Տարօրինակ մասնիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարօրինակ մասնիկներ, ուժեղ փոխազդող տարրական մասնիկներ՝ հադրոններ, որոնք ունեն տարօրինակության (Տ) զրոյից տարբեր արժեք։ Հայտնի են տարօրինակ К-մեզոնները, տարօրինակ բարիոնները (2, Л, Տ, Q-հիպերոնները), ինչպես նաև տարօրինակ մեզոնային և հիպերոնային ռեզոնանսները։ Բոլոր տարօրինակ մասնիկները անկայուն են։ Տարօրինակ ռեզոնանսները տրոհվում են շատ արագ (10−23 վայրկյան կարգի ժամանակամիջոցում), շնորհիվ ուժեղ փոխազդեցությունների։ Այս դեպքում տրոհման արդյունքների գումարային տարօրինակությունը հավասար է տրոհվող ռեզոնանսի տարօրինակությանը, քանի որ ուժեղ փոխազդեցություններում տարօրինակությունը պահպանվում է։ Տարօրինակ մասնիկները կարող են մեծ հավանականությամբ, զույգ-զույգ (կամ ավելի մեծ քանակով) ծնվել և սովորական, ոչ տարօրինակ հադրոնների բախման պրոցեսներում։ Նման վարք ունեցող մասնիկներ առաջինը դիտել են (1947) ամերիկացի ֆիզիկոսներ Զ․ Ռոչեսթերը և Ք․ Բաթլերը՝ Վիլսոնի խցիկով տիեզերական ճառագայթները հետազոտելիս։ Լուսանկարների վրա այդ մասնիկներն ունեն եղանի նմանվող (V-աձև) հետագծեր։ Այդ մասնիկների դասակարգումն ըստ տարօրինակության՝ ի հայտ է բերում հետևյալ օրինաչափությունները

  1. բոլոր տարօրինակ մեզոնների և մեզոնային ռեզոնանսների համար |S|= = 1,
  2. բոլոր հիպերոնները և հիպերոնային ռեզոնանսներն ունեն Տ-ի միայն բացասական արժեք։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 627