Տարոնի առավոտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարոնի առավոտը
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
ՎիքիդարանՏարոնի առավոտը

«Տարոնի առավոտը», Հովհանենս Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականին։

Բանաստեղծության ինքնագիրը չի պահպանվել[1]։

Առաջին անգամ տպագրվել 1892 թվականին՝ Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուի երկրորդ հատորում։ Այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 57-58)։

Արտատպվել է 1892 թվականին՝ Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուի երկրորդ հատորից։

«Հին կռիվը» պոեմի նախնական հատվածներից է, որը հետագայում դուրս է մնացել ընդհանուր հիմքից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 552.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Տարոնի առավոտը