Տատյանա Ֆրունզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Ֆրունզե
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 2, 1920(1920-08-02)
ԾննդավայրՏաշքենդ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհունվարի 15, 2024(2024-01-15) (103 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքիմիկոս
ԱշխատավայրՆ. Չելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտ և Տարրօրգանական միացությունների ինստիտուտ
Ծնողներհայր՝ Միխայիլ Ֆրունզե
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և Բարեկամություն մեդալ

Տատյանա Միխայլովնա Ֆրունզե (ռուս.՝ Татья́на Миха́йловна Фру́нзе օգոստոսի 2, 1920(1920-08-02), Տաշքենդ, Խորհրդային Ռուսաստան - հունվարի 15, 2024(2024-01-15), Մոսկվա, Ռուսաստան), ​​խորհրդային քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969), Միխայիլ Ֆրունզեի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Ֆրունզեն ծնվել է 1920 թվականի օգոստոսի 2-ին, խորհրդային կուսակցական, պետական և ռազմական գործիչ, ռազմական տեսաբան Միխայիլ Ֆրունզեի ընտանիքում։ 1925 թվականին մահացել է Տատյանայի հայրը, իսկ մեկ տարի անց՝ մայրը։ Ծնողների մահից հետո Տատյանան կրտսեր եղբոր հետ որոշ ժամանակ ապրել է տատիկի մոտ։ Տատիկի մահից հետո նրանց որդեգրել է ընտանիքի ընկեր, հեղափոխական Կլիմենտ Վորոշիլով։

Խորհրդային զորահրամանատար, ԽՍՀՄ առաջին մարշալներից մեկը՝ Սեմյոն Բուդյոննին, իր հուշերում գրել է՝

«Թիմուր Ֆրունզեն հետագայում դարձել է սպա օդաչու, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ լեգենդար հրամանատարի որդին՝ լեյտենանտ Թիմուր Միխայլովիչ Ֆրունզեն, անհավասար օդային մարտում զոհվել է քաջի մահով։ Հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։

Հրամանատարի դուստրը՝ Տատյանա Միխայլովնա Ֆրունզեն, սովորել է Կարմիր բանակի քիմիական պաշտպանության ռազմական ակադեմիայում։ Երբ պատերազմը սկսվել է, նրան ուղարկել են տանկի գործարաններից մեկում աշխատելու։ Պատերազմից հետո Տատյանա Միխայլովնան ավարտել է Մենդելեևի անվան ինստիտուտը, այժմ աշխատում է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Մոսկվայի ինստիտուտներից մեկում։ Նա պրոֆեսոր է, քիմիական գիտությունների դոկտոր, Խորհրդային Միության Կոմունիստական ​​կուսակցության անդամ»[1][2][3]

։

Դ.Ի.Մենդելեևի անվան ռուսական քիմիական տեխնոլոգիական համալսարանն ավարտելուց հետո Տատյանա Ֆրունզեն աշխատել է Մոսկվայի Ն.Դ. Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտում, զբաղվել պոլիամիդների քիմիայի հետազոտությամբ և այդ թեմայով էլ պաշտպանել իր թեկնածուական թեզը։

1954 թվականին տեղափոխվել է նոր հիմնադրված Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ալեքսանդր Նեսմեյանովի անվան տարրօրգանական միացությունների ինստիտուտը և մի քանի տարի անց պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հետազոտություն սինթետիկ հետերոցոչ պոլիամիդների բնագավառում» թեմայով։ 1964 թվականին ղեկավարել է ինստիտուտի նորաստեղծ պոլիմերացման պրոցեսների լաբորատորիան[4]։

Մոտ տաս տարի եղել է Օրգանական քիմիայի բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի փորձագիտական ​​խորհրդի անդամ և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահությանը կից մակրոմոլեկուլային միացությունների խորհրդի անդամ[5]։

Գիտական ​​աշխատանքից բացի Տատյանա Ֆրունզեն զբաղվել է սոցիալական աշխատանքով․ 1968-1991 թվականներին եղել է խորհրդային կանանց կոմիտեի նախագահի տեղակալ, մասնակցել է հոր ժառանգության պահպանմանը[6][7]։

2008 թվականի դեկտեմբերին Տատյանա Ֆրունզեի բնակարանը կողոպտվել է, որի ընթացքում անհետացել են Միխայիլ Ֆրունզեի պարգևները։ Գողերը հայտնաբերվելուց հետո մի շարք արժեքավոր իրեր հետ են վերադարձվել[8]։

2020 թվականի օգոստոսին Տատյանա Ֆրունզեն նշել է իր 100-ամյակը[9], այդ ժամանակ նա դստեր՝ Ելենայի հետ, ապրել է Մոսկվայում[10]։

Բազմաթիվ գիտական ​​աշխատությունների և մի քանի գյուտերի հեղինակ է[11]։

Տատյանա Ֆրունզեն մահացել է Մոսկվայում, 2024 թվականի հունվարի 16-ին՝ 103 տարեկանում[12][13]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսին՝ գեներալ-գնդապետ Անատոլի Գեորգիևիչ Պավլով (1920-2007 թթ.)
  • Որդի՝ Թիմուր Անատոլևիչ Պավլովը (1944-2008 թթ․, անվանվել է Տատյանայի եղբոր պատվին)
  • Դուստր՝ Ելենա Անատոլևնա Պավլովան (1948 թ․, քիմիկոս, գիտնական)
  • Թոռներ և ծոռներ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Читать онлайн "Пройдённый путь (Книга 2 и 3)" - Буденный Семен Михайлович - RuLit - Страница 169». www.rulit.me. Վերցված է 2024 թ․ հունվարի 17-ին.
  2. «Будённый С. М. Пройдённый путь. Книга третья: М.: Воениздат, 1973, глава 11». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  3. «Акт вручения награжденным медалей за победу над Германией в ВОВ 1941—1945 гг., стр. 17 п. 229». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. «Институт элементоорганических соединений имени А. Н. Несмеянова: История и современность / РАН. Ин-т элементоорган. соединений им. А. Н. Несмеянова; Отв. ред.: М. И. Кабачник, Ю. Н. Бубнов. — М.: Наука, 1999, стр. 227». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  5. Татья́на Миха́йловна Фру́нзе
  6. Где сражались дети Фрузне во время Великой Отечественной, и как сложилась их дальнейшая судьба?
  7. «94-летняя дочь Михаила Фрунзе готова приехать в Бишкек на юбилей отца // А. Тузов, «Вечерний Бишкек», 07 января 2015». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  8. «Нашли преступников, обокравших дочь Михаила Фрунзе». 2010 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 5-ին.
  9. «Потомки Фрунзе не потерялись во времени». 2020 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 5-ին.
  10. «Дочь Михаила Фрунзе готовится к своему 100-летию и передает привет Бишкеку». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. «Капролит-РМ — новый конструкционный материал // «Пластические массы», № 9, 1976» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  12. https://kstati.news/news/society/skonchalas-doch-osnovatelya-ivanovo-voznesenskoy-gubernii-tatyana-frunze/
  13. В Москве на 104-м году жизни умерла дочь основателя Ивановской области Татьяна Фрунзе