Տրուբեցկայա-Բովեի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Տրուբեցկայա-Բովեի տուն
Moscow, Petrovsky 6 Aug 2009 04.JPG
Տեսակդաստակերտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա և Պետրովսկի նրբանցք
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ

Ա. Ս. Տրուբեցկայա-Բովեի տուն (ռուս.՝ Дом А. С. Трубецкой-Бове), ճարտարապետության հուշարձան, որը գտնվում է Մոսկվայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինության առաջին սեփականատիրոջ մասին տեղեկություններ չեն պահպանվել։ XVII դարում կառուցվել է փորագրված երեսկալներով և աղյուսե կամարներով քարե ապարանք։ Ենթադրվում է, որ նրանց առաջին տերը եղել է պատրիարք Ադրիանը, բայց և չի կարելի բացառել, որ դաստակերտը պատկանել է Նարիշկիններին[1]։

XVIII դարի սկզբին շինության սեփականատերն էր սեղանապետ Դմիտրի Պրոտասևը։ 1731 թվականին սեփականատեր է դարձել իշխան Ալեքսեյ Յուրևիչ Տրուբեցկոյը։ Նրա ժառանգները դաստակերտի տերեր են եղել մի ամբողջ դար։ Նրանց օրոք տեղի է ունեցել շենքի առաջին վերակառուցումը. շենքն ուղղվել է դեպի այն ժամանակ գոյություն ունեցած Տրուբեցկոյ նրբանցքը[1]։

Ա. Ի. Տրուբեցկոյի զոհվելուց 5 տարի անց` 1818 թվականին, նրա այրին ամուսնացել է մոսկովյան հայտնի ճարտարապետ Օսիպ Իվանովիչ Բովեի հետ։ Հարևան հողակտորում սկսվել է երկհարկանի տան շինարարությունը, իսկ հին դաստակերտն անցել է ռոտմիստր Լ. Կ. Չերեպովին։ Նա տարածքը հանձնել է գեներալ Մ. Ա. Դմիտրիև-Մամոնովին[1]։

1840-ական թվականներին առանձնատունը վաճառվել է վաճառական Պ. Վ. Գոլուբկովին[1]։

1855 թվականին դաստակերտի սեփականատերեր են դարձել հայտնի բարերարներ Սպիրիդոնով ամուսինները։ Նրանց օրոք առանձնատունը նորից վերակառուցվել է։ Այսպիսի տեսքով պահպանվել է մինչև մեր օրերը[1]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո շենքում գործել է Հիվանդ և վիրավոր կարմիրբանակայինների օգնության համառուսաստանյան կոմիտեն (Վսեռոսկոմպոմ)։ Կալվածքի մի մասում բնակարաններ էին[1]։ Դրանցից մեկում ապրել են երգչուհի Վերա Դավիդովան[2], միկրոկենսաբան Գեորգի Գաուզեն[3]։

XX դարի վերջին ճարտարապետական կառույցը վերակառուցվել է, վերականագնվել է ճարտարապետական դեկորը մոսկովյան բարոկկո ոճով[1]։

Ներկայումս դաստակերտի շենքում Մեծ թատրոնի ծառայություններն են։ Նախատեսվում է թատերական թանգարանի բացումը[1]։

Դաստակերտը մշակութային ժառանգության օբյեկտ է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 ДОМ А. С. ТРУБЕЦКОЙ-БОВЕ — Знаменитые и известные исторические здания и дома Москвы
  2. «Давыдова Вера Александровна»։ Лица Москвы. Московская энциклопедия։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-09-17 
  3. «Гаузе Георгий Францевич»։ Лица Москвы. Московская энциклопедия։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-09-ին։ Վերցված է 2015-03-22 
  4. ДЕПАРТАМЕНТ КУЛЬТУРНОГО НАСЛЕДИЯ ГОРОДА МОСКВЫ — Дом Трубецкой-Бове, 1883 г., арх. О. И. Бове

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]