Jump to content

Տուրիստական արշավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայագիտական արշավ Դսեղում

Տուրիստական արշավ[1][2][3] կամ տուրարշավ, զբոսարշավ, գրականության մեջ, այդ թվում՝ մասնագիտացված, հանդիպում է զբոսաշրջություն[4] բառը՝ խմբային կամ անհատական ճանապարհորդություն (նրա մասնավոր դեպքը) նախապես որոշված երթուղով, որը իրականացվում է կրթական, առողջական, սպորտային, հետազոտական կամ այլ նպատակներով, որի գլխավոր առանձնահատկություններից է՝ անկախ ձևից, տեղափոխման ակտիվ եղանակը, սահմանափակ ժամանակը (որպես կանոն՝ մի քանի օրից մինչև 15-20 օր), տեղանքի հաղթահարելի խոչընդոտների թիվը և բարդության մակարդակը[5][6]։

Ըստ մասնագետների՝ տուրարշավն իր բոլոր ձևերով հանդիսանում է անհատի սոցիալականացման ամենաարդյունավետ միջոցներից մեկը (հատկապես պատանեկան հասակում), ինչպես նաև նպաստում է բնության հետ մարդու անվտանգ փոխազդեցության պատրաստվածությանը[7]։

Արշավ Լաստիվերում

Ըստ իրենց նպատակի և խնդիրների տուրարշավները բաժանվում են երկու խմբի՝ ժամանցային և սպորտային։

Ժամանցային տուրարշավն իր հերթին բաժանվում է հետևյալ խմբերի.

  • առողջական-վերականգնողական, որի հիմնական նպատակերն են մասնակիցների լիարժեք հանգիստը և առողջության վերականգնումը
  • ճանաչողական-վերականգնողական, որի հիմնական նպատակները, հանգստից բացի, նաև ճանաչողական, կրթական նպատակներն ու խնդիրներն են
  • սպորտային-վերականգնողական, որտեղ մասնակիցների ակտիվ հանգիստը համակցվում է բնական արգելքների հաղթահարման հետ, բայց այս դեպքում արշավի մասնակիցներն իրենց առջև չեն դնում զուտ սպորտային նպատակներ, հիմնական նպատակն է մասնակիցների սպորտային վարպետության բարելավումը, իսկ գլխավոր առանձնահատուկ գիծը՝ բարդ դասակարգված տեղական արգելքների նպատակաուղղված հաղթահարումն է, որի արդյունքներով մասնակիցներին կարող են շնորհվել մարզական կոչումներ և տիտղոսներ[8][9]
  • կրթական-վերականգնողական, որի նպատակն է մասնակիցներին սովորեցնել անհրաժեշտ տուրիստական տեխնիկան և նմանատիպ միջոցառումների անցկացման մարտավարությունը[5][10]։

Անկախ նպատակներից, բոլոր տուրարշավները դասակարգվում են ըստ տեսակի։ Այսպես, օրինակ, Բելոռուսիայում դրանք են՝ քայլարշավը (լեռնագնացություն), դահուկային, ջրային և հեծանվային արշավները[5]։ Ռուսաստանում դասակարգվում է 10 տեսակի՝ քայլարշավ, դահուկային, լեռնային, ջրային, հեծանվային, ավտո-մոտոցիկլային, սպելեոտուրիստական[Ն 1], առագաստանավային, ձիարշավ և նշվածների համակցված տեսակները։

Ժամանցային տուրիստական արշավներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գառնիի տաճար A L (1)

Վերականգնողական արշավականներին, հիմնականում, հատուկ պահանջներ չեն ներկայացվում։ Երթուղու երկարությունը, նրա նպատակները, անցկացման վայրը և տևողության չափը, խմբի կազմը և այլն՝ կազմակերպիչներն ինքնուրույն են որոշում։ Առողջացման արշավների անցկացման վայրի ընտրությունը պայմանավորված է նրանում բնական ժամանցային ռեսուրսների առկայությամբ, այնպիսիք, ինչպիսիք են անտառները, ջրամբարները, գեղեցիկ լանդշաֆտները[Ն 2] և այլն, ինչպես նաև՝ նպատակային այցելությունները վերականգնողական-ճանաչողական օբյեկտեր։ Վերականգնողական տուրարշավները սովորաբար անցկացվում են տրանսպորտի լավ հասանելիություն ունեցող վայրերում, ինչպես նաև այն վայրերում, որոնք ունեն համապատասխան ենթակառուցվածքներ՝ ճանապարհներ, արահետներ, ավտոկանգառ կամ ապաստարաններ, որոնք հարմար են գիշերակացի և հանգստի համար, ջրի աղբյուրների և կապի միջոցների և այլն։ Առողջարանային արշավների ամենատարածված տարատեսակներից մեկը «հանգստյան օրվա արշավն է», որը, որպես կանոն, 1-2 օր տևողությամբ է և բնակության վայրի սահմաններում, որոնք նաև սկզբնական տուրիստական նախապատրաստության ամենահայտնի ձևերից են[5][13]։

Սպորտային տուրիստական արշավներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորնբիլլ փառատոն 2018

Ի տարբերություն վերականգնողական արշավների, սպորտային տուրիստական արշավների գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ ներառում է նաև սպորտային բաղադրիչ։ Այդպիսի արշավների անցկացման կանոնները, մասնավորապես Ռուսաստանում, որոշվում են «Մրցումների, տուրիստական սպորտային արշավների անցակացման և սպորտային շրջագայության կազմակերպման կանոններով»[14], Բելոռուսիայում, օրինակ, «Սպորտային զբոսաշրջություն» սպորտի տեսակի կանոններով, որոնց կատարման վերահսկողությունը դրված է տվյալ տեսակի համար լիազորված փորձագիտական Երթուղիների-որակավորման հանձնաժողովի վրա (ռուս.՝ МКК, Маршрутно-квалификационная комиссия):

Այդպիսի միջոցառումների կազմակերպման և անցկացման, մասնակիցների և ղեկավարների տարիքի և փորձի, միջոցառումների դասակարգումն ըստ բարդության աստիճանի և այլն որոշվում են միասնական պահանջների կանոններով։ Սպորտային տուրիստական արշավներն իրականացվում են «Երթուղիների-որակավորման հանձնաժողովների» հետ համաձայնեցված երթուղիներով, դրանք էլ համապատասխան մեթոդներով որոշում են երթուղու դժվարության համապատասխանությունը սկզբնապես հայտարարվածի հետ։

Անկախ տեսակից, բոլոր սպորտային տուրիստական արշավները լինում են դասակարգված և ոչ դասակարգված։ Առաջինները, կախված նրանց իրականացման ժամանակից, անցնելիք ճանապարհից, տեղային խոչընդոտների թվից և բարդության դասակարգումից (օրինակ՝ անցումներ, սահանքներ, արգելքներ), բաժանվում են վեց կատեգորիաների. առաջինից, որն ամենահեշտն է, մինչև վեցերորդ, որն ամենաբարդն է։ Չդասակարգված (ռուս.՝ н/к-некатегорированным) կատեգորիային են պատկանում սպորտային տուրիստական արշավները, որոնց բարդությունը, երկարությունը կամ ընթացքը փոքր է չափանմուշայինից[15], ընդ որում, թույլատրվում է չդասակարգված արշավն անցկացնել դասակարգված N-րդ տարրերի հետ։

Տուրիստական արշավների բարդությունը Ռուսաստանում, մասնավորապես, որոշված է «Տուրիստական երթուղիների միասնական համառուսաստանյան սպորտային դասակարգումով» (ռուս.՝ Единой всероссийской спортивной классификацией туристских маршрутов (ЕВСКТМ)): Այդ փաստաթուղթը որոշում է սպորտային զբոսաշրջության բոլոր տեսակների երթուղիների դասակարգման ընդհանուր սկզբունքները, դրանց կատեգորիզացման մեթոդիկան, սպորտային տուրիստական երթուղիների դասակարգման և չափանմուշային թվարկումը և ըստ տեսակի խոչընդոտների թվարկումը[15]։ Տեղային խոչընդոտների դասակարգված թվարկումները (անցումներ, գագաթներ, քարանձավներ, սահանքներ և այլն) որոշվում են տարբեր դասակարգիչներով՝ ըստ սպորտի տեսակի[16][17][18].

Երթուղիների ընդհանուր դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուրիզնի տեսակները և արշավների բնութագրերը Արշավների բարդության կատեգորիաները
I II III IV V VI
Երթուղիների տևողությունը օրերով (ոչ պակաս) 6 8 10 13 16 20
Երթուղու երկարությունը կիլոմետրերով,
(ոչ պակաս)
Քայլարշավ 130 160 190 220 250 300
Դահուկային 130 150 150 210 240 300
Լեռնային 100 120 140 150 160 160
Ջրային 150 160 170 180 190 190
Հեծանվային 300 400 500 600 700 800
Մոտոցիկլային 1000 1500 2000 2500 3000 -
Ավտոմոբիլային 1500 2000 2500 3000 3500 -
Առագաստանավային 150 200 300 400 500 -
Քարանձավների թիվը սպելեոարշավների համար 5 4-5 1-2 1-2 1-2 1
  1. Սպելեո (անգլ.՝ speleo), մարզական տուրիզմ, որը կապված է քարանձավների անցման հետ[11]
  2. Լանդշաֆտը որպես գոյական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ланда Б. Х. Туристский поход с проверкой приобретённых навыков во Всероссийском физкультурно-спортивном комплексе «Готов к труду и обороне» (ГТО). — Москва: Советский спорт, 2015. — 42 с. — ISBN 978-5-9718-0744-5
  2. Федотова А. А. Туристские походы, соревнования и слёты. — Министерство образования и науки РФ, Федеральное агентство по образованию. — Санкт-Петербург: Санкт-Петербургский государственный университет информационных технологий, механики и оптики, 2007. — 59 с.
  3. «ФЗ N 132-ФЗ "Об основах туристской деятельности в Российской Федерации"». КонсультантПлюс. 24 ноября 1996 года.
  4. Лукоянов П. И. Самодельное туристическое снаряжение. — Нижегородская ярмарка, 1997. — 398 с. — ISBN 5-87893-014-5
  5. 5,0 5,1 5,2 5,3 Курс лекций. «Туристские рекреационные и спортивные походы. Понятие и организация». Белорусский государственный университет физической культуры. Վերցված է 05-04-2020-ին.
  6. «Правила проведения туристских спортивных походов» (PDF). ГАОУ ДПО СО "Институт развития образования". Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 15-04-2020-ին.
  7. Кондратьев М. Е., Беккер И. Л. [https://cyberleninka.ru/article/n/turistskiy-pohod-kak-sredstvo-formirovaniya-bezopasnogo-vzaimodeystviya-cheloveka-s-prirodnoy-sredoy/viewer Туристский поход как средство формирования безопасного взаимодействия человека с природной средой] // Известия Педагогический институт имени В. Г. Белинского Пензенского государственного университета. — 2007. — № 3 (7). — С. 210—214.
  8. Государственный комитет РФ по физической культуре, спорту и туризму. «Разрядные требования по спортивному туризму на 2001-2004». Mountain.RU. Վերցված է 11-04-2020-ին.
  9. «Приказ Минспорта России №990 от 13.11.2017» (PDF). Федерация спортивного туризма России. Վերցված է 11-04-2020-ին.
  10. Вуколов В. Н. Основы техники и тактика активных видов туризма. — Алматы: КАЗАХСКАЯ АКАДЕМИЯ СПОРТА И ТУРИЗМА, 2005. — С. 9. — 225 с. — ISBN 9965-653-37-2
  11. «Федерация спортивного туризма России». Федерация спортивного туризма России. Վերցված է 11-04-2020-ին.
  12. Լանդշաֆտը Bararanonline.com կայքում
  13. Михайлов Л. А. Способы автономного выживания человека в природе: Учебник для вузов. — Санкт-Петербург: Питер, 2008. — С. 241—242. — 271 с. — ISBN 978-5-91180-550-0
  14. Панов С.Н., Деянов Р. «Правила проведения соревнований, туристских спортивных походов, путешествий и организации спортивных туров. Кодекс путешественника». Mountain.RU. Վերցված է 15-04-2020-ին.
  15. 15,0 15,1 «Единая всероссийская спортивная классификация туристских маршрутов (ЕВСКТМ)». Российская комиссия велосипедного туризма. Վերցված է 18-04-2020-ին.
  16. Туристско-спортивный союз России ПЕРЕЧЕНЬ КЛАССИФИЦИРОВАННЫХ И ЭТАЛОННЫХ ТУРИСТСКИХ СПОРТИВНЫХ МАРШРУТОВ И ПРЕПЯТСТВИЙ / Панов С.Н., Говор В.В.. — Москва, 2008. — 144 с.
  17. «Единая всеросиийская спортивная классификация туристских маршрутов (ЕВСКТМ) (категорирование маршута и его определяющих препятствий (факторов))». Mountain.Ru. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  18. «Классификация категорийных туристских маршрутов. Правила организации и проведения горных спортивных походов». StudFiles. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Туристические походы (турпоходы) — организация и проведение

УСЛОВИЯ СОРЕВНОВАНИЙ по виду "Туристский поход"

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուրիստական արշավ» հոդվածին։