Ցանկությունների սենյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ցանկությունների սենյակ
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Luxembourg.svg Լյուքսեմբուրգ
Flag of Belgium.svg Բելգիա
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, Միստիկա և թրիլեր
Թվական2019 և ապրիլի 10, 2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորChristian Volckman?
ՊրոդյուսերYaël Fogiel? և Laetitia Gonzalez?
ԴերակատարներՕլգա Կուրիլենկո և Kevin Janssens?
ԿինոընկերությունLes Films du Poisson?
Պաշտոնական կայքէջ

«Ցանկությունների սենյակ» (անգլ.՝ The Room), Քրիստիան Վոլկմանի միստիկական թրիլլեր, որի գլխավոր դերերում են Օլգա Կուրիլենկոն և Կևին Յանսսենսը։

Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 15-ին Բելգիայում[1] կայացած կինոփառատոնում: Ֆիլմը թողարկվելու է ռուսաստանյան էկրաններին սեպտեմբերի 19-ին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրահարների զույգը տեղափոխվում է մեկուսացված առանձնատուն: Տունը վերանորոգելիս նրանք գտնում են պատերով փակված սենյակ, որը կատարում է նրանց ցանկացած ցանկութունը։ Միլիոնավոր դոլարներ, Վան Գոգի բնօրինակն ու ամենաշքեղ հանդերձանքները, ինչ ուզենան, անմիջապես նյութականանում են: Այնուամենայնիվ, բավականաչափ խաղալով՝ երիտասարդ կինը համարձակվում է ցանկանալ երկար սպասված երեխային ... միայն գիտի՞ արդյոք կինը, թե ինչով կվերջանա դա։ Ցանկությունը կվերածվի մի ամբողջ սարսափի, որը կդիպչի ոչ միայն նրան, այլև նրա սիրելի տղամարդուն։ Ամենահետաքրքրականը դեռ առջևում է։ Ֆիլմի վերջում սպասում է ինտրիգան․․․

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Կուրիլենկոն՝ Քեյթ Կևին Յանսսենս՝ Մեթթ Ջոն Ֆլանդերս՝ Ջոն Դո Ֆրենսիս Չեպմեն՝ Շեյն Մարիանն Բուրգ՝ Սյուզաննա Էրիկ Ժիգու՝ հիվանդը Մայքլ Քեյա՝ պարոն Շեֆֆեր Քերոլ Ուեյերս՝ Մեյդելին Շեֆֆեր Ջոշուա Ուիլսոն՝ Շեյնը 8 տարեկանում

Թողարկման ամսաթիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019-ի ապրիլի 15-ին ֆանտաստիկ ֆիլմերի Բրյուսելի կինոփառատոնում (Բելգիա): Հունիսի 30-ին ֆիլմը ցուցադրվել է կինոփառատոնին Պուչխոնում (Հարավային Կորեա), որտեղ ստացել է մրցանակ «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում։ Փառատոնին Նյոշատելում (Շվեյցարիա) «Ցանկությունների սենյակ»—ը ստացավ նույն նոմինացիան նույն կատեգորիայում[3]։ Ֆիլմի թրեյլերի տեղայնացված տարբերակը հայտնվեց ինտերնետում հուլիսի սկզբին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]