Տեր Մանվել քարգործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեր Մանվել քարգործ
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Մասնագիտությունքանդակագործ

Տեր Մանվել քարգործ (ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են), XV-XVI դարերի քանդակազարդող հայ վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է հոր՝ տեր Հովհաննեսի հետ։ Նրանց գործերից հայտնի է Առինջ գյուղի (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում) մոտ գտնվող ավերակ բերդի մուտքի կամարակալ քարի վրա 1501 թվականին կերտված բարձրաքանդակը՝ դեմառդեմ իրար փաթաթված երկու վիշապ՝ կռվելիս։ Դրանից ներքև, մուտքի կալաքարի վրա, նրանց թողած արձանագրությունն է և քանդակի թիվը՝ ՋԾ (950)։ Գարեգին Հովսեփյանի կարծիքով («Խաղբակյանք», Ա, 165)՝ վիշապների քանդակն ավելի հին՝ XIII—XIV դարերի գործ է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Երևան, 1963։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 661