Տարուի
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Տարուի | |||||
| |||||
| 35°21′59″N 136°32′17″E / 35.36639°N 136.53806°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Fuwa district? | ||||
| Հիմնադրված է | հուլիսի 1, 1889 թ. | ||||
| Մակերես | 57,09 կմ² | ||||
| Բնակչություն | ▼26 558 մարդ (սեպտեմբերի 1, 2020)[1] | ||||
| Ժամային գոտի | UTC+9 | ||||
| Պաշտոնական կայք | town.tarui.lg.jp(ճապոներեն) | ||||
|
| |||||
Տարուի (ճապ.՝ 垂井町 Տարուի-տյո), Ճապոնիայի Գիֆու պրեֆեկտուրայի Ֆուվա գավառում գտնվող ավան։ Ավանի մակերեսը կազմում է 57,14 կմ²[2], բնակչությունը՝ 28 016 մարդ[3], բնակչության խտությունը՝ 490,30 մարդ/կմ²։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանը տեղակայված է Հոնսյու կղզու Գիֆու տարածաշրջանի Ֆուվա գավառում։ Այս ավանի հետ սահմանակցում են Օգակի քաղաքը և Յորո, Իբիգավա և Իկեդա[4] ավանները։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանի կլիման բնորոշվում է շոգ ու խոնավ ամառներով և մեղմ ձմեռներով (ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման Cfa): Տարուիում միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 15.0 °C: Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 1904 մմ, իսկ սեպտեմբերն ամենախոնավ ամիսն է։ Օգոստոսին գրանցվում է ամենաբարձր ջերմաստիճանը՝ մոտ 27,5 °С, իսկ հունվարին գրանցվում է ամենացածր ջերմաստիճանը՝ մոտ 3,7 °С[5] :
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանի բնակչությունը կազմում է 28 016 մարդ (2014 թվականի հուլիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 490,30 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[6].
| Տարեթիվ | Բնակչության թվաքանակ |
|---|---|
| 1980 | 26 404 մարդ |
| 1985 | 27 899 մարդ |
| 1990 | 28 605 մարդ |
| 1995 | 28 736 մարդ |
| 2000 | 28 935 մարդ |
| 2005 | 28 895 մարդ |
Սիմվոլիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանը խորհրդանշող ծառ է համարվում Zelkova serrata-ն, ծաղիկ՝ կամելիան[7]։
Քույր քաղաք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալգարի, Կանադա, 1996 թվականի հուլիսից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 人口・世帯数 - 岐阜県公式ホームページ(統計課) (яп.)
- ↑ Geospatial Information Authority of Japan
- ↑ «統計情報トップページ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ 国土数値情報 行政区域データ
- ↑ Tarui climate data
- ↑ Բնակչության թվաքանակը՝ ըստ Ճապոնիայի մարդահամարի տվյալների
- ↑ «まちの概要» (ճապոներեն). Администрация посёлка Таруи. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- * Պաշտոնական կայք Արխիվացված 2019-04-11 Wayback Machine(ճապոներեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարուի» հոդվածին։ |
| ||||||
