Տեխնիկայի տուն (Կալինինգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեխնիկայի տուն
Տեսակցուցասրահ և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունԿալինինգրադ[1]
Ճարտարապետական ոճԷքսպրեսիոնիզմ (ճարտարապետություն)
Օգտագործվում էկինոթատրոն և առևտրի կենտրոն
Հիմնադրված է1925
ՃարտարապետHanns Hopp?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[2]
Քարտեզ
Քարտեզ

Տեխնիկայի տուն (գերմ.՝ Haus der Technik, «Էպիկենտրոն» առևտրի տուն), վերակառուցվել է 2000 թվականին Կալինինգրադի պատմական շենքում։ Գտնվում է պրոֆեսոր Ֆեոդոր Բարանովի փողոցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկայի տունը «Գերմանական տեխնիկա» ամսագրի շապիկին, 1925 թ.

1920 թվականից Քյոնիգսբերգում սկսեց կազմակերպվել Արևելյան տոնավաճառը։ Առաջին անգամ այն անցկացվեց Քյոնիգսբերգի կենդանաբանական այգու տարածքում։ Տոնավաճառի հաջողության շնորհիվ որոշվեց այն անցկացնել ամեն տարի։ Տոնավաճառի կարիքների համար որոշվեց ցուցահանդեսային շենքերի և տաղավարների համալիր կառուցել։ Դրանցից մեկն է 1924 թվականին կառուցված Տեխնիկայի տունը։

Նացիզմի տարիներին Տեխնիկայի տունը վերանվանվել է Շլագետերի տուն, 1928 թվականին սպանված Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ Ալբերտ Լեո Շլագատերի պատվին։ Շլագատերի տանը ելույթներով հանդես են եկել Բրյունինգը, Յոզեֆ Գեբելսը և Ադոլֆ Հիտլերը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Տեխնիկայի տունն ավերվել է։

Տեխնիկայի տունը վերակառուցման ընթացքում, 2006 թ.

Պատերազմից հետո շենքը չի վերականգնվել։ Միայն կառույցի ներսի մասում ներքին պատերի երկայնքով կառուցվել են խանութներ։ Դրանք շրջապատեցին լայն բաց «բակը» (նախկինում՝ Տեխնիկայի տան գլխավոր դահլիճ), որտեղ տեղավորվեցին Կենտրոնական շուկայի առևտրի տաղավարները։

2000-ական թվականների սկզբին շենքը վերականգնվել է որպես «Էպիկենտրոն» առևտրի կենտրոն։

Ճարտարապետություն և շինարարական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի բարձրաքանդակներ
Տեխնիկայի տունը վերակառուցումից հետո, 2006 թ.

Տեխնիկայի տունն ընդարձակ ցուցասրահ է։ Շենքի երկարությունը 121 մետր է, լայնությունը՝ 46 մետր։

Շենքի անկյուններում կան չորս կցակառույցներ, որտեղ տեղակայված էին բյուրոն, կրթական կինոթատրոնը, ռեստորանը։ Լույսը դահլիճ էր հորդում մեծ թվով նեղ պատուհաններից։ Ցուցահանդեսին ծանր տեխնիկա հասցնելու համար Տեխնիկայի տանը տեղադրվել է երկաթուղային ուղի, իսկ սրահի տարածքում տեխնիկան տեղափոխելու համար օգտագործվել է էլեկտրական ամբարձիչ։

Շենքը կառուցվել է ինտերնացիոնալ ոճով կարմիր աղյուսից։ Շենքի ճարտարապետն է եղել Հանս Հոպը։ Արտաքին պատերը զարդարված են քանդակագործ Գերման Բրախերտի և Էրնստ Ֆիլիցի ստեղծագործություններով[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Балдур Кёстер «Кёнигсберг. Сегодняшний Калининград. Архитектура немецкого времени» . Перевод с немецкого (текст Արխիվացված 2007-09-09 Wayback Machine). Данные оригинального немецкого издания: Baldur Köster , Husum Druck; 2000, ISBN 3-88042-923-5
  • Мультимедийный справочник «Кёнигсберг 1255—1945». (с) И. Заболотов, 2004 г.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Постановление Правительства Калининградской области № 132 от 23.03.2007
  3. «Дом Техники - Калининград». www.prussia39.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.