Տերեսա Պարոդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տերեսա Պարոդի
TeresaParodicropped.jpg
 
Մասնագիտություն՝ երգչուհի, հեղինակ-կոմպոզիտոր և կիթառահար
Ծննդյան օր դեկտեմբերի 30, 1947(1947-12-30)[1] (73 տարեկան)
Ծննդավայր Կոռիենտես, Արգենտինա
Քաղաքացիություն Flag of Argentina.svg Արգենտինա

Տերեսա Ադելինա Սելարես (իսպ.՝ Teresa Adelina Sellarés, առավել հայտնի է որպես Տերեսա Պարոդի, դեկտեմբերի 30, 1947(1947-12-30)[1], Կոռիենտես, Արգենտինա), արգենտինացի երգիչ, երգահան։ 2014 թվականի մայիսի 6-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 9-ը զբաղեցրել է Արգենտինայի մշակույթի նախարարի պաշտոնը[2][3]։ Եղել է Mercosur-ի խորհրդարանի փոխխոսնակ և 2015 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 6-ը՝ ներկայացնելով Արգենտինայի հանրապետական շրջանը[4]։ 2015 թվականին ընտրվել է Հաղթանակի ճակատ ձախ պերոնիստական կուսակցության շարքերում[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերեսա Ադելինա Սելարեսը ծնվել է Կորրիենտեսում։ Երաժշտության աշխարհ մուտք է գործել, երբ ինը տարեկանում սովորել է երգել և կիթառ նվագել։ Նրա տատիկը հաճախակի երաժշտական փառատոներ է անցկացրել Պարանա գետի երկայնքով իր ֆերմայում։ Այնտեղ Տերեսան սովորել է չամամե (արգենտինական ժողովրդական երաժշտության պարային ժանր), ինչպես նաև սամբա, չակարերա, ուայնոս, կուեկաս և հարավաարգենտինյան այլ հանրահայտ ժողովրդական երաժշտությունների ժանրեր։ Հետագայում հանդես է եկել բազմաթիվ երիտասարդական փառատոներում։ 1967 թվականին ամուսնացել է համակարգային վերլուծաբան Գիլերմո Պորոդիի հետ, և ունեցել են երկու երեխա[6]։ Երկուսն էլ ակտիվ գործունեություն են ծավալել ձախակողմյան Երիտասարդ պերոնիստական կուսակցությունում[7]։ 1976 թվականին ամուսինը կարճ ժամանակով կալանավորվել է իշխանությունը վերցրած բռնապետության ժամանակ, որի արդյունքում Կորրիենտեսում կորցրել է աշխատանքը, 1979 թվականին զույգը տեղափոխվել է Բուենոս Այրես[8]։

Տերեսա Պարոդիի կատարումը Կասա Ռոսադայում, 2004

Պարոդին 30 ալբոմներում ստեղծել է մոտավորապես 500 երգեր և անընդմեջ մասնակցել է Արգենտինայի Հանրապետության հազարավոր ժողովրդական փառատոների, ինչպես նաև Սան Դիեգոյի, Հյուսթոնի, Վաշինգտոնի, Նոր Օռլեանի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Մայամիի, Սանտյագո դե Կոմպոստելայի, Փարիզի, Բրյուսելի, Կուբայի, Մեքսիկայի, Չիապասի, Մոնտերեյի, Անտվերպի, Ցյուրիխի, Բարսելոնայի, Մատարոյի, Ստոկհոլմի, Ամստերդամի, Սան Պաուլոյի, Բեռլինի, Սևիլիայի, Թել Ավիվի, Երուսաղեմի, Սարագոսայի, Կիտոյի և Ասունսկոնի փառատոներին[9]։

Մշակույթի քարտուղարության խրախուսման մասին որոշումից հետո այն վերափոխվել է նախարարության և 2014 թվականի մայիսի 7-ին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները Պարոդիին առաջադրել է որպես մշակույթի առաջին նախարար[10]։

Մրցանակներ, ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984 թ.- Նվիրման մրցանակ, Folclore de Cosquín ազգային փառատոն[11]
  • 1994 թ.- Լավագույն ալբոմ (կին երաժիշտներ) Con el alma en vilo, Asociación de Cronistas del Espectáculo (ACE).[11]
  • 1995 թ.- Պլատինում Կոնեքս մրցանակ, Լավագույն երգահան/Տասնամյակի կոմպոզիտոր[11]
  • 1996 թ.- 'Estrella de Mar' մրցանակ, Mar del Plata[11]
  • 1999 թ.- Gold Camín մրցանակ, Folclore de Cosquín ազգային փառատոն[11]
  • 1999 թ.- Fondo Nacional de las Artes մրցանակ[12]
  • 2004 թ.- Կառլոս Գարդել մրցանակ, Ֆոլկլորային երգչուհի լավագույն ալբոմ[13]
  • 2011 թ.- Premio Nacional de la Artes 2011 երգ. Aún caminan conmigo[14]

Սկավառակագրություն[15][խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983: Canto a los hombres del pan duro, LP
  • 1985: El purajheí de Teresa Parodi, LP
  • 1986: Mba-e pa reicó, chamigo!, LP
  • 1987: Teresa, LP
  • 1988: Letra y música, LP
  • 1988: El otro país, LP
  • 1989: Otras cosas, LP
  • 1990: Ya está la taba en el aire, LP
  • 1991: De amores, sombras y transparencias, LP
  • 1991: 11 de Latijns Amerika Festival, LP
  • 1992: Pasiones, LP
  • 1993: Correntinas, LP
  • 1994: Con el alma en vilo, LP
  • 1995: Correntinas II, LP
  • 1996: Parte de mí, LP
  • 1997: Como dicho al pasar, LP
  • 1998: Señales de vida, LP
  • 2001: El canto que no cesa, LP
  • 2003: Soy feliz, LP
  • 2005: Pequeñas revoluciones, LP
  • 2007: Autobiografía, LP
  • 2009: Corazón de pájaro.
  • 2011: Otro cantar.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. La Nacion (7/5/2014)
  3. Boletin Oficial de la Republica Argentina
  4. Parlamento del Mercosur
  5. Infobae (10/08/2015).
  6. «Teresa Parodi»։ Universidad de Palermo։ May 2, 2011 (չաշխատող հղում)
  7. «Teresa Parodi, una cantante popular que militó en la Juventud Peronista»։ InfoBae։ May 7, 2014 
  8. «Parodi: Si hay un momento que representa todo lo que soy, tengo que salir a decirlo»։ Telam։ August 13, 2012 
  9. «Biografía»։ Teresa Parodi 
  10. «CFK creates Culture Ministry»։ Buenos Aires Herald։ May 7, 2014 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Teresa Parodi»։ Fundación Konex (չաշխատող հղում)
  12. «El Fondo de las Artes premió a ocho artistas»։ Clarín։ November 24, 1999 
  13. «Estará Teresa Parodi en Festival Nacional de Folclore en Argentina»։ Yahoo News։ December 29, 2011 (չաշխատող հղում)
  14. «El regreso de una distinción con más de cien años de historia»։ Página/12։ August 26, 2011 
  15. Discografía de Parodi.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]