Տոկկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տոկկատ (իտալ.՝ Toccata,< toccare— ձեռք տալ, դիպչել), ստեղնավոր նվագարանի (դաշնամուր, երգեհոն) համար գրված վիրտուոզ երաժշտական պիես՝ արագ տեմպով, հստակ ռիթմով, սովորաբար՝ «հարվածային» ակորդային տեխնիկայի գերակշռությամբ։ XVI—XVIII դարերին երգեհոնային Տոկկատները սյրեչյուդին և ֆանտազիային մոտիկ իմպրովիզացիոն բնույթի պիեսներ են։ Սովորաբար դրանք ստեղծվել են որպես գործիքային ցիկլի նախաբան։ Դաշնամուրային Տոկկատներ են գրել Շուման Ռոբերտը, Ֆաննի Մենդելսոնը, Դեբյուսի Կլոդըտ, Ռավել Մորիսլը, Արամ Խաչատրյանը, Դմիտրի Շոստակովիչը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png