Տերմինուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տերմինուս ( լատ.՝ terminus - սահման), հողաբաժան սահմանանշանների (սրբագործված քարեր, սյուներ) աստվածություն հին հռոմեական դիցաբանության մեջ։ Տերմինուսի պաշտամունքը, որի սահմանումը վերագրվում է Հռոմի թագավոր Նումա Պոմպիլիոսին (մ․ թ․ ա․ 715-673/672), կապված է եղել մասնավոր հողատիրույթի սրբազանության և անխախտելիության մասին պատկերացումներին։ Տերմինուսին նվիրված տոնին հարևանները համատեղ զոհեր են մատուցել (հաց, մեղր, գինի, երբեմն՝ գառ) սահմանանշանների մոտ, կազմակերպել խրախճանքներ։ Սահմանանշանների խախտումը, դրանց փչացումը, պղծումը դիտվել է ծանր հանցագործություն։ Բազմաթիվ տերմինուսերից բացի գոյություն է ունեցել միակ տերմինուսի պաշտամունք․ նրան պատկերող քարը դրվել է Կապիտոլիումի տաճարում և խորհրդանշել Հռոմի սահմանների անխախտելիությունն ու մշտական ընդլայնումը։ Ավանդության համաձայն, երբ Տարկվինոս թագավորը որոշել է Կապիտոլիումում կառուցել Յուպիտերի տաճարը, Տերմինուսը և պատանության դիցուհի Յուվենտասը մնացել են այնտեղ, իսկ մնացած աստվածները հեռացել։ Տերմինուսից է առաջացել լեզվաբան, տերմինը (բառ, որը ճշտիվ արտահայտում է որոշակի հասկացություն, պայման)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 677 CC-BY-SA-icon-80x15.png