Jump to content

Տատյանա Ստեֆանենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Ստեֆանենկո
ռուս.՝ Татьяна Гавриловна Стефаненко
Ծնվել էնոյեմբերի 24, 1949(1949-11-24)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 28, 2018(2018-01-28) (68 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունհոգեբան
Հաստատություն(ներ)MSU Faculty of Psychology?
Գործունեության ոլորտԷթնիկական հոգեբանություն և Սոցիալական հոգեբանություն
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարԳալինա Անդրեևա

Տատյանա Ստեֆանենկո (ռուս.՝ Татья́на Гаври́ловна Стефане́нко, նոյեմբերի 24, 1949(1949-11-24), Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 28, 2018(2018-01-28), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս գիտնական-հոգեբան, էթնոհոգեբանության ոլորտում Ռուսաստանի առաջատար մասնագետ։ Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի հոգեբանության ֆակուլտետի սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ և պրոֆեսոր։ Մոսկվայի պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր (2009)։ Ռուսական մեծ հանրագիտարանի հեղինակներից մեկն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Ստեֆանենկոն ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 24-ին, Մոսկվայում։ 1972 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի պատմության ֆակուլտետը[1]։ Ուսումնառության ընթացքում մասնագիտացել է ազգագրության ամբիոնում, որտեղ պրոֆեսոր Ս. Ա. Տոկարևի ազդեցությամբ հետաքրքրվել է ԽՍՀՄ-ում այդ ժամանակաշրջանում գիտության վերածնված ոլորտով՝ էթնոհոգեբանությամբ[2]։ Դա սահմանել է նրա հետագա կյանքի ուղին[3]։

Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, որտեղ տնտեսական պայմանագրերի թարգմանչից դարձել է սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։ 1989 թվականին Մոսկվայի պետական համսլաարանում «Ատրիբուտային գործընթացները միջխմբային հարաբերություններում» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը (գիտական ղեկավար՝ Գ. Մ. Անդրեևա), իսկ 1999 թվականին նույն տեղում «Էթնիկ ինքնության սոցիալական հոգեբանություն» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը[4]։ Ստեֆանենկոյին հոգեբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան է շնորհվել 2000 թվականին, պրոֆեսորի գիտական կոչում շնորհվել է 2002 թվականին[3]։

Հետևելով սոցիալական կառուցվածքների տեսությանը՝ Տատյանա Ստեֆանենկոն մշակել է էթնիկական ինքնության հայեցակարգ, որը դիտարկել է որպես սոցիալական առանցքային կառուցվածքներից մեկը, որոնք առաջանում են անհատի կողմից սոցիալական իրականության սուբյեկտիվ արտացոլման և ակտիվ կառուցման գործընթացում և հանդիսանում են Էգոյի և էթնիկ միջավայրի հարաբերությունների ապրումների արդյունք։ Տատյանա Ստեֆանենկոյի ստացած արդյունքները հետաքրքրություն են ներկայացնում տարբեր մշակույթների, էթնիկ ընդհանրությունների, պետությունների ներկայացուցիչների միջև հարաբերությունների օպտիմալացման համար և նախադրյալներ ստեղծում բազմամշակութային կրթության համակարգի կառուցման համար։ Նա նաև ռուսական բազմաժողովուրդ հասարակությունում միջմշակութային փոխգործակցության գործնական հմտությունների ձևավորման և ազգամշակութային կոմպետենտության զարգացման դասընթացի ծրագրերի հեղինակներից է[3]։

ՄՊՀ հոգեբանական ֆակուլտետում վարել է «էթնոհոգեբանություն», «21-րդ դարի սոցիալական հոգեբանության մեթոդաբանությունը և պրակտիկան», «Սոցիալական հոգեբանության արդի հասկացությունները», «Միջէթնիկական և միջդավանական հարաբերությունների սոցիալական հոգեբանություն», «Սոցիալական հույզերի և ապրումների հոգեբանություն«, «Միջխմբային հարաբերությունների հոգեբանություն» թեմաներով դասընթացներ։

Հոգեբանության ֆակուլտետի գիտական խորհրդի և երեք դոկտորական ատենախոսությունների խորհուրդների անդամ (Մոսկվայի պետական համալսարանում, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում, Հարավային դաշնային համալսարանում) է։ 2009 թվականին արժանացել է «Մոսկվայի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր» կոչմանը։

Գիտական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Введение в практическую социальную психологию: Учебное пособие. М.: Смысл, 1996 (в соавторстве).
  • Белинская Е. П., Стефаненко Т. Г. Этническая социализация подростка. М.: Московский психолого-социальный институт, Воронеж: МОДЭК, 2000.
  • Социальная психология в современном мире: Учебное пособие. М.: Аспект Пресс, 2002 (в соавторстве).
  • Лебедева Н. М., Лунева О. В., Мартынова М. Ю., Стефаненко Т. Г. Межкультурный диалог: Тренинг этнокультурной компетентности: Учебно-методическое пособие. М: Издательство РУДН, 2003.
  • Стефаненко Т. Г., Леонтьев М. Г. Модели конфликта: специфика китайской и других культур // Выскочил А. А., Дятлова Е. В., Козлова М. А., Кубарский Д. В., Лебедева Н. М., Леонтьев М. Г., Лю Ц., Мельникова Н. М., Москаленко Н. П., Снежкова И. А., Стефаненко Т. Г., Татарко А. Н. Толерантность в межкультурном диалоге коллективная монография. / Институт этнологии и антропологии РАН; отв. ред.: Н. М. Лебедева, А. Н. Татарко. М.: ИЭА РАН, 2005. С. 321—341.
  • Лебедева Н. М., Лунева О. В., Стефаненко Т. Г. Тренинг этнической толерантности для школьников: Учебное пособие. М.: Привет, 2004.
  • Лебедева Н. М., Стефаненко Т. Г., Лунева О. В. Межкультурный диалог в школе. Книга 1: теория и методология. Книга 2: программа тренинга. М: Издательство РУДН, 2004.
  • Тащёва, Анна Ивановна, Гриднева С. В., Стефаненко Т. Г., Тихомандрицкая, Ольга Алексеевна Этнически смешанные браки сквозь призму феномена удовлетворённости супружеством // Российский психологический журнал. — 2016. — Т. 13. — № 3. — С. 39—52.
  • Психология развития: Учебник. Издание 2-е, перераб. и доп. М.: Академия, 2005 (в соавторстве).
  • Социальные трансформации в России: теории, практики, сравнительный анализ. М.: Флинта, МПСИ, 2005 (в соавторстве).
  • Стефаненко Т. Г. Этнопсихология: Практикум. Издание 2-е, перераб. и доп. М.: Аспект Пресс, 2013.
  • Стефаненко Т. Г. Этнопсихология: Учебник. 5-е изд. — М.: Аспект Пресс, 2014. — 352 с. — ISBN 978-5-7567-0731-1
ռուսերենով
այլ լեզուներով

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Стефаненко Татьяна Гавриловна». // Сайт «Летопись Московского университета». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  2. К 60-летию Татьяны Гавриловны Стефаненко Արխիվացված 2018-01-30 Wayback Machine. // «Вестник Московского университета. Серия 14. Психология». № 4, 2009. С. 93-94.
  3. 3,0 3,1 3,2 «Стефаненко Татьяна Гавриловна». // Сайт факультета психологии МГУ имени М. В. Ломоносова. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  4. Соловьёва О. В. Стефаненко Татьяна Гавриловна. // Энциклопедия Московского университета. Факультет психологии. Биографический словарь Արխիվացված 2018-05-17 Wayback Machine. / Ред.-сост. Ждан, Антонина Николаевна. — М.: МГУ, 2006. ISBN 5-9217-0040-1. С. 198—199.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]