Պոմպեոսի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Պոմպեոսի թատրոն
Campus Martius - Theatre of Pompeius.jpg
'
Պոմպեոսի թատրոնը գտնվում է Իտալիաում
Պոմպեոսի թատրոն
Կոորդինատներ 41°53′43″ հս․ լ. 12°28′25″ ավ. ե. / 41.89528° հս․. լ. 12.47361° ավ. ե. / 41.89528; 12.47361Կոորդինատներ: 41°53′43″ հս․ լ. 12°28′25″ ավ. ե. / 41.89528° հս․. լ. 12.47361° ավ. ե. / 41.89528; 12.47361
Գտնվում է Հռոմեական Հանրապետություն
Կառուցվել է մ. թ. ա. 55
Շինության ձևը Հռոմեական թատրոն
Կառուցել է Գնեոս Պոմպեոս

Պոմպեոսի թատրոն (լատ.՝ Theatrum Pompeii, իտալ.՝ Teatro di Pompeo), Հին Հռոմի առաջին քարե թատրոնը, կառուցվել է Գնեոս Պոմպեոսի հրամանով մ. թ. ա. 61 թվականին տարած իր հաղթանակից հետո: Թատրոնը վերջնականապես պատրաստ է եղել միայն մ. թ. ա. 55 թվականին[1]: Թատրոնը տեղավորում էր քառասուն հազար հանդիսական: Կառուցված լինելով հունական ճարտարապետության մոտիվներով, նախատիպ է եղել Հռոմեական կայսրության տարածքում հետագայում կառուցված թատրոնների և ամֆիթատրոնների համար:

Հռոմի Սենատի համար այն եղել է կուրիա, որտեղ անցկացվել են Սենատի ժողովները: Այստեղ մ. թ. ա. 44 թվականին սպանվել է Հուլիոս Կեսարը: Ներկայումս պահպանվել են ավերակները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Հռոմի առաջին մշտական թատրոնը: Մինչ Պոմպեոսի թատրոնի կառուցումը, Հռոմն ունեցել է միայն ժամանակավոր թատրոններ ու ամֆիթատրոններ, որոնք կառուցվում էին փայտից և կարող էին հեշտությամբ հավաքվել և քանդվել: Պոմպեոսն առաջինն էր, որը ոգեշնչվելով հունական թատրոնների ճարտարապետությամբ, որոնք տեսել էր Լեսբոսում[2][3], որոշում է կառուցել քարե թատրոն: Թատրոնը կառուցվում է Մարսի անունը կրող դաշտում[3][4]: Այն ունեցել է քառասունհինգ մետր բարձրություն, այսինքն՝ բարձրությամբ հավասար է եղել Հռոմի Կապիտոլիումին և վերջինիս նման ունեցել է «սուրբ բլուրի» խորհրդանշական դեր: Ցիցերոնի նամակներից, որոնք գրվել են մ. թ. ա. 55 թվականին, հայտնի է դառնում, որ թատրոնի բացման կապակցությամբ կազմակերպվել են աննախադեպ խաղեր: Այդ իրադարձությունը տեղի է ունեցել Պոմպեոսի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 29-ին:

Թատրոնը վերանորոգվել է մ. թ. ա. 32 թվականին Ավգուստիանոս կայսեր օրոք, հետագայում նաև նրան հաջորդող կասրերի՝ Տիբերիանոսի, Դոմիցիանոսի, Դիոկլետիանոսի օրոք[5][6]: Եղել է ոչ թե պարզապես թատրոն, այլ բազմաբովանդակ համալիր, որը ներառել է շատրվաններով հարուստ զբոսայգի, առանձին սենյակներ, որտեղ ներկաները կարող էին դիտել արվեստի ամենատարբեր գործեր, որոնք Պոմպեոսն իր հետ բերում էր արշավանքներից: Թատրոնի ամենաբարձր կետը եղել է Վեներայի տաճարը, քանի որ, ըստ ավանդության, հենց Վեներան է եղել Պոմպեոսի երկնային հովհանավորը, նրա անձնական աստվածությունը, ուստի Պոմպեոսը թատրոնը նվիրել է հենց Վեներա աստվածուհուն[7]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի կիսաշրջանաձև ճակատը կազմված է եղել տրավերտին քարով պատրաստված բաց կամարաշարքերից: Թատրոնի ներքին շքեղ հարդարանքը եղել է հիմնականում մարմարից: Այնտեղ եղել են արվեստի բազմաթիվ գործեր, որոնցից մի քանիսը հայտնաբերվել են, այդ թվում և Հերկուլեսի բրոնզաձույլ արձանը, որը գտնվում ե Վատիկանի թանգարանում:

Թատրոնի բազմահարկ բեմում կանգնեցվել են Ապոլլոնի և մյուսների արձանները, որոնցից երկուսը պահպանվել և հասել են մեր օրեր: Դրանցից մեկը գտնվում է Լուվրում, իսկ մյուսը՝ Նեապոլի ազգային հնագիտական թանգարանում: Բեմի հետևում կառուցվել է արվեստի գործերով զարդարված սյունասրահ, որի հակառակ կողմում եղել է ուղղանկյուն շինություն, որտեղ կանգնեցված է եղել Պոմպեոսի արձանը:

Սյունասրահից մնացել է միայն արևելյան կողմը: Սյունասրահի կենտրոնում եղել է շատրվաններով ու արահետով զբոսայգի, որի հետքերը միայն վերջերս են հայտնաբերվել հնէաբանների կողմից:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kuritz, Paul (October 1987). The Making of Theatre History. Prentice Hall Professional Technical Reference. էջեր 48. ISBN 978-0-13-547861-5. 
  2. Plutarch. Life of Pompey. էջեր 42.4. 
  3. 3,0 3,1 Boëthius, Axel (1978). Rasmussen. Etruscan and Early Roman Architecture. Yale University Press. էջ 206. ISBN 9780300052909. 
  4. Erasmo, Mario (2010). Roman Tragedy: Theatre to Theatricality. University of Texas Press. էջ 83. ISBN 9780292782136. 
  5. Erasmo, Mario (2010). Roman Tragedy: Theatre to Theatricality. University of Texas Press. էջեր 84–85. ISBN 9780292782136. 
  6. Gagliardo Maria, Packer James (2006)։ «A New Look at Pompey's Theater: History, Documentation, and Recent Excavation»։ Archaeological Institute of America 110 (1): 96 
  7. Erasmo, Mario (2010). Roman Tragedy: Theatre to Theatricality. University of Texas Press. էջ 84. ISBN 9780292782136. 

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bernard Andreae (1973). L'art de l'ancienne Rome. Mazenod. ISBN 2850880043. 
  • Bernard Andreae (2012). «3». L’art romain d’Auguste à Constantin. Picard. ISBN 9782708409101. 
  • François Baratte (1996). Histoire de l’art antique : L’art romain. Paris: éd. Manuels de l’école du Louvre - La documentation française. ISBN 2711835243. 
  • Ranuccio Bianchi Bandinelli (2010). Rome : le centre du pouvoir L'univers des formes, nouvelle présentation. Gallimard. ISBN 9782070129836. 
  • Filippo Coarelli (1994). Guide archéologique de Rome. Hachette. ISBN 2-01-235428-9. 
  • Georges Duby, Jean-Luc, Daval (2010). La sculpture, De l'Antiquité au Moyen-âge. Taschenչ. ISBN 9783836523943. 
  • Luc Duret Jean-Pierre Néraudau (1983). Urbanisme et Métamorphoses de la Rome antique. Les Belles Lettres, Paris: Realia, Les Belles Lettres. 
  • Philippe Fleury (2005). La Rome antique : plan relief et reconstitution virtuelle. Caen: Presses universitaires de Caen. ISBN 2841332322. 
  • Jean-Claude Golvin (1988). «I et II». L'amphithéâtre romain : essai sur la théorisation de sa forme et de ses fonctions. Paris: Diffusion de Boccard. 
  • Jean-Claude Golvin Frédéric Lontcho (2008). Rome antique retrouvée. Errance. ISBN 9782877723657. 
  • Pierre Gros (1991)։ «La fonction symbolique des édifices théâtraux dans le paysage urbain de la Rome augustéenne»։ L'Urbs : espace urbain et histoire.-IIIe siècle ap. J.-C.). Actes du colloque international de Rome (08-12 mai 1985)։ Hanoune։
  • Pierre Gros (1996). L'architecture romaine: du début du à la fin du Haut-Empire. Paris: A&J Picard. ISBN 2708405004. 
  • Eric Guerber, Joëlle Napoli, Michèle Coltelloni-Trannoy (2002). Rome, ville et capitale. Neuilly: Atlande. ISBN 9782912232267. 
  • Heinz Kähler (2011). Rome et son empire. Paris: Albin Michel. ISBN 9782757825464. 
  • Edmond Le Blant, De quelques statues cachées par les anciens
  • Claude Moatti (1989). À la recherche de la Rome antique. découvertes Gallimard. ISBN 2070530736. 
  • Nancy H., Ramage Andrew (տ1999). L'art romain de Romulus à Constantin. Cologne: Könemann. ISBN 3829017219. 
  • Lawrence Richardson (1992). A new topographical dictionary of Ancient Rome. Baltimore - London: The Johns Hopkins University Press. ISBN 0801843006. 
  • Gilles Sauron (1994). «գլուխ». Quis Deum ? L'expression plastique des idéologies politiques et religieuses à Rome à la fin de la République et au début du Principat. Rome: L'Erma di Bretschneider - BEFAR. ISBN 2728303134. 
  • Frank Sear (2006). Roman theatres. Oxford University Press. 
  • Robert Turcan (1995). L'art romain. Flammarion. ISBN 9782080101877. 
  • Dupont, F., & Letessier, P. (2012). Le théâtre romain. Armand Colin.
  • Charles Picard, Sur le rôle religieux des théâtres antiques : de la Grèce à Rome

Հոդվածներ և գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]