Jump to content

Տորե-Արջենտինա հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորե-Արջենտինա հրապարակ
Տեսակհրապարակ
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՀռոմ
Կազմված էSacred area in Largo di Torre Argentina?, Casa del Burcardo?, Torre del Papito? և Արջենտինայի թատրոն
Քարտեզ
Քարտեզ

Տորե-Արջենտինա հրապարակ (իտալ.՝ Largo di Torre Argentina) հրապարակ Հռոմում, որը կառուցվել է 1503 թվականին։ Ժամանակակից հրապարակը ստեղծվել է 1909 թվականին, երբ քանդվել են բնակելի շենքերը և Սան Նիկոլա դե Չեզարինի եկեղեցին։ Արջենտինայի թատրոնը գտնվում է հրապարակի արևմտյան մասում։

1926-1928 թվականներին տաճարային համալիրի տարածքում սկսվել են պեղումներ, որի ընթացքում հայտնաբերվել են 4-2-րդ դարերի չորս տաճարների մնացորդներ, որոնք գտնվում են ճանապարհի մակարդակից ցածր։ Քանի որ դեռ որոշված չէ, թե ում են նվիրված այդ տաճարները, դրանք կոչվում են A, B, C և D հատվածներ: Մ.թ.ա. 1-ին դարում տաճարների շուրջ կառուցվել են հասարակական շինություններ՝ հյուսիսից Հեկատոստիլումը (Հարյուր սյունների սրահ) և Ագրիպպայի հասարակական բաղնիքները, արևմուտքից՝ Պոմպեոսի թատրոնը և սյունասրահը, հարավից՝ Ֆլամինիուսի կրկեսը և Բալբայի թատրոնը, արևելքից՝ Մինուկիուսի սյունասրահը։ Պոմպեոսի կուրիան տեղ է գտել Պոմպեոսի սյունասրահում, այն սենյակում, որտեղ սենատը հավաքվել է Հռոմեական Հանրապետության վերջին տարիներին։ Այդ վայրում մ.թ.ա. 44 թվականին դավադիրների կողմից սպանվել է Հուլիոս Կեսարը[1]։ Սպանությունից մի քանի տարի անց, Օկտավիանոս Օգոստոսի հրամանով փակվել է Պոմպեոսի կուրիան և սպանության վայրում՝ Կեսարի աթոռի մոտ, տեղադրվել է բետոնե կառույց՝ երեք մետր լայնությամբ և երկու մետր բարձրությամբ։ Հնագետներին հաջողվել է գտնել այն 2012 թվականի աշնանը[2]։

Բացի հնագույն ավերակներից, պատմական հետաքրքրություն է իրենից ներկայացնում 12-րդ դարում ֆեոդալական Պապարեսկի ընտանիքի ներկայացուցիչների կողմից կանգնեցված Պապիտո աշտարակը։

Ներկայումս հնագույն հրապարակը, որտեղ գտնվում են անտիկ տաճարային համալիրի մնացորդներ փակ է։ Փողոցից երևում են բոլոր 4 տաճարների, թատրոնի սյունասրահի, անտիկ բաղնիքների և անտիկ ու միջնադարյան դարաշրջանի այլ կառույցների տեսարանը, ինչպես նաև Օկտավիանոս Օգոստոսի տեղադրած Կեսարի սպանության անմիջական վայրի բետոնե կառույցը։

Կատուների ապաստարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Իտալիայի խորհրդարանի կողմից 1991 թվականին ընդունված թիվ 281 օրենքի, տաճարի D հատվածում ստեղծվել է կատուների ապաստարան, որտեղ ապրում են բազմաթիբ կատուներ[3][4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայտնի է դարձել Հուլիոս Կեսարի սպանության ճշգրիտ վայրը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2024-09-06-ին. Վերցված է 2024-09-06-ին.
  2. «Испанский археолог нашел точное место убийства Цезаря». Արխիվացված է օրիգինալից 2012-10-13-ին. Վերցված է 2012-10-11-ին.
  3. «Torre Argentina Cat Sanctuary | Rome for Visitors».
  4. «A little bit of history». Rome Torre Argentina Cat Sanctuary (Official Site). Վերցված է 11 November 2018-ին.
  5. Natoli, Eugenia; Malandrucco, Livia; Minati, Laura; Verzichi, Stefania; Perino, Raffaella; Longo, Laura; Pontecorvo, Francesca; Faini, Anna (2019). «Evaluation of Unowned Domestic Cat Management in the Urban Environment of Rome After 30 Years of Implementation of the No-Kill Policy (National and Regional Laws)». Frontiers in Veterinary Science. 6: 31. doi:10.3389/fvets.2019.00031. PMC 6398421. PMID 30859105. S2CID 64300965.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորե-Արջենտինա հրապարակ» հոդվածին։