Jump to content

Տիգրան Դավթյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տիգրան Հովնանի Դավթյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Դավթյան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Դավթյան
Ծնվել էդեկտեմբերի 10, 1905(1905-12-10)[1]
ԾննդավայրԹավրիզ, Իրան[1]
Մահացել է1938[1]
Վախճանի վայրըԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունԻրան և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ[1] և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1932)[1]
Մասնագիտությունքանդակագործ

Տիգրան Հովնանի Դավթյան (դեկտեմբերի 10, 1905(1905-12-10)[1], Թավրիզ, Իրան[1] - 1938[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քանդակագործ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին տեղափոխվել է Երևան։ Սովորել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում և 1928-1932 թթ. Լենինգրադի պոլիտեխնիկական կերպարվեստի ինստիտուտում։ Ապրել և ստեղծագործել է Լենինգրադում։ Աշխատել է մոնումենտալ դեկորատիվ արձանագործության և դիմաքանդակի բնագավառներում։ Դավթյանի աշխատանքների զգալի մասը չի պահպանվել։ Գործերից են՝ «Ջութակահար Հովհաննես Նալբանդյանի կիսանդրին» (1928, ԳԱԹ), Ա.Ս.Պուշկինի երկու դիմաքանդակը (1937, Միխայլովսկոյեի Պուշկինի տուն-թանգարան), «Գրոհ» բարձրաքանդակ-պաննոն (1935), «Լողորդուհի» (1936-1937), «Բասկետբոլ» (1937) և այլն[2]։ Մահացել է 1938 թվականին 33 տարեկանում։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել[3]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վ. Հարությունյան, Արձանագործ Տիգրան Դավթյան, Երևան, 1968։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 58-59։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 299