Րաֆֆու անվան թիվ 36 դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Րաֆֆու անվան թիվ 36 դպրոց
Տեսակդպրոց
ԿարգախոսԱրդյոք գալու է մի օր/ժամանակ, տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ
Հիմնադրված է1928
Անվանված էՐաֆֆի
ՏնօրենՆունե Ղազարյան[1]
Աշակերտներ327
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան

Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց, հանրակրթական հիմնական դպրոց Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում։ Դպրոցը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում` Կոմիտաս 37 հասցեում[1]։ Ըստ 2014 թվականի տվյալների, դպրոցի աշակերտների քանակը կազմում է 327 աշակերտ, որոնք սովորում են համապատասխանաբար 16 դասարաններում։ Ըստ 2019 թվականի տվյալների, դպրոցի աշակերտների քանակը կազմում է 490 աշակերտ, որոնք սովորում են համապատասխանաբար 14 դասարաններում։

Դպրոցի տնօրենը ֆրանսերեն լեզվի մասնագետ Նունե Ղազարյանն է։ Դպրոցը ունի երկու փոխտնօրեն՝ Էլմիրա Նահապետյան (դաստիերակչական գծով, պատմաբան) և Գյուլնարա Զարգարյան (ուսմասվար, մասնագիտությամբ՝ բանասեր)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Րաֆֆու կիսանդրին դպրոցի առջև

Դպրոցի հիմնադիրները համարվում են 1928 թվականին Արևմտյան Հայաստանից հայրենիք ներգաղթած արաբկիրցիները[2], որոնք այստեղ ստեղծեցին մոտ 40 աշակերտից բաղկացած առաջին դպրոցը։ Զարգանալով Արաբկիրը 1933 թվականին նույն տեղում կառուցեց դպրոցի երկրորդ մասնաշենքը։

1937-1938 թվականներին քանի որ ավելացել էր դպրոցի աշակերտների և մանկավարժների թիվը դպրոցից անջատվեց մեկ այլ դպրոց, որը կրեց թիվ 21 համարը։ Հիմնական դպրոցը հետագայում ստացավ 36 համարը և կրեց մեծ գրող Րաֆֆու անունը։

21-րդ դարի 90-ականներին դպրոցը ստացավ նաև վարժարանի կարգավիճակ և գործեց որպես դպրոց-վարժարան։ Այժմ դպրոցը գործում է որպես հիմնական կրթական հաստատություն։ Դպրոցի աշակերտները միշտ գրավել են բարձր դիրքեր տարբեր մրցույթներում[3] և օլիմպիադաներում

1987 թվականին դպրոցի առջև տեղադրվել է Րաֆֆու կիսանդրին։ Դպրոցն ունի առանձին դասարան՝ հատկացված Րաֆֆու թանգարանին։

Դպրոցի կոլեգիալ կառավարման մարմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի կոլեգիալ կառավարման մարմինի խորհրդի անդամներն են՝ Գասոյան Հեղինե Ռազմիկի, Կարապետյան Շամիրամ Ռաֆիկի, Բաբլոյան Ռուզաննա Միշայի, Բաբալարյան Գայանե Հրանտի, Պողոսյան Թերեզա Ստեփանի, Ավագյան Հովհաննես Սարգսի, Խաչատրյան Ինգա Սերգեյի և Մխիթարյան Արայիկ Ալիաթի։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Երևանի Րաֆֆու անվան դպրոցի տնօրենը, դպրոցի հասցեն և հեռախոսահամարը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  2. «Դպրոցի հիմնադրման պատմություն և նախապատմություն». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  3. «Մաթեմատիկա - Երևանի թիվ 36 (Րաֆֆու անվան) դպրոց». mathematics.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.