Տիգրան Սուչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Սուչյան
Ծնվել է1981 թվականի փետրվարի 15
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ

Տիգրան Սուչյան (ծնվ. 1981 թ. փետրվարի 15 Երևան), հայ շեփորահար։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Սուչյանը ծնվել է 1981 թվականի փետրվարի 15-ին, Երևանում։

1987 թվականից սովորել է երաժշտական դպրոցի երգեցողության, հետո՝ շեփորի դասարանում։

1990 թվականից նվագել է «Արաբկիր», այնուհետև՝ «Արարատ» փողային նվագախմբերում։

1998 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1]։

1997 թվականից նվագել է Արսեն Ներսիսյանի «Ֆանկի բաս» խմբում, իսկ 1998 թվականից նվագում է Հայաստանի պետական ջազային նվագախմբում։

1999 թվականից զուգահեռ նվագում է նաև «Armenian Navy Band», 2004 թ-ից՝ «Կատուներ», 2008 թ-ից՝ «Նուզ» խմբերում։

Համագործակցում է հայկական տարբեր երաժշտական խմբերի և երաժիշտների հետ։ «Armenian Navy Band» խմբի կազմով մասնակցել է մի շարք միջազգային երաժշտական փառատոների՝ «Սֆինքս» (Բելգիա), «Բարբիքան» (Մեծ Բրիտանիա), «Jazz a Viene» (Ֆրանսիա) և այլն։

«Կատուներ» խմբի հետ մասնակցել է Մոսկվայի «Ուսադբա» ջազային փառատոնին, Կաննում՝ «Միդեմ» փառատոնին։

2008 թ-ից նվագում է նաև «Ռեյնկարնացիա» խմբում, որի հետ մասնակցել է Բաթումիի ջազային խմբում, Սերբիայի Կուստենդորֆ քաղաքում կայացած կինո և երաժշտական փառատոներին (Էմիր Կուստուրիցայի հրավերով)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]