Տիմոֆեյ Գրունին
Տիմոֆեյ Գրունին | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1898 Mokshan, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 19, 1970 (72 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | լեզվաբան |
Հաստատություն(ներ) | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Գործունեության ոլորտ | արևելագիտություն |
Ալմա մատեր | Մոսկվայի արևելագիտության ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Տիմոֆեյ Իվանովիչ Գրունին (ռուս.՝ Тимофей Иванович Грунин, փետրվարի 2, 1898, Mokshan, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 19, 1970, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային արևելագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտում։ 1938—1958 թվականներին եղել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմատեխնիկական, ակադեմիայի դասախոս։
Գրունինը թուրքերենի ուսումնասիրության ձեռնարկների հեղինակ է։ 1930 թվականից Ագաթանգեղոս Կրիմսկու ղեկավարությամբ սկսել է ուսումնասիրել հայ-ղփչաղական լեզվական առնչությունները (Ուկրաինայի և Լեհաստանի հայ գաղթօջախներում 16-17 դարերում խոսել են հայերենի և ղփչաղերենի խառնուրդով)։ Գրունինի «16 դ․ փաստաթղթեր պոլովեցյան լեզվով (Կամենեց Պոդոլսկի հայ գաղութի դատական արձանագրությունները)» (Մոսկվա, 1967, ռուսերեն) աշխատությունը մեծ ներդրում է հայ-ղփչաղական լեզվական առնչությունների ուսումնասիրության և Ուկրաինայի ու Լեհաստանի միջնադարյան հայկական գաղութների աղբյուրագիտության մեջ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 237)։ ![]() |