Ցախսարեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ցախսարեկ, եղնջուկ, ցախսարեկների ընտանիքի ճնճղուկազգիների կարգի թռչուն։ Մարմնի երկարությունը 10-սմ է, զանգվածը՝ Ցախսարեկ 7-11 գ։ Կտուցն ուղիղ է, բարակ, թևերը կարճ են, բութ ծայրերով, փետրավորումը շագանակագորշավուն է։ Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Հյուսիսային շրջաններում չվող է, հարավայինում՝ նստակյաց։ ՀՍՍՀ-ում տարածված է ամենուր, 600-2400 մ բարձրությունների վրա։ Գերադասում է անտառային շրջանները։ ՀՍՍՀ-ում ցախսարեկը նստակյաց է կամ մասնակիորեն քոչող։ Բնադրում է թփուտներում, բույնը նման է գնդի։ Ապրիլ-մայիսին էգը դնում է 4-7 ձու։ Սնվում է մանր միջատներով, թրթուրներով, սերմերով և հատապտուղներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png