Տիգրան Նազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիգրան Նազարյան
Ծնվել էսեպտեմբերի 29, 1858(1858-09-29)[1]
ԾննդավայրՇուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 14, 1926(1926-09-14)[1] (67 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունխմբագիր, հրատարակիչ և հասարակական գործիչ
ԱշխատավայրԱղբյուր և Տարազ

Տիգրան Հակոբջանի Նազարյան (սեպտեմբերի 29, 1858(1858-09-29)[1], Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 14, 1926(1926-09-14)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խմբագիր, հրատարակիչ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Նազարյանը ծնվել է 1858 թվականին Արցախի Շուշի քաղաքում։ Սովորել է Շուշիի Գալուստ Փափազյանի մասնավոր դպրոցում։ 1879 թվականին Շուշիում հիմնել է հրատարակչական գրասենյակ։ 1881 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ հրատարակել է «Աղբյուր» մանկապատանեկան ամսագիրը, «Տարազ» շաբաթաթերթը` հավելվածներով, «Կովկասի առավոտ» (1907) և այլ թերթեր, գրքեր, օրացույցներ, տարեցույցներ, ժողովածուներ, պիեսների («Ճըպատըդ քոլադ կտրի», 1887, «Արոզա», 1913), ակնարկների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է[2]։

1907 թվականին գրականագետների, արվեստագետների և խաղաղության միջազգային ընկերակցության Լիսաբոնում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացրել է 5-րդ դարի հայ պատմիչների հրատարակված գործերը, ընտրվել այդ կազմակերպության պատվավոր անդամ։ 1915 թվականին Թիֆլիսում բացել է «Հրատապ սփոփանք մայր հայաստանցիներին» որբախնամ ապաստանը, «Վասպուրական դպրոց» մանկապարտեզը։ 1919 թվականին մեկնել է Եվրոպա, որտեղ թղթակցել է «Ապագա» (Փարիզ) և այլ թերթերի, հրատարակել «Թիքա» գրական երկերի ժողովածուն (Լայպցիգ, 1922)։ 1925 թվականին վերադարձել է հայրենիք, Ղարաբաղի վերաշինության նպատակով կազմակերպել Ղարաբաղի օգնության կոմիտե[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խօսք և գործ, Թիֆլիս, 1914։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նազարյան Ս., Տիգրան Նազարյանի կյանքը և գործունեությունը, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1965, №3:
  • Տիգրան Նազարյանի նամակները Կոստանդին Մելիք-Շահնազարյանին, ԼՀԳ, 1991, №4:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=8030
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007: