Jump to content

Րաֆֆի Խիտարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խիտարով (այլ կիրառումներ)
Րաֆֆի Խիտարով
Ծնվել էդեկտեմբերի 15 (28), 1901
ԾննդավայրՏիանետի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 28, 1938(1938-07-28) (36 տարեկան)
Մահվան վայրԿոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
ՔաղաքացիությունՎրաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան

Րաֆֆի Մովսեսի Խիտարով (ռուս.՝ Рафаэль Мовсесович Хитаров, դեկտեմբերի 15 (28), 1901, Տիանետի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 28, 1938(1938-07-28), Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կոմերիտական գործիչ։

Հեղափոխական գործունեությունը սկսել է 1916 թվականից՝ աշակերտական ընդհատակյա խմբակում։ 1920 թվականին երկու անգամ ձերբակալվել և աքսորվել է Վրաստանից։ 1920 թվականի դեկտեմբերին մեկնել է Գերմանիա, որտեղ մասնակցել է տեղի հեղափոխական շարժումներին։ Եղել է Ռուսաստանի կոմունիստական երիտասարդական միության I համագումարի պատգամավոր (19211921 թվականի նոյեմբերից մինչև 1925 թ.-ը՝ Ռուրի երիտասարդական մարզային կոմիտեի քարտուղար և Գերմանիայի կոմունիստական երիտասարդական միության Կենտկոմի բաժնի վարիչ։ 1925-1927 թվականներին Խիտարովը ՀամԼԿԵՄ ներկայացուցիչն էր Կոմինտերնի երիտասարդության Գործադիր կոմիտեում։ 1927 թվականի ապրիլին ԿԻԵԳԿ-ի կողմից ուղարկվել է Չինաստան։ Խիտարովը ագիտացիոն գործունեություն է ծավալել նաև Ֆրանսիայում և Սկանդինավյան երկրների երիտասարդության շրջանում։ 1928-1931 թվականներին եղել է ՀամԼԿԵՄ պատվիրակության նախագահը և ԿԻԵԳԿ գլխավոր քարտուղարը։ 1931-1937 թվականներին կուսակցական ղեկավար աշխատանք է տարել Ստալինսկում (այժմ՝ Կուզնեցկ), Մագնիտոգորսկում և Չելյաբինսկում։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1934

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 53