Տիգրան Իսմիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիգրան Իսմիյան
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական

Տիգրան Արթինի Իսմիյան (բուլղար․՝ Тигран Исмиян, հեղափոխական կեղծանունը՝ Չիչո, (Чичо, թարգ.՝ «քեռի»), մարտի 15, 1859, Ադրիանուպոլիսհուլիսի 13, 1931, Պլովդիվ), բուլղարահայ փաստաբան, կոմունիստական գործիչ, Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ 1894 թվականից։

Բարձրագույն կրթությունն ստացել է Փարիզում։ Հեղափոխական գործունեությունն սկսել է Պլովդիվում՝ 1896 թվականին։ Տիրապետելով մի շարք լեզուների՝ քաղաքի բազմազգ շրջաններում հանդես է եկել մարքսիզմին, պատմությանը և իրավաբանությանը նվիրված դասախոսություններով, կազմակերպել ցույցեր ու գործադուլներ, խմբագրել քաղաքական թռուցիկներ։ Սերտ կապեր է ունեցել Դ. Բչագոեի U. Վ. Կուարովի հետ։ Վերջինիս հետ Պլովդիվում բացել է փաստաբանական գրասենյակ, որը քաղաքում դարձել էր մարքսիստական մտքի կենտրոնը։ Աշխատակցել է Դ. Բլագոեի խմբագրած «Հեովո վրեմե» («Hobo BpeMe») ամսագրին և բուլղար կոմունիստների օրգան «Ռաբոտնիչեսկի վեստնիկ» («Pa6отнически вестник») թերթին։ 1910—1918 թվականներին Ի. ընտրվել է ԲԲՍԴ (տեսնյակներ) կուսակցության կենտրոնական և օկրուգային կոմիտեների անդամ։ 1918—1920 թվականներին բազմիցս ելույթներ է ունեցել բուլղարահայ կոմունիստների առջև՝ քննադատելով մեծ տերությունների քաղաքականությունը հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ։ Բուլղարիայի 1923 թվականի սեպտեմբերյան ապստամբության նախօրյակին ձերբակալվել է և հայտնվել Պլովդիվի բանտում։ Զրկված լինելով փաստաբանական գործունեության իրավունքից՝ կյանքի վերջին տարիներն անցկացրել է կարիքի և զրկանքների մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 399 CC-BY-SA-icon-80x15.png