Տուկարամ
Տուկարամ | |
---|---|
Ծնվել է | 1608[1] |
Ծննդավայր | Dehu, Պունի, Հնդկաստան |
Վախճանվել է | 1650 |
Վախճանի վայր | Indrayani, Կատմանդու շրջան, Բագմատի Պրադեշ, Նեպալ |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և գրող |
Լեզու | մարաթհի |
Tukaram Վիքիպահեստում |
Տուկարամ (1608[1], Dehu, Պունի, Հնդկաստան - 1650, Indrayani, Կատմանդու շրջան, Բագմատի Պրադեշ, Նեպալ), հինդուիստացի պոետ, որը գրել է մարաթի լեզվով։ Տուկարամը ծնվել և ապրել է իր կյանքի մեծ մասը մահարաշտրայում գտնվող Դեհու քաղաքում, որը գտնվում է Պունայից ոչ հեռու։ Նրա ծնողների անուններն էին՝ Բոլհոբա և Քանակայ Մորայ։ Այնուամենայնիվ, Տուկարաման հայտնի չէր իր ազգանունով, հնդկաստանում նա առավել հայտնի է որպես «Սանտ Տուկարամ»։ Տուկարամի ծննդյան տարեթվի հետ հստակ ոչ մի տեղեկություն չկա։ Գիտնականները տարբեր հնարավոր տարբերակներ են ասում 1577 թվական, 1598 թվական 1608 և1609 թվական։ Միևնույն ժամանակ, նրա մահվան տարվա վերաբերյալ գրեթե ոչ մի կասկած չկա[2]։ Հայտնի է, որ Տուքարամի առաջին կնոջ անունը Ռախումաբայ էր, նա մահացել է վաղ երիտասարդության տարիներին։ Տուկարամը երկրորդ անգամ ամուսնացել է Ջիջաբայ անունով մի աղջկա հետ, որը հայտնի է Ավալի անունով, որը երեք որդի է ունեցել Շանթին, Վիտհոբին և Նարայանին։
Հայտնի է, որ Տուկարամը նվիրված էր Վիտհոբային, Կրիշնայի ձևերից մեկը, որի երկրպագությունը լայնորեն տարածված է Մահարաշտրայում։ Տուկարամը մարաթի բանաստեղծական ավանդույթի շարունակողն էր, որի սկիզբը դրեց Նամդևը։ Ըստ ավանդույթի Տուկարաման և Նամդևը մեծարվել են շատ հայտնի բանաստեղծների կողմից։ Այս սրբերի կյանքի մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը Մահիպատիի աշխատանքներն են՝ «Բհակտի-վիժայա» և «Բհակտի-լիամրիտա»։
Հանրային քննարկումների ընթացքում Տուկարամը, ավանդույթի համաձայն, իր ելույթների մեջ ավելացրել են պոեզիա ևասմունք։ Տուկարամը իր ստեղծագործության մեջ շատ տարբեր թեմաներ է շոշափել։ Նա ընդգծել է, որ դավանանքի իրական պահանջն է մարդկանց սերը դեպի իրենց երեխաները այլ ոչ թե ծիսական կանոնները, կամ կրոնական կանոնները։ Թուքարամին է վերագրվում մարաթի լեզվի հնագույն ձևով 4500 բանաստեղծությունների ժողովածու (որոնք կոչվում են աբհանգներ)։ Տուկարամի ստեղծագործությունները ներառվել են սիկհների Սուրբ գրքում ՝ «Գուրու Գրանթհ Սահիբ»։
1936 թվականին Տուկարամի կյանքի մասին ֆիլմ նկարահանվեց «Սանթ Թուկարամ»։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել Հնդկաստանում և մրցանակ ստացել Վենետիկի 5-րդ կինոփառատոնում[3][4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ A Social History of the Deccan, 1300—1761: Eight Indian Lives By Richard M. Eaton ISBN 0-521-71627-6, 9780521716277
- ↑ 'Sant Tukaram' film still a topic of interest Արխիվացված 2012-02-23 Wayback Machine Anurag Basu — Televisionpoint.com, Dec 26, 2007.
- ↑ Lost & found: A piece of classic cinema history(չաշխատող հղում) Indian Express, March 26, 2004.
- ↑ Gokulsing, K.; Wimal Dissanayake Indian popular cinema: a narrative of cultural change. — Trentham Books, 2004. — С. 24. — ISBN 1858563291
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ayyappapanicker, K.; Akademi, Sahitya Medieval Indian Literature: An Anthology. — Sahitya Akademi, 1997. — ISBN 8-126-00365-0
- Starr, Chester G. A history of the ancient world. — Oxford [Oxfordshire]: Oxford University Press, 1991. — ISBN 0-19-506629-4
- Ranade, Ramchandra D. Tukaram. — New York: State University of New York Press, 1994. — ISBN 0-7914-2092-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տուկարամին նվիրված կայք(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուկարամ» հոդվածին։ |
|