Տիգրան Պետրոսյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Պետրոսյան (այլ կիրառումներ)
Տիգրան Պետրոսյան
Ծնվել էմարտի 29, 1965(1965-03-29)
Մահացել էհոկտեմբերի 1, 1992(1992-10-01) (27 տարեկանում)
Ազգությունհայ

Տիգրան Հրանտի Պետրոսյան (մարտի 29, 1965հոկտեմբերի 1, 1992), հայ ազատամարտիկ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թվականի մարտի 29-ին ՀՀ Կոտայքի մարզի Արտավազ գյուղում։ 1980 թվականին ավարտելով տեղի ութամյա դպրոցը՝ ընդունվել է Երևանի հաշվիչ մեքենաների տեխնիկում։ Ուսումնառության տարիներին Պետրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Աբովյան քաղաք՝ մշտական բնակության։ Տեխնիկումն ավարտելուց հետո Տիգրանն աշխատանքի է անցել Ս. Մերգելյանի անվան հաշվողական կենտրոնում։ 1984 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայությունն անցկացրել Աֆղանստանի Սալանգի լեռնանցքում տեղակայված զինվորական ստորաբաժանումում, որտեղ Աֆղանստանի ղեկավարության կողմից արժանացել է բազմաթիվ պարգևների ու մեդալների։ 1987 թվականին զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժին։

Արցախյան շարժումը Տիգրանին ստիպում է կիսատ թողնել համալսարանական ուսումը և Աբովյանի երկրապահ ջոկատի կազմում մասնակցել հայրենիքի ազատագրմանը։ 1992 թ. «Արծիվ» մահապարտների գումարտակի կազմում մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թվականի հոկտեմբերի 1-ին Բերձորում (Լաչին) մղված ռազմական գործողությունների ժամանակ։ ՀՀ պաշտպանության նախարարի 1996 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանով Տիգրան Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «1992-1994 թվականների մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, իսկ ՀՀ նախագահի 2002 թվականի հունիսի 1-ի հրամանագրով պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Ամուսնացած էր, ուներ մեկ որդի[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]