Տեյա Դորա
Տեյա Դորա | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | սերբ.՝ Теодора Павловска |
Ի ծնե անուն | Տեոդորա Պավլովսկա |
Ծնվել է | մայիսի 1, 1992 (32 տարեկան) Բոր, Սերբիա |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երգիչ, երգահան |
Գործունեություն | 2018-Ներկա օրերս |
![]() |
Տեոդորա Պավլովսկա (սերբ.՝ Теодора Павловска, ծնվ. մայիսի 1, 1992 թ. Բոր, Սերբիա) առավել հայտնի է որպես Տեյա Դորա (անգլ.՝ Teya Dora)՝ սերբ երգչուհի, երգահան և պրոդյուսեր։ Ներկայացրել է Սերբիան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում «Ramonda» երգով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեոդորան ծնվել է մայիսի 1-ին, 1992 թ․ Բոր քաղաքում[1]։ Իր առաջին երգը՝ «Да на мени је», հրապարակել է 2018 թվականին[2], իսկ զգալի հանրային ճանաչություն ձեռք է բերել 2023 թվականի «Џанум» սինգլի շնորհիվ[3]։
Նա երգեր է գրել այլ հայտնի սերբ արտիստների համար, ինչպիսիք են Նիկոլյան, Նատաշա Բեկվալաչը, Յովանա Նիկոլիչը, Անաստասիան և Զոեն[2][4]։
Բելգրադի միջնակարգ դպրոցի հետ մեկտեղ նա հաճախել է նաև «Վոյսլավ Վուչկովիչ» երաժշտական դպրոցը դաշնամուրի բաժնում[5][6]։ Այնուհետև հաճախել է Բոստոնի Բերքլի երաժշտական քոլեջը, որտեղ սովորել է երգեցողություն։ Քոլեջում սովորել է Չարլի Փութի հետ միասին[7]։ Նա կատարել է բեք-վոկալ ամերիկացի երգիչների համար, ինչպիսիք են «Գրեմմի»-ի մրցանակակիրներ Փեթի Օսթինը, Սայդա Գարեթը, Գերի Ալենը և Վալերի Սիմփսոնը[8]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Да на мени је (2019)
- Олује (2020)
- Улице (2021) Նիկոլիեյի հետ
- У илегали (2022)
- Вози ме (2022)
- Џанум (2023)
- АТАМАЛА (2023) с Албином
- Рамонда (2024)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Luftika (2024-03-06). «Oglasila se majka Teya Dore o pobedi svoje ćerke: "Uopšte nije bila tolika razlika u glasovima publike"». Luftika (սերբերեն). Վերցված է 2024-03-07-ին.
- ↑ 2,0 2,1 «TEYA DORA: O muzici, školovanju na Berklee College of Music i inspiracijama». WANNABE MAGAZINE (սերբերեն). 2019-07-23. Վերցված է 2024-03-12-ին.
- ↑ Kundačina, Aleksandra (2023-03-25). «Teya Dora otkriva sve o novoj pesmi i spotu za seriju Južni vetar: Na granici». Journal.rs (սերբերեն). Վերցված է 2024-03-12-ին.
- ↑ «Ko je Teya Dora i zašto tako dobro zvuči?». Noizz.rs (rs). 2019-07-23. Վերցված է 2024-03-12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Teya Dora: O muzici, školovanju na Berklee College of Music i inspiracijama». Wannabe Magazine. Վերցված է 2023-06-05-ին.
- ↑ «Od Berklija, "Džanuma" do Malmea: Ko je Teya Dora, predstavnica Srbije». N1 (սերբերեն). 2024-03-03. Վերցված է 2024-03-03-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Ratković, Vanja (2019-07-23). «Ko je Teya Dora i zašto tako dobro zvuči?». Noizz.rs. Վերցված է 2020-03-23-ին.
- ↑ Rosić, Anđelika (2015-08-04). «Teodora Pavlovska - R&B sa srpskim motivima». Antistres Vodič (խորվաթերեն). Վերցված է 2020-03-23-ին.