Տուն-ակվարիում (Չելյաբինսկ)
Տեսակ | հանրային ակվարիում և կենդանաբանական այգի |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Չելյաբինսկ |
Տուն-ակվարիում, Չելյաբինսկ քաղաքի Մետալուրգիական թաղամասում գտնվող տերարիում և ակվարիում։ Այն Չելյաբինսկի մարզի միակ ակվարիումն ու տերարիումն է։ Չելյաբինսկի տուն-ակվարիումն ունի ծովային և քաղցրահամ ջրերի ձկների, ինչպես նաև միջատների և սողունների ցուցանմուշների յուրօրինակ հավաքածու։ Կառույցն ընդգրկված է ակվարիումների համաշխահային գրքում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չելյաբինսկի տուն-ակվարիումը բացվել է 1983 թվականի հունիսի 17-ին Չելյաբինսկի՝ Օ. Տիսչենկոյի անվան զբոսայգում[2]։ Ներկայացված էր 3 մշտական հավաքածու՝ ծովային և քաղցրահամ ջրերի ձկներ, տերարիում, ինչպես նաև ծովային նավի տնակի տեսքով ձևավորված է սրահ, որտեղ ներկայացված էին ծովային մթնոլորտ ստեղծող տարբեր ցուցանմուշներ։ Հիմնական սրահի կենտրոնական մասում տեղադրված է 3 տոննա ծավալով ջրավազան, որտեղ լողում է միայն քաղցրահամ ջում ապրող խոշոր ձուկ։ 2014-ին ակվարիումի շենքը վերանորոգվել է, փոխվել են բոլոր կոմունալ հարմարություները, թարմացվել են ակվարիումները։ Հոկտեմբերի 29-ին բացվել է վերանորոգված տուն-ակվարիումը։ Ներկայումս (2017 թ), ցուցասրահում ընդգրկված են ավելի քան 80 տեսակ ձուկ, հազվագյուտ միջատների 20 տեսակներ, օձեր, մողեսներ և կրիաներ:
Հետաքրքրի փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ակվարիումի համար նախատեսված քարերը հանվել են խոր ծովից և հատուկ պայմաններում տեղափոխվել Չելյաբինսկ։ Դրա շնորհիվ քարերի մեջ կենդանի օրգանիզմները չեն մահացել։ Հայտնվելով ջրում՝ աճել և հասել են նորմալ չափերի։
- 2015-ին տուն-ակվարիում է բերվել 38 ճապոնական ծածան, որոնց ցանկացած այցելու կարող է կերակրել ձեռքով կամ մանկական շշով[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Տուն-ակվարիումի շենք
-
Տուն-ակվարիումի մեծ սրահ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Издание «Выбирай». В парке им. Тищенко откроют обновленный дом-аквариум
- ↑ «Парк имени О. И. Тищенко. Аквариум». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Областной телеканал. В аквариуме Челябинска появились рыбки, которых можно покормить из детской соски
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուն-ակվարիում (Չելյաբինսկ)» հոդվածին։ |