Ցգունու
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Ցգունու | ||
| 31°47′0″S 28°37′0″E / 31.78333°S 28.61667°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | King Sabata Dalindyebo Local Municipality? | |
| Մակերես | 1,65 կմ² | |
| Փոստային դասիչ | 5105[1][2] | |
|
| ||
Ցգունու[3][4] (կոսա՝ Qunu, կարդացվում է՝ ˈk͡ǃuːnu (սխալմամբ տարածված է «Կունու»)[5][6]), ՀԱՀ Արևելյան Կապի նահանգի փոքրիկ գյուղ, Ումտատայից 32 կմ հարավ արևմուտք, Բաթթերվորթի և Ումտատայի միջև գտնվող ճանապարհի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավում, Մբաշե գետի վրա գտնվում է Մֆեզո փոքրիկ գյուղը, որտեղ ծնվել է Նելսոն Մանդելան, ՀԱՀ ապագա նախագահը, բայց նա մեծացել է Ցգունու գյուղում։ Նելսոնի հայրը Ցգունու է տեղափոխվում գաղութային իշխանությունների կողմից Մֆեզոյի գյուղապետի պաշտոնից հեռացվելուց հետո։ Իր կենսագրականում Մանդելան Ցգունուն հիշատակում է որպես այն վայրը, որտեղ անցկացրել է իր մանկության ամենաերջանիկ պահերը։ Պաշտոնաթողությունից հետո Նելսոն Մանդելան այստեղ ապրել է մինչև 2012 թվականը[7]։ Ցգունուն դարձավ Մանդելայի վերջին հանգրվանը։ Նա թաղվել է այստեղ 2013 թվականի դեկտեմբերի 15-ին[5][6][8][9]։
Ցգունուում է գտնվում Նելսոն Մանդելայի տուն թանգարանը, որը մասնաճյուղեր ունի Մֆեզոյում և Ումտատայում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լանդշաֆտ
- Տեսարան Ցգունուից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ South African Post Office
- ↑ http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
- ↑ Практическая транскрипция с языка коса согласно Инструкции по русской передаче географических названий стран Южной Африки с африканских языков / Сост. Горовая Е. В.; Ред. Скрипниченко А.3. — М.: Наука, 1981, с. 12; см. также Щёлкающие звуки и передача их на письме.
- ↑ Согласно карте Генштаба — «Квуну (Цгуну)» Лист карты H-35-XXXV (Ю. П.) Умтата. Масштаб: 1 : 200 000. Состояние местности на 1956-1975 год. Издание 1985 г.
- 1 2 «ЮАР: похороны Нельсона Манделы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
- 1 2 В ЮАР похоронили Нельсона Манделу
- ↑ Madiba heads back to Qunu
- ↑ С телом Манделы пришли проститься около 100 тыс. человек
- ↑ Mandela funeral to bring together world's most powerful people
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ցգունու կատեգորիայում։ |
