Ցիկադա 3301
Ցիկադա 3301, գաղտնի կազմակերպություն, որը հրապարակում է գլուխկոտրուկներ Համացանցում։ 2012 թվականի հունվարի 4-ին 4chan կայքում տեղադրվեց հրապարակում․ «Ողջույն։ Մենք փնտրում ենք բարձր ինտելեկտով մարդկանց։ Դրա համար էլ մենք մշակել ենք թեստ։ Այս նկարում կա թաքնված նամակ։ Գտեք այն և այն ցույց կտա ինչպես գտնել մեզ։ Անհամբերությամբ սպասում եմ այն քչերին, ովքեր կանցնեն ողջ ճանապարհը։ Հաջողություն։ 3301»[1][2][3]։ Այսպես, գլուխկոտրուկների առաջին շարքը տևեց շուրջ մեկ ամիս։ Երկրորդ շարքը թողարկվեց 2013 թվականի հունվարի 5-ին։ Երրորդ շարքը սկսեց արդեն 2014 թվականի հունվարի 6-ին՝ գլուխկոտրուկը թողարկվել է Twitter-ով[4]։ 2015 թվականին նոր գլուխկոտրուկներ չհրապարակվեցին։ Իսկ արդեն հաջորդ տարի 2016 թվականի հունվարի 6-ին կրկին Twitter-ի միջոցով հրապարակվեց հաջորդ գլուխկոտրուկը[5]։ 2017 թվականին Pastebin-ում գտնվեց նոր հաղորդագրությունը, որը ուներ PGP ստորագրություն․ «Խուսափեք սխալ ճանապարհներից։ Միշտ ստուգեք PGP ստորագրությունը 7A35090F-ի կողմից։ 3301»[6][7]։ Համացանցում կան շատ գլուխկոտրուկներ, որոնք թողարկված են «Ցիկադա 3301»-ի կողմից, սակայն նրանք չունեն թվային ստորագրություն, կամ ստորագրված են ոչ ճիշտ բանալիով։
«Ցիկադա 3301»-ի գլուխկոտրուկները կապված են տվյալների պահպանման, ծածկագրման և գաղտնագրման հետ։
Նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպության գլխավոր նպատակները այդպես էլ մնում են մշուշոտ, սակայն հաղորդագրություններից ելնելով կարելի է առանձնացնել մի քանի չափանիշներ․
- Բարձր ինտելեկտ
- Ծրագրավորման վարպետորեն տիրապետում[8]
- Գաղտնագրության իմացության բարձր մակարդակ։
2012 թվականի վերջին այս «մրցույթի» հաղթող Մարկուս Թեքքը հայտարարեց[9], որ Ցիկադա 3301-ը զբաղվում է ծրագրերի մշակմամբ, որոնց միջոցով կարելի է անվտանգ և անանուն շփվել ցանցում։
Գլուխկոտրուկների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ցիկադա 3301»-ի գլուխկոտրուկները կարող են թաքնված լինել մի շարք հեռահաղորդակցման միջոցներում օրինակ՝ համացանց, հեռախոս, երգեր, Linux-ի ներբեռնման համար նախատեսված ներբեռնման սկավառակներ, թվային լուսանկարներ և անգամ թղթե նշաններ։ Ինչպես նաև «Ցիկադա 3301»-ը օգտագործում է գաղտնագրման, ծածկագրման և ինֆորմացիայի թաքցման բազմաթիվ մեթոդներ։ Գլուխկոտրուկները ունեն բազմաթիվ հղումներ դեպի գրքերը, պոեզիան, արվեստը և երաժշտությունը։ Ամեն գլուխկոտրուկ ունի իր թվային ստորագրությունը միանման GnuPG բանալիով, որը հաստատում է հեղինակին։
Տեղակայված հուշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղի ընթացքում հաճախ նոր գլուխկոտրուկներ ստանալու համար ահրաժեշտ էր գնալ կոնկրետ նշված վայրերը։ Այդ տեղերը գտնվում էին հետևյալ քաղաքներում։
- Աննապոլիս (Մերիլենդ), ԱՄՆ
- Չինո (Կալիֆոռնիա), ԱՄՆ
- Կոլումբուս, ԱՄՆ
- Ֆեյետվիլլ, ԱՄՆ
- Գրինվիլլ, ԱՄՆ
- Հալեիվա, ԱՄՆ
- Լիթլ Ռոք, ԱՄՆ
- Մայամի, ԱՄՆ
- Նոր Օռլեան, ԱՄՆ
- Պորտլենդ, ԱՄՆ
- Սիեթլ, ԱՄՆ
- Էրսկինվիլ, Ավստրալիա
- Գրանադա, Իսպանիա
- Մոսկվա, Ռուսաստան
- Օկինավա, Ճապոնիա
- Փարիզ, Ֆրանսիա
- Սեուլ, Հարավային Կորեա
- Վարշավա, Լեհաստան
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աչքի տակ» ամերիկյան սերիալում կա հղում դեպի «Ցիկադա 3301»՝ Nautilus մրցությունը, որը ստեղծված էր արհեստական բանականություն ունեցող Samaritan-ի կողմից[10]։
«Watch Dogs 2» համակարգչային խաղի «Ghost Signals» առաջադրանքի ժամանակ գլխավոր հերոսը հիշատակում է «Ցիկադա 3301»-ի մասին։
Ցիկադա 3301-ի մասին նաև հիշատակվում է Assassin's Creed Origins խաղում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The internet mystery that has the world baffled». Daily Telegraph. 2013 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Is mystery internet challenge a recruiting tool for the CIA?». Channel 4 News. 2013 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Lipinski, Jed. «Chasing the Cicada: Exploring the Darkest Corridors of the Internet». Mental_Floss. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «1231507051321 on Twitter». Twitter (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «1231507051321 on Twitter». Twitter (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Noble, Toni. «Cicadas & Security, Part 2: When a Verified PGP Key Takes You on a Trip to the Desert» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Message from 3301/Cicada». Pastebin.com. 2017 թ․ ապրիլի 4. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Криптография(ռուս.) // Википедия. — 2019-05-28.
- ↑ David Kushner, David Kushner (2015 թ․ հունվարի 15). «Cicada: Solving the Web's Deepest Mystery» (ամերիկյան անգլերեն). Rolling Stone. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Nautilus» · Person Of Interest · TV Review Person Of Interest: «Nautilus» · TV Club · The A.V. Club