Տելարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Տելարո
իտալ.՝ Tellaro
ԵրկիրԻտալիա Իտալիա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0187
Փոստային դասիչ19032
Տելարո (Իտալիա)##
Տելարո (Իտալիա)

Տելաո (իտալ.՝ Tellaro), ձկնորսական փոքր գյուղ Իտալիայի հյուսիսում գտնվող Լիգուրիա մարզում՝ Սպեցիա ծոցի արևելյան առափնյակի ժայռին։ Այն համարվում է Իտալիայի ամենագեղեցիկ և գողտրի բնակավայրերից մեկը[1]։

Տելաոն եղել է իտալացի և օտարերկրացի նկարիչների սիված վայրը։ Իր կյանքի վերջին տարիներն այստեղ է անցկացրել իտալացի հայտնի գրող և կինոռեժիսոր Մարիո Սոլդատին։

Առափնյա այս բնակավայրը հանդիսանում է Սպեցիայի ծոցում անցկացվող ամենամյա Պալիո դել Գոլֆո նավավարական մրցույթ-փառատոնի հանգրվաններից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1152 թվականին Տելորան ընդգրկվել է Ջենովայի հանրապետության կազմում։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տելաոն, չնայած իր փոքր չափերի, ունի հարուստ մշակութային կյանք։ Այստեղ կազմակերպվում են բազմաթիվ և բազմաբնույթ մշակութային փառատոններ, որոնցից հատկապես առավել հետաքրքրություն է առաջացնում Սուրբ Ծննդյան տոնակատարությունները, որոն իրականացվում են Ծննդյան գիշերը։ Այդ գիշեր ջրասուզակների հատուկ խումբը ծովից դուրս է բերում մանուկ Հիսուսի արձանը և տեղադրում խանձարուրի մեջ։ Այդ ընթացքում ափի մոտ վառվում են ավելի քան 8000 մոմեր, իսկ ծովի վրա կազմակերպվում է հրավառություն։ Տելաոյի հովանավորն է հանդիսանում Սուրբ Գրիքորը, որի տոնը նշվում է ապրիլի 23-ին։ Սիրված տոներից է «Ութնոտնուկի փառատոնը», որն անցկացվում է յուրաքանչյուր տարի օգոստոսի 2-րդ կիրակի օրը Յունիոն Սպորտիվայի շրջանակներում։

Գոյություն ունեն Տելաոյին վերաբերվող մի շարք առասպելներ։ Դրանցից ամենահայտնին վերաբերվում է միջին դարերում սարացիական ծովահենների կողմից բնակավայրի հարձակմանը։ Նշվում է, որ փոքրիկ գյուղը փրկել է հսկայական ութոտնուկը, որը նախազգուշացրել է բնակչությանը՝ բարձրանալով եկեղեցու աշտարակի վրա և հնչեցնելով զանգերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]