Վիլսոնի խցիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առաջին Վիլսոնի խցիկի կառուցվածքը

Վիլսոնի խցիկ, լիցքավորված մասնիկների հետագծերի դիտման սարք։ Ստեղծել է Չ.Վիլսոնը 1912 թ.-ին։

Աշխատանքի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլսոնի խցիկի աշխատանքի հիմքում ընկած է գերհագեցած գոլորշու կոնդենսացման երևույթը, այսինքն՝ հեղուկի կաթիլների գոյացումը կոնդենսացման կենտրոնների, օրինակ, լիցքավորված արագ մասնիկի հետքի երկայնքով առաջացող իոնների շուրջը։ Տեսանելի չափերի հասած կաթիլները կարելի է լուսանկարել։ Հետազոտվող մասնիկներն առաքվում են խցիկի ներսում տեղադրվող աղբյուրից կամ խցիկ են մտնում դրսից՝ իրենց համար թափանցիկ պատուհանի միջով։ Վիլսոնի խցիկը սովորաբար տեղադրում են մագնիսական դաշտում։ Հետազոտվող մասնիկների բնույթը և հատկությունները կարելի է որոշել ըստ մասնիկների վազքի և իմպուլսի մեծության։ Փոքր էներգիայի մասնիկների հետազոտման համար խցիկը լցնում են մթնոլորտայինից փոքր ճնշում ունեցող գազով, իսկ բարձր էներգիայի մասնիկների հետազոտման համար՝ մինչև մի քանի տասնյակ մթն-ի հասնող ճնշման գազով։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնամյակներ շարունակ Վիլսոնի խցիկի մեթոդը եղել է միջուկային ճառագայթումների գրանցման գործնականում միակ տեսողական մեթոդը։ Սակայն հետագայում Վիլսոնի խցիկը տեղը զիջել է բշտիկային և կայծային խցիկներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png