Տացուկո Տակաոկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տացուկո Տակաոկա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 22, 1896(1896-04-22)
ԾննդավայրՆարա պրեֆեկտուրա, Ճապոնիա
Մահացել էհոկտեմբերի 22, 1994(1994-10-22) (98 տարեկան)
Մահվան վայրGiō-ji, Ukyō-ku, Կիոտո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Կրոնբուդդայականություն
Մասնագիտությունգրող և Գեյշա
 Chishō Takaoka Վիքիպահեստում

Տացուկո Տակաոկա (ճապ.՝ 高岡 辰子) հայտնի է Տերուհա (ճապ.՝ 照葉) մականունով[1] (ապրիլի 22, 1896(1896-04-22), Նարա պրեֆեկտուրա, Ճապոնիա - հոկտեմբերի 22, 1994(1994-10-22), Giō-ji, Ukyō-ku, Կիոտո, Ճապոնիա)[2] , ճապոնացի գեյշա է, հայտնի է եղել իր գեղեցկությամբ, նաև նրանով, որ ի նշան իր սիրո և նվիրվածության կտրել է ճկույթի ֆալանգը։ Կեցվածք է ընդունել և լուսանկարվել փոստային բացիկների համար։ Օտար հավաքորդների շրջանում հայտնի է դարձել որպես ինը մատով գեյշա (ճապ.՝ 9本指の芸者)։ Դարձել է Ջակուչո Սետուտիի «Ձյոտոկու» (ճապ.՝ 女徳) պատմվածքի հերոսուհիներից մեկի նախատիպը[3][4]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տացուկո Տակաոկան ծնվել է Նարա պրեֆեկտուրայում։ Նրա հայրը դարբին է եղել և տառապել է հարբեցողությունից։ Երբ Տացուկոն երկու տարեկան է եղել, մահացել է մայրը, և աղջկա դաստիարակությամբ զբաղվել է նրա տատը։ Յոթ տարեկանից Տացուկոն այգում թեյ լցնող է աշխատել։ Երբ նա 12 տարեկան էր, հայրը խաբելով նրան վաճառել է Օսակայի «Նանտի» հանամաչիում[5][Ն 1], իսկ Տացուկոյի ճակատագրով բոլոր հետաքրքրվողներին ասել է, որ աղջիկը մահացել է[6]։

14 տարեկանում Տացուկոյին 20 իենով գնել է և որդեգրել Կագայա հասարակաց տան տիրուհին։ Տացուկոն սկսել է աշխատել Չիյոhա (ճապ.՝ 千代葉) անունով։ Գեղեցկության շնորհիվ անմիջապես աստղ է դարձել։ Չիյոhայի մաձուագեն[Ն 2]}գնել է Օսակայի ֆոնդային բորսայի գործադիր տնօրենը։ 15 տարեկանում Չիյոհան հարաբերությունների մեջ է մտել գործարար Օտոմինի հետ։ Մի օր Օտոմինը հայտնաբերել է Չիյոհայի հայելու շրջանակին ամարացված կաբուկի դերասանի լուսանկար և զայրույթից խզել է հարաբերությունները։ Որպես հավատարմության նշան՝ Չիյոհան յուբիցումե[Ն 3] է կատարել՝ կտրելով իր ճկույթի մի հատվածը[9]։ Կա նաև վարկած, որ Չիյոհան Օտոմինին իր կրկնակի ինքնասպանությունն է առաջարկել, և նրա հրաժարվելուց հետո է յուբիցումե կատարել[5]։

Տոկիոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատը կտրելու դեպքը դարձել է սկանդալ, և Տացուկոն 1911 թվականին տեղափոխվել է Տոկիո։ Նա Մուկոջիմա թաղամասում գեյշա է աշխատել Տերուհա կեղծանունով։ Նրա խնամքն իր վրա է վերցրել գեյշա Կյոկան, ով հարաբերություններ ուներ կոմս Գոտո Տակետարոյի հետ; նա նաև գնել է Տերուհայի պարտքը՝ Տոկիո տեղափոխվելու ժամանակ[5]։ Աշխատանքը սկսելու օրը Տերուհան իմացել է, որ իր սիրելի կրտսեր եղբայրը մահացել է հրդեհից[6]։ Օտոմինեի հետ հարաբերություններն ավարտվել էին, բայց գեյշայի պատմությունը, որը կտրել է իր մատը հանուն սիրո, ոգևորել շատերին, և նա արագ վերածվել է թաղամասի աստղի[10] . Մանրյուի հետ Տերուհան Տոկիոյի ամենահայտնի գեյշան է եղել[6]։ Տերուհայի բացիկներն ու լուսանկարները մեծ ժողովրդականություն են վայելել։ Իմանալով, որ լուսանկարներից շատերը անօրինական են պատճենված, նա դիմել է դատարան[5]։

Չնայած նրան, որ Տերուհան չի ունեցել գեյշային անհրաժեշտ տաղանդները՝ չի պարել, երաժշտական գործիքներ չի նվագել, ամնուամենայնիվ նա հայտնի է դարձել իր բնատուր խելքով և արձակ ստեղծագործելու կարողությամբ։

Ամուսնություն և հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տացուկոն հասուն տարիքում

1919 թվականին Տերուհան վերադարձրել է Տացուկո անունը և ամուսնացել վաճառական և մենեջեր Սուեզո Օդայի հետ։ Հաջորդ տարի ամուսինը նրան տարել է Նյու Յորք և այնտեղ Տացուկոն անգլերեն է սովորել աղջիկների դպրոցում։ Ժամանակի ընթացքում նա պարզել է, որ Սուեզոն կորցրել է հետաքրքրությունը իր նկատմամբ և սկսել է դավաճանել։ Տացուկոն սկսեց խմել և վարել շվայտ կյանք։ Սիրավեպ է ունեցել Հիլդեգարդ անունով մի ամերիկուհու հետ[11]։ Նրանց հարաբերությունները նույնպես երկար չեն տևել։ Վերադառնալով հայրենիք՝ Տացուկոն ինքնասպանության փորձ է կատարել և ամուսնալուծվել Սուեզոյից։ Ճանապարհորդել է Լոնդոն, որտեղ նա հանդիպել է իր վաղեմի ընկեր Սեսշու Հայակավային, ով խորհուրդ է տվել տեղափոխվել Փարիզ։ Այստեղ 28-ամյա Տացուկոն դուստր է լույս աշխարհ բերել, որից հետո վերադարձել է Ճապոնիա և կրկին գեյշա է դարձել։

1923 թվականին Տացուկոն նկարահանվել է Շիրո Նակագավայի «Սիրո դարպասները» ֆիլմում։ Նա ավարտել է գեյշայի իր կարիերան և կրկին ամուսնացել, այս անգամ բժիշկի հետ, բայց ամուսինը սնանկացել է և բար է բացել Օսակայում[6]։ 1928 թվականին Տացուկոն հրատարակել է իր առաջին ինքնակենսագրությունը՝ «Տերուհայի խոստովանությունները»։ 1935 թվականին 39-ամյա Տացուկոն միանձնուհի է դարձել Կաշիհարայի Կումեդերա տաճարում և վերցրել է Չիշյո (ճապ.՝ 智照) անունը, որը պարունակում է «գիտելիք» և «լույս» հիերոգլիֆները։

Տացուկոն մահացել է 1994 թվականին 98 տարեկան հասակում։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հանամաչին գեյշաների թաղամաս է Ճապոնիայում, անվանումը բառացի նշանակում է՝ «ծաղիկների և ուռիների աշխարհ»[5]։:
  2. Մաձուագեն գեյշայի և յուջոյի (մարմնավաճառ) հասունության ծեսն է, երբ յուջոյի ուղեկցությամբ վաճառքի է հանվում կուսությունը[7]։:
  3. Յուբիցումեն մատի ֆալանգների ինքնակամ կտրում` ի նշան նվիրվածության։ Շարժառիթը կարող է լինել մեղքի զգացումը, բողոքը, ներողություն խնդրելու ցանկությունը[8]։:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 女、女、女: 戀の照葉
  2. «Takaoka Chishō». Kotobanku (Japanese). Asahi Shinbun. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 石井妙子 (2006). «おそめ» (ճապոներեն). 洋泉社. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին. «祇王寺の庵主の智照尼に相談したり(瀬戸内寂聴『女徳』のモデル)»
  4. University Microfilms, University Microfilms International Dissertation Abstracts International: The humanities and social sciences. — University Microfilms, 2007.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Оно, Кэнъити (小野賢一) 女、女、女: 戀の照葉. — С. 11—28.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Рюдзи Нагасима (ճապ.՝ 長島隆二) 萬龍と照葉 // 政界秘話. — Хэйбонся (ճապ.՝ 平凡社), 1928. — С. 305.
  7. Интервью гейши Ивасаки Минэко бостонскому отделению газеты «Феникс». {{webarchive|url=https://web.archive.org/web/20100106181143/http://www.bostonphoenix.com/boston/news_features/qa/documents/02473409.htm |date=2010-01-06 }
  8. Kirkup J.R. A History of Limb Amputation. — Springer, 2007. — ISBN 9781846285097
  9. Orient/West: Japanese Nocturnal Entertainments. — 1966. — С. 111.
  10. 『横から見た華族物語』 山口愛川著 (一心社出版部, 1932)
  11. Strippoli R., Stanford University. Dept. of Asian Languages. Dancing through time: transformations of the Giô legend in premodern Japanese literature and theater. — Stanford University, 2006. — С. 163.