Տերեզա Նովակովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերեզա Նովակովա
Teréza Nováková.jpg
Ծննդյան անունչեխ․՝ Tereza Lanhausová
Ծնվել էհուլիսի 31, 1853(1853-07-31)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[3][3][3][…]
Վախճանվել էնոյեմբերի 13, 1912(1912-11-13)[1][2][3][…] (59 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
ԳերեզմանՕլշանի գերեզմանատուն[5]
Մասնագիտությունգրող, խմբագիր, թարգմանիչ, ազգագրագետ և հրապարակախոս
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն և Flag of the Habsburg Monarchy.svg Ավստրո-Հունգարիա
ԱմուսինJosef Novák?[6]
ԶավակներArne Novák?
Commons-logo.svg Teréza Nováková Վիքիպահեստում

Տերեզա Նովակովա (չեխ․՝ Teréza Nováková, հուլիսի 31, 1853(1853-07-31)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[3][3][3][…] - նոյեմբերի 13, 1912(1912-11-13)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][7][8]), չեխ գրող և քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ արձակում։

Տերեզա Նովակովայի ամենահայտնի վեպերը ոգեշնչվել են Լիտոմիշլ քաղաքիի շրջակայքի բնաշխարհից։ Իր ստեղծագործություններում նա կենտրոնացել է գյուղական բնակչության խտրականության խնդրի և հասարակության մեջ կանանց դերի հարցերի վրա։ Համարվում է չեխական ֆեմինիզմի կարևոր ներկայացուցիչներից[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերեզա Նովակովան ծնվել է 1853 թվականի հուլիսի 31-ին, Պրահայում, Չեխիայի Խնայբանկի պաշտոնյա Ֆրանտիշեկ Լանգաուսի ընտանիքում։ Եղել է ընտանիքի առաջին երեխան։ Հայրը Տերեզային սովորեցրել է չեխական հայրենասիրություն և ցույց է տվել Պրահայի հուշարձանները։ Տերեզայի մայրն ունեցել է գերմանական արմատներ և փորձել է դստերը տալ գերմանական, ֆրանսիական և ռուսական կրթություն։ Մանկության տարիներին Տերեզան ականջի հիվանդություն է ունեցել, որը տևել է մոտ տասներեք տարի, այդ պատճառով նա զբաղվել է օտար լեզուների ընթերցանությամբ և ուսումնասիրմամբ[7]։

70-ականների կեսերին Տերեզան ծանոթացել է պրահացի փիլիսոփայության դոկտոր Յոզեֆ Նովակին, որի հետ էլ ամուսնացել է։ Ամուսնությունից հետո նրանք Պրահայից տեղափոխվել են Լիտոմիշլ, բայց Տերեզան դժվարությամբ է ընտելացել ապրել փոքրիկ քաղաքում։ Նա իր կյանքը պատկերել է ինքնակենսագրական հատկանիշներով վիպակներում` «Գարնանային ջրերից» (չեխ․՝ Z jarních vod), «Բամբասանք պարահանդեսից» (չեխ․՝ Klepy z plesu), «Օրլանդո Ֆեռո» (չեխ․՝ Orlando Ferro), «Ժամանակի քառյակը» (չեխ․՝ Četvero dob) կամ «Աշխատանքի կեսի ճշտությունը» (չեխ․՝ Czech Správnost půl práce)[10]:

Յոթ տարվա ընթացքում Տերեզա Նովակովան վեց երեխա է ունեցել[10], բայց նրանց մեծ մասը մահացել են մանկահասակ տարիքում։ Որդիներից միայն մեկն է փրկվել՝ Առնե Նովակը, ով դարձել է գրականության պատմաբան և քննադատ։ 1882 թվականից Տերեզան զբաղվել է գրական գործունեությամբ և բազմաթիվ ամսագրերում հոդվածներ է գրել իր իսկական անունով կամ «Ն. Տ. Ֆեոդորովիչ» (չեխ․՝ N. T. Feodorovič)[11] կեղծանվամբ։ Հայտնի է դարձել կանանց ազատագրման և դրա մասսայականացման բնագավառում «Տնտեսուհի» (չեխ․՝ Hospodyně) և «Ուղերձներ կանանց» (չեխ․՝ Ženské listy) ամսագրերում իր հոդվածների հրպարակման շնորհիվ ։ 1896 թվականից սկսել է հրատարակել իր սեփական «Կանանց աշխարհ» (չեխ․՝ Ženský svět) ամսագիրը[12]։

Սկզբում նա ստիպված էր պայքարել փոքր քաղաքը չընդունելու և գրականորեն հավանություն չտալու հետ։ Հետագայում նա ստիպված էր համակերպվել իր երեխաների մահվան հետ։ Կյանքի վերջին տարիներին բնակվել է Պրոսեչ (չեխ․՝ Proseč) քաղաքում և մահացել 1912 թվականի նոյեմբերի 12-ին, Պրահայում[8]։

Ստեղծագործության բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերեզա Նովակովան հիացել է Կարել Հավլիչեկ-Բորովսկու և Բոժենա Նեմցովայի աշխատանքներով, նրա ստեղծագործություններին բնորոշ է նաև չեխական հայրենասիրությունը։ Կարոլինա Սվետլան դարձել է նրա իդեալը[13]։

Իր աշխատանքներում նա պատկերել է գյուղական բնակչության բնավորության գծերը, հասարակ մարդկանց հոգեբանությունն ու հայրենասիրությունը։ Նա նկատել է դրանք և կենտրոնացել նրանց ազգային, սոցիալական, կրոնական, մշակութային և բարոյական հատկությունների վրա։ Գրել է ոչ թե իր սեփական երջանկության, այլ դրանից հրաժարվելու և, այլ մարդկանց համար աշխատելու մասին, օրինակ, «Երազանք և իրականություն» (չեխ․՝ Sny a skutečnost), «Ցողային մարգարիտներ» (չեխ․՝ Rosné perly), «Անխելք թռչնի առակը» (չեխ․՝ Bájka o pošetilém ptáčeti): Իր ստեղծագործություններում Տերեզա Նովակովան բարձրացրել է նաև կանանց դերը ժողովրդի և մշակույթի բնագավառում[14]։

Մոտավորապես 1890 թվականին նա դադարել է գրել ռոմանտիզմի ոգով և անցավ ռեալիստական մեթոդի։ Նրա ռեալիստական աշխատանքներից կարելի է նշել, օրինակ, «Երեք կանանց դիմանկար» (չեխ․՝ Tři ženské podobizny), «Տուփով» (չեխ․՝ S nůší), «Պրահայի երկու հինվուրց նկարներ» (չեխ․՝ Czech Dva staropražské obrázky): Նրա ամենահայտնի վեպերը, ինչպիսիք են «Յան Իյիլեկը (չեխ․՝ Jan Jílek), «Իրժի Շմատլան» (չեխ․՝ Jiří Šmatlán) կամ «Դրաշարը» (չեխ․՝  Drašar), գրվել են ռեալիստական ոգով՝ նկարագրելով ամբողջ Արևելյան Չեխիայի իրականությունը XVIII և XIX դարերում[15]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1890 — Maloměstský román
  • 1904 — Jan Jílek
  • 1906 — Jiří Šmatlán
  • 1907 — Na Librově gruntě
  • 1909 — Děti čistého živého
  • 1914 — Drašar

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1890 — Z měst i ze samot
  • 1890 — Karolina Světlá, její život a její spisy
  • 1891 — Kresby a črty
  • 1898 — Z nejvýchodnějších Čech
  • 1902 — Ženský klub český v Praze
  • 1902 — Rosné perly
  • 1902 — Úlomky žuly
  • 1912 — Ze ženského hnutí

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • LIDMILOVÁ, Linda. Karolina Světlá, Eliška Krásnohorská, Teréza Nováková: ženská problematika v próze a veřejné činnosti českých spisovatelek [online]. Plzeň, 2012. dostupné z: https://otik.uk.zcu.cz/bitstream/11025/3507/1/Lidmilova%2C%20DP.pdf. Diplomová práce. Západočeská univerzita v Plzni
  • O TERÉZE NOVÁKOVÉ. In: PROSEČ TERÉZY NOVÁKOVÉ [online]. Proseč. Dostupné z: https://www.terezanovakova.cz/cs/o-tereze-novakove
  • PRAŽÁK, Albert, Teréza Nováková. DOUDOVÁ, Milena Velké ženy české. Praha: X-Egem, Nova, s. r. o. ve spolupráci s nakladatelstvím Knižní klub, 1997. 80-7199-020-5, 80-7176-634-8, str. 112
  • ŠTĚPÁNOVÁ, Irena. Teréza Nováková. První vydání. Praha: Mladá fronta, 2008. ISBN 978-80-204-1982-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Czech National Authority Database
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. BillionGraves — 2011.
  6. https://encyklopedie.brna.cz/home-mmb/?acc=profil_osobnosti&load=278
  7. 7,0 7,1 PRAŽÁK, Albert, Teréza Nováková. DOUDOVÁ, Milena Velké ženy české. Praha: X-Egem, Nova, s. r. o. ve spolupráci s nakladatelstvím Knižní klub, 1997. 80-7199-020-5, 80-7176-634-8, str. 101
  8. 8,0 8,1 PRAŽÁK, Albert, Teréza Nováková. DOUDOVÁ, Milena Velké ženy české. Praha: X-Egem, Nova, s. r. o. ve spolupráci s nakladatelstvím Knižní klub, 1997. 80-7199-020-5, 80-7176-634-8, str. 112
  9. LIDMILOVÁ, Linda. Karolina Světlá, Eliška Krásnohorská, Teréza Nováková: ženská problematika v próze a veřejné činnosti českých spisovatelek [online]. Plzeň, 2012. dostupné z: https://otik.uk.zcu.cz/bitstream/11025/3507/1/Lidmilova%2C%20DP.pdf. Diplomová práce. Západočeská univerzita v Plzni, str. 49 — 50
  10. 10,0 10,1 PRAŽÁK, Albert, Teréza Nováková. DOUDOVÁ, Milena Velké ženy české. Praha: X-Egem, Nova, s. r. o. ve spolupráci s nakladatelstvím Knižní klub, 1997. 80-7199-020-5, 80-7176-634-8, str. 102
  11. PRAŽÁK, Albert, Teréza Nováková. DOUDOVÁ, Milena Velké ženy české. Praha: X-Egem, Nova, s. r. o. ve spolupráci s nakladatelstvím Knižní klub, 1997. 80-7199-020-5, 80-7176-634-8, str. 104—105
  12. ŠTĚPÁNOVÁ, Irena. Teréza Nováková. První vydání. Praha: Mladá fronta, 2008. 978-80-204-1982-8, str. 99—101
  13. PRAŽÁK, Albert, Teréza Nováková. DOUDOVÁ, Milena Velké ženy české. Praha: X-Egem, Nova, s. r. o. ve spolupráci s nakladatelstvím Knižní klub, 1997. 80-7199-020-5, 80-7176-634-8, str. 101, 103
  14. PRAŽÁK, Albert, Teréza Nováková. DOUDOVÁ, Milena Velké ženy české. Praha: X-Egem, Nova, s. r. o. ve spolupráci s nakladatelstvím Knižní klub, 1997. ISBN 80-7199-020-5, 80-7176-634-8, str. 103, 105
  15. PRAŽÁK, Albert, Teréza Nováková. DOUDOVÁ, Milena Velké ženy české. Praha: X-Egem, Nova, s. r. o. ve spolupráci s nakladatelstvím Knižní klub, 1997. ISBN 80-7199-020-5, 80-7176-634-8, str. 107—108