Տեկուչովի փողոց (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեկուչովի փողոց
ռուս.՝ Улица Текучёва
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Նախկին անվանումՏասներորդ փողոց
Անվանվել էՎասիլի Տեկուչով
Wikimapia-ում
OpenStreetMap-ում
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Տեկուչովի փողոց (ռուս.՝ Улица Текучёва), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի կարևորագույն մայրուղիներից մեկը, որն անցնում է քաղաքի չորս շրջաններով[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Պ. Ֆ. Գորբաչովի լուսանկարը
Վ. Պ. Տեկուչովի լուսանկարը

Հայտնվել է քաղաքի ծայրամասում՝ Նոր բնակատեղիում, XX դարի սկզբին «Տասներորդ փողոց» անվանումով։ «Ողջ Ռոստովը և Նոր Նախիջևանը» տեղեկատուում 1914 թվականի համար ներկայացվում են տվյալներ այդ փողոցի մասին. այն սկսվել է Առաջին նրբանցքից Նոր բնակատեղիում և ավարտվել է Նիկոլսկի նրբանցքի մոտ (այժմ՝ Խալտուրինի նրբանցք)։ Տներն այստեղ եղել են միայն զույգ կողմում[3]։

1908 թվականի սեպտեմբերին Նախիջևանի սահմանի մոտ (այժմ այստեղով անցնում է Տեատրալնի պողոտան) հայտնվել են սպանդանոցներ (այսօր՝ «Տավր» մսի կոմբինատ), որոնք կառուցել էր ինժեներ-տեխնոլոգ Պ. Ֆ. Գորբաչովը (քաղաքագլուխը 1902-1905 թվականներին)[4]։ Գավառագետ և պատմաբան Ա. Մ. Իլյինի «Դոնի Ռոստով քաղաքի պատմությունը» գրքի 1914 թվականի «Ամփոփ տեղեկություններ» բաժիններից մեկում ասվում է[3].

Ռոստովն ունի օրինակելի սպանդանոցներ, որոնք կառուցվել են 1906-1909 թվականներին, անասունների սպանդն անելու և միսը սառնարաններում պահպանելու բոլոր տեխնոլոգիական սարքերով և հարմարանքներով...
Ռոստովի Դոնի տրամվայի բելգիական անանուն ընկերությունը պարտավորվում է երկարացնել Մեծ պողոտայի գիծը մինչև նոր սպանդանոցներ...

1946 թվականին Տասներորդ փողոցը վերանվանվել է ի պատիվ Ռոստովի գնդի ժողովրդական ապստամբության վաշտի քաղղեկ Վասիլի Պետրովիչ Տեկուչովի (1904-1944)։ Նա աչքի է ընկել Ռոստովի մատույցներում տեղի ունեցած մարտերում։ Վիրավորվել է Կովկասի համար մարտերի ժամանակ, զոհվել է 1944 թվականի հուլիսին Բելառուսիան ազատագրելու մարտերում։

Շրջադարձ դեպի Տեկուչովի փողոց Կրասնոարմեյսկայա փողոցի կողմից

1960-ական թվականներին Գագարինի հրապարակից դեպի քաղաքի արևելք կառուցվել է տրամվայի գիծ, որը գոյատևել է մինչև XX դարի վերջ։

Ներկայումս փողոցն ունի կարևոր տրանսպորտային նշանակություն Դոնի Ռոստովի համար։ Նրանով միշտ ընթանում է ավտոմեքենաների հոսք Տագանրոգից, օդանավակայանի կողմից, Հյուսիսային բնակելի զանգվածից, Լենինի պողոտայից և հակառակը։ Հատկապես լարված է փողոցի Գագարինի հրապարակով անցնող հատվածը, որտեղ հատվում են ավտոբուսների և տրոլեյբուսների երթուղիները։ Ավտոմոբիլային Տեկուչովյան կամուրջը[5], հատում է Տեմեռնիկ գետը և երկաթուղին։

Փողոցում գտնվում են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոստովի ձիարշավարան
  • Հրեական-թաթարական գերեզմանատուն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Текучева улица на карте г. Ростов на Дону (панорама)
  2. «Улица Василия Текучёва (бывшая Десятая)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  3. 3,0 3,1 Улица Текучева
  4. «П. Ф. Горбачёв - Городской Голова Ростова-на-Дону (1902-1905 гг.)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  5. «ТЕКУЧЕВСКИЙ МОСТ, РОСТОВ-НА-ДОНУ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]