Տոռոնտես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոռոնտես

Տորրոնտես (անգլ.՝ Torrontés), արգենտինական խաղողի սորտ, օգտագործվում է սպիտակ գինի պատրաստելու համար։

Արգենտինական տոռոնտեսը երկու սորտի՝ Ալեքսանդրիայի մուսկատի և կրիոլի հիբրիդ է։ Տորրոնտեսը համարվում է լատինոամերիկյան մայրցամաքի իսկական սորտ։ Նրան անվանում են Արգենտինայի երկրորդ էմբլեմատիկ խաղողի սորտ՝ մալբեկից հետո։ Տվյալ խաղողի տեսակը համարվում է սպիտակ խաղողի ամենաարագ աճող սորտերից մեկը։ Արգենտինայում այս սորտից գոյություն ունի երեք տեսակ՝ Torrontés Riojano, Torrontés Sanjuanino և Torrontés Mendocino: Ամենատարածվածը համարվում է Torrontés Riojano, և հիմնականում օգտագործվում է Cafayate-ի տարածքում։ Աճում է հիմնականում Արգենտինայում և Չիլիում։ Դրա հետ մեկտեղ Չիլիում դրանից պատրաստում են Pisco չիլիական բրենդը[1]։

«Տոռոնտես» անվանումը արգենտինացի գինեգործները սկսել են օգտագործել 19-րդ դարի կեսերից։ Ամենավաղ հիշատակությունը, որը կարող ենք գտնել, օգտագործվում է 1860-ականներին Դամիան Հուդսոնի կողմից։ Գինին, որը պատրաստվում է Տորրոնտեսից ունի թեթևակի թթվայնություն։ Տվյալ խաղողից պատրաստված գինին հաճախ հաղթող է ճանաչվում «Անուշաբույր, չոր գինի» անվանակարգում[2]։ Ըմպելիքը ունենում է ծիրանի, դեղձի համ, արտահայտված ծաղկային բուրմունք (վարդի, հասմիկի, գերանիումի)։ Խմելիս հեշտությամբ կարող ենք զգալ դրանց համը։ Գինու գույնը բաց դեղին է, երբեմն նաև կանաչավուն երանգներով։ Դրա հետ մեկտեղ գինին այնքան էլ լավ չէ երկարաժամկետ պահեստավորվում, և ըստ փորձագետների այն ավելի լավ է օգտագործել արտադրության տարում (չենթարկել երկարաժամկետ պահպանման)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]