Բեքփեքինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիեննայի պետական օպերայի դիմաց կանգնած երկու բեքփեքերներ

Բեքփեքինգ, էժան, անկախ զբոսաշրջության ձև: Այն ենթադրում է ճանապարհորդություն ուսապարկով, որը կարելի է տանել երկար ճանապարհ և երկար ժամանակ, հասարակական տրանսպորտով: Գիշերակացը լինում է ոչ թանկարժեք կացարաններում, ինչպես օրինակ երիտասարդական հոսթելներում: Համեմատած պայմանական արձակուրդների հետ՝ ավելի երկարաժամկետ է և ներառում է տեղացիների հետ շփում և այցելություն տեսարժան վայրեր:

Բեքփեքինգը կարող է ներառել վայրի արկածներ, տեղական ճանապարհորդություն և այցելություն մոտ գտնվող երկրներ: Այս տեսակի զբոսաշրջությանը մասնակցում են ճանապարհորդներ տարբեր մշակույթներից և տարածաշրջաններից, և այն դառնում է հանրահայտ, որի պատճառով առաջացել է հատուկ սահմանում բեքփեքերի համար[1]: Բեքփեքինգը՝ որպես կենսակերպ և բիզնես, աճել է 2000-ական թվականներին էժան ավիաուղիների, հոսթելների և էկոնոմ դասի կացարանների շնորհիվ[2]:

Շատ երկրներում, ինչպիսիք են օրինակ Իռլանդիան, Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան և Միացյալ թագավորությունը, վիզա կանոնները բեքփեքերներին տրամադրում են սահմանափակ վիզա՝ այդ երկրներում աշխատելու և իրենց կարիքները բավարարելու համար[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ ուսապարկ

17-րդ դարի իտալացի ճանապարհորդ Ջիովաննի Ֆրանչեսկո Ջեմելլի Կարերին համարվել է աշխարհի առաջին բեքփեքերը[4]:

Չնայած մարդիկ հարյուրավոր տարիներ ճանապարհորդել են՝ իրենց ունեցվածքը մեջքների կրելով, բեքփեքինգի ժամանակակից գաղափարը ծագել է 1960-ականների և 70-ականների [5] Հիպիների ընտրած ճանապարհից, որը իր հերթին հետևել է հին Մետաքսե ճանապարհի որոշ հատվածներին: Այժմ բեքփեքերներից շատերը շարժվում են հենց այդ երթուղով[6]:

Նախորդ տասնամյակների ընթացքում մեծ թվով բեքփեքերներ այցելել են Հարավարևելյան Ասիա, որտեղ հայտնի են որոշ քաղաքներ Թաիլանդում, Կամբոջայում և Լաոսում, որոնք լիովին կերպարանափոխվել են ճանապարհորդների մեծ ներհոսքից: Բեքփեքինգը Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, Կենտրոնական Ամերիկայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում նույնպես ավելի հանրահայտ է դարձել, և այս վայրերում կան մի քանի ճանապարհներ, որոնցով զբոսաշրջիկներն ամենաշատն են ճանապարհորդում:

Տեխնոլոգիական զարգացումը և առաջընթացը բեքփեքինգում առաջ են բերել փոփոխություններ: Ավանդականորեն, բեքփեքերները չէին ճանապարհորդում թանկարժեք էլեկտրական սարքավորումներով, ինչպիսիք են նոութբուքերը, թվային լուսանկարչական ապարատները և հեռախոսները, քանի որ վախենում էին գողությունից, դրանց հասցված վնասից և հավելյալ բեռի ծանրությունից: Հաղորդակցման հնարավորություն ունենալու ցանկությունը և էլեկտրոնիկայի դյուրակիր լինելը առաջացրել են մի երևույթ, որը կոչվում է «ֆլեշփեքինգ»[7]:

Բեքփեքերները նախկինում իրենց ունեցվածքը տեղավորում էին 30 կամ 60 լիտր տարողությամբ ուսապարկերի մեջ, սակայն անիվներով ճամպրուկները և բեռների ոչ ավանդական տեղափոխման մեթոդները այժմ ավելի հաճախակի բնույթ ունեն, և ձեռքի ճամպրուկի քաշը այդպիսով այլևս չի գերազանցում 7 կիլոգրամը[8]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ բեքփեքերների համար կարևոր է իրականության զգացումը[9]: Բեքփեքինգը ընկալվում է որպես ոչ միայն արձակուրդ, այլև կրթվելու միջոց: Բեքփեքերները ցանկանում են զգալ «իրական» դեստինացիան, այլ ոչ թե մասսայական զբոսաշրջության հետ նույնացվող տուր-փաթեթները, որոնք բավականին սահմանափակ են, ինչն էլ բերել է այն համոզմունքին, որ բեքփեքերները զբոսաշրջիկներ չեն[10]: Հյուսիսային Եվրոպայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Իսրայելում ապրող շատ մարդկանց համար բեքփեքինգը ծիսական արարողություն է: Կանադայում երիտասարդների և ուսանողները հաճախ են այցելում Եվրոպա:

Բեքփեքերներ քիչ են հանդիպում Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից և Հարավային Կորեայից, եթե հաշվի առնենք այդ երկրների մեծաքանակ բնակչությունը: Սակայն այդ երկրներում նույնպես բեքփեքինգը զարգանում է հարուստների շրջանում:

Նախկինում բեքփեքինգ տուրերը իրականացվում էին ավագ դպրոցն ավարտելու և համալսարան ընդունվելու միջև ընկած ժամանակաշրջանում, կամ էլ համալսարանն ավարտելուց անմիջապես հետո: Սակայն բեքփեքերների միջին տարիքը գնալով մեծանում է, և հաճախ հանդիպում են 30, 40-ամյա կամ էլ ավելի մեծ տարիքի բեքփեքերներ:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեքփեքինգը քննադատվել է, մասնավորապես Հիպիների շարժման ժամանակ ճանապարհորդների վարքագծի պատճառով[11]։ Օրինակ՝ հյուրընկալող երկրները կամ այլ ճանապարհորդներ համաձայն չեն բեքփեքերների մտածելակերպի և արարքների հետ: Ինչևէ, բեքփեքերների ընկալումը որոշակիորեն փոխվել է, քանի որ բեքփեքինգը դարձել է զբոսաշրջության առանձին ոլորտ[12]: Մեկ այլ քննադատություն է այն, որ նույնիսկ եթե բեքփեքերների հիմնական նպատակն է փնտրել «իրականը» , նրանցից շատերը հաղորդակցվում են միմյանց հետ, և տեղացիների հետ շփումը մղվում է երկրորդ պլան[13]:

Պլանավորում և ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանավորումը և ուսումնասիրությունը բեքփեքինգի կարևոր մասն է, որում օգնության են հասնում տարբեր ընկերություններ, ինչպիսիք են Lonely Planet-ը և Rough Guides-ը, գրքերը՝ գրված ճանապարհորդային գրողների կողմից և բազմաթիվ առցանց սկզբնաղբյուրները, օրինակ՝ Wikivoyage-ը: Սկզբնաղբյուրները տրամադրում են ինֆորմացիա լեզվի, մշակույթի, խոհանոցի մասին, ինչպես նաև էժան կացարանների և սննդի կետերի մասին: Այդ կայքերում կարելի է գտնել նաև քարտեզներ: Կան նաև հեռախոսի միջոցով գործող ծրագրեր, որոնք օգնում են զբոսաշրջիկներին հեշտ կողմնորոշվել և գտնել տեսարժան վայրերը, դեպի դրանք տանող ճանապարհները, կացարանները և այլ հարմարություններ:

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի թանկ և բարձրակարգ բեքփեքինգը նկարագրող տերմիններեն ֆլեշփեքինգը, որը էլեկտրական սարքավորումներով բեքփեքինգն է, և փոշփեքինգը, որը նշանակում է բարձր դասի բեքփեքինգ[14]:

Վերջերս առաջացել է մեկ այլ թրենդ, որը կոչվում է բեգփեքինգ (անգլերեն begging և backpacking բառերից)[15], որի ժամանակ ճանապարհորդները փողոցում գումար են մուրում իրենց ճանապարհորդության ծախսերը հոգալու համար: Այս թրենդը սակայն արժանացել է մեծ քննադատության[16]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Adkins Barbara, Eryn Grant (August 2007)։ «Backpackers as a Community of Strangers: The Interaction Order of an Online Backpacker Notice Board» (PDF)։ Qualitative Sociology Review 3 (2): 188–201։ Վերցված է 2007-10-29 
  2. «Backpacker Tourism»։ Market Segments > Backpacker Tourism։ Tourism New South Wales։ Արխիվացված օրիգինալից 25 March 2008-ին։ Վերցված է 2008-04-07 
  3. Victoria Government։ «Backpacker Tourism Action Plan 2009 - 2013»։ Tourism Victoria։ Վերցված է 10 February 2014 
  4. «The Inventor of Traveling - The First Backpacker in the World?»։ July 2007։ Արխիվացված օրիգինալից 12 December 2007-ին։ Վերցված է 2008-01-03 
  5. Cohen Erik (2003)։ «Backpacking: Diversity and Change» (PDF)։ Tourism and Cultural Change 1 (2): 95–110։ doi:10.1080/14766820308668162։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-02-28-ին։ Վերցված է 2007-10-29 
  6. Conlin Jennifer (2007-02-11)։ «IN TRANSIT; Traveling to the Ends of the Earth, at Ground Level»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 31 October 2007-ին։ Վերցված է 2007-10-29 
  7. «'Flashpacking?' Don't Forget you Still Need Room for Extra Socks»։ USA Today։ 2006-06-20։ Վերցված է 2007-10-29 
  8. Catto Susan (2002-04-14)։ «PRACTICAL TRAVELER; The 'Pack' Of Backpacking»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 31 October 2007-ին։ Վերցված է 2007-10-27 
  9. Pearce Philip, Faith Foster (2007)։ «A "University of Travel": Backpacker Learning»։ Tourism Management 28 (5): 1285–1298։ doi:10.1016/j.tourman.2006.11.009 
  10. Richards Greg, Julie Wilson (2004)։ The Global Nomad: Backpacker Theory in Travel and Practice։ Channel View Publications։ էջեր 80–91։ ISBN 1-873150-76-8 
  11. MacLean Rory (2006-07-31)։ «Dark Side of the Hippie Trail»։ The New Statesman։ Արխիվացված օրիգինալից 1 December 2007-ին։ Վերցված է 2007-10-27 
  12. Caprioglio O'Reilly Camille (2006)։ «From Drifter to Gap Year Tourist Mainstreaming Backpacker Travel»։ Annals of Tourism Research 33 (4): 998–1017։ doi:10.1016/j.annals.2006.04.002 
  13. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Cohen 2003 95–1102 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  14. Groundwater Ben (2007-01-16)։ «Are you a backpacker, or a poshpacker?»։ blogs.smh.com.au 
  15. «Begpacking: Why I refuse to judge westerners busking to fund gap year travels»։ 2017-04-12 
  16. «Notorious begpacker barred from entering S’pore, goes around the world begging»։ 2017-04-13