Տիգրան Նավասարդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Նավասարդյան
Ծնվել էփետրվարի 7, 1861(1861-02-07)
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 4, 1927(1927-04-04) (66 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսեան դպրոց (1879)
Մասնագիտությունբանահավաք

Տիգրան Ավետիսի Նավասարդյան (փետրվարի 7, 1861(1861-02-07), Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 4, 1927(1927-04-04), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1872 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1879 թվականին հեռացվել է դպրոցից և դատապարտվել 6-ամսյա բանտարկության Մետեխի բանտում՝ Միքայել Նալբանդյանի նկարը տպելու և «Ազատություն» բանաստեղծության հետ տարածելու համար։ Երկու տարի գիմնազիայում սովորելուց հետո, 1884 թվականին, մեկնել է Ժնև ուսանելու։ 1888 թվականին վերադարձել է և ինժեների պաշտոնով աշխատանքի անցել Թիֆլիսի ջրամատակարարման քաղաքային գրասենյակում։ Տիրապետել է ֆրանսերենին, գերմաներենին։

1876 թվականից հավաքել և գրի է առել Վաղարշապատի բանահյուսական նյութեր, գերազանցապես հեքիաթներ, որոնցից մի քանիսը լույս են տեսել «Արարատ» ամսագրում (1881—1882)։ 1882—1903 թվականներին տպագրել է «Հայ ժողովրդական հեքիաթներ» (գիրք 1 — 10), 1883 թվականին՝ «Հայ ժողովրդական ավանդություններ» ժողովածուները, որոնք պարունակում են Վաղարշապատի և Հայաստանի ազգագրական այլ շրջանների հեքիաթներ, առած-ասացվածքներ, օրհնանքներ, անեծքներ և վիպական ու քնարական արժեքավոր նյութեր։ Հրատարակել է նաև «Բառգիրք Արարատյան բարբառի» (1903) գործը, որն ամփոփում է բուն ժողովրդական բառեր, ոճեր, դարձվածքներ, ինչպես նաև գյուղատնտեսական գործիքների ու դրանց մասերի, բույսերի, պտուղների, ծառերի անուններ։

Արտաքին յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png