Տիկնիկների պատկերասրահ
Տիկնիկների պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հիմնադրվել է | մարտի 21, 2017 |
Տնօրեն | Տնօրեն՝ Ստելլա Սարգսյան Գեղարվեստական ղեկավար՝ Մարինա Խաչմանուկյան |
Կայք | kukliarm.com |
Տիկնիկների պատկերասրահ, տիկնիկներին նվիրված պատկերասրահ Երևանում։ Բացվել է 2017 թվականի մարտի 21-ին՝ տիկնիկագործի միջազգային օրը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահը բացվել է պետության և մասնավորի համագործակցությամբ։ Պատկերասրահն ունի երկու սրահ։ Սրահներից մեկում միայն հայկական ծիսական, ավանդական տիկնիկներն են, երկրորդ սրահում ներկայացված տիկնիկները բազմաոճ են։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահի ցուցադրությունում ներկայացված է շուրջ 250-300 տիկնիկ՝ հայ տիկնիկագործի եզակի ու չկրկնվող ձեռքի աշխատանքը։ Այստեղ կարելի է տեսնել Մհեր Մկրտչյանի, Գալյա Նովենցի, Երվանդ Ղազանչյանի, Վլադիմիր Պուտինի, Շառլ Ազնավուրի, Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի և այլ հայտնի անձանց կերպարներով ստեղծված տիկնիկների։ Հավաքածուի մաս է կազմում ամերիկաբնակ Ալիս Նավասարգյանի՝ շուրջ 200 տիկնիկներից կազմված արժեքավոր հավաքածուն։ Պատկերասրահում ներկայացված տիկնիկները կերպարներ են, որոնք ունեն իրենց պատմությունը[2][3]։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահը բացվել է Երևանի Աբովյան փողոցում՝ 1914 թվականին կառուցված պատմական շենքում (1.6/178.4.1)։ 1921 թվականին այդ շենքում է ապրել Հովհաննես Թումանյանը[4]։ Հետագայում տեղափոխվել է Երևան Մոլ (Արշակունյաց պողոտա, 34/3 շենք)[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պատկերասրահի նախկին հասցեն (Աբովյան փողոց 1/1)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանում առաջին անգամ կհիմնվի Տիկնիկների պատկերասրահ». Armtimes.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Երևանում բացվեց Տիկնիկային պատկերասրահ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Երևանում բացվել է տիկնիկների պատկերասրահ (Ֆոտոշարք)». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Թումանյանի նախկին տանը բացվել է Տիկնիկների պատկերասրահ». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Տիկնիկների Պատկերասրահ». Yerevan Mall Shopping and Entertainment Center (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տիկնիկների պատկերասրահ կատեգորիայում։ |