Տատյանա Կարա-Վասիլևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Կարա-Վասիլևա
Ծնվել էհոկտեմբերի 27, 1941(1941-10-27) (82 տարեկան) կամ 1941[1]
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա[1]
Մասնագիտություննկարչուհի, արվեստագետ և հեղինակ
Հաստատություն(ներ)Կիևի ազգային մշակույթի և արվեստի համալսարան
Գործունեության ոլորտարվեստագիտություն[2], folk art?[2], Կերպարվեստ[2] և հետազոտություն[2]
Ալմա մատերԳեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Տիրապետում է լեզուներինուկրաիներեն[2]
Պարգևներ
Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ և Շևչենկոյի անվան Ուկրայինայի ազգային մրցանակ
Երեխա(ներ)Oleksiy Tolochko?

Տատյանա Կարա-Վասիլևա (ուկրաիներեն՝ Тетяна Валеріївна Кара-Васильєва, հոկտեմբերի 27, 1941(1941-10-27) կամ 1941[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային և ուկրաինացի արվեստաբան, արվեստագիտության դոկտոր, Ուկրաինայի արվեստի ազգային ակադեմիայի ակադեմիկոս[3], Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստագիտության, ազգագրության և բանահյուսության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։ Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ։ Ուկրաինայի նկարիչների ազգային միության և Ուկրաինայի ժողովրդական արվեստի ազգային միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Կարա-Վասիլևան ավարտել է Կիևի Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիան «Արվեստի պատմություն և տեսություն» մասնագիտացմամբ (դասախոսներ՝ Լ. Միլյաևա, Օ. Տիշչենկո, Պ. Բելեցկի)։

1965-1967 թվականներին եղել է Հախճապակե և ճենապակե իրերի հանրապետական ցուցահանդեսի խորհրդատու, 1967-1973 թվականներին՝ Ուկրաինայի հուշարձանների պահպանության բաժնի ավագ ճարտարապետ, ավագ գիտաշխատող, 1973-1976 թվականներին դասավանդել է Կիևի Ա. Կոռնեյչուկի անվան մշակույթի և արվեստի ազգային համալսարանում։ 1976 թվականից եղել է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Ռիլսկու անվան արվեստագիտության, ազգագրության և բանահյուսության ինստիտուտի գիտաշխատող, 1990 թվականից գլխավորել է ժողովրդական արվեստի բաժինը, իսկ 2000 թվականից ավագ գիտաշխատող է։

Ամուսնացած է եղել հնագետ Պյոտր Տոլոչկոյի հետ, որդին պատմաբան Օլեքսի Տոլոչկոն է (1963)։ Այնուհետև ամուսնացել է գրող Յու. Յարմիշի հետ, որդին տնտեսագետ Ա. Յարմիշն է։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Կարա-Վասիլևան ժողովրդական արվեստի ուսումնական ծրագրերի և մի շարք գիտամեթոդական ձեռնարկների հեղինակ է։

Զբաղվում է ժողովրդական արվեստի գիտական կոնֆերանսների, ցուցահանդեսների հայեցակարգի մշակմամբ և կազմակերպմամբ Ուկրաինայում, Արգենտինայում, Անգոլայում, Հունաստանում, Մակեդոնիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում։

Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Ռիլսկու անվան արվեստագիտության, ազգագրության և բանահյուսության ինստիտուտի և Լվովի արվեստի ազգային ակադեմիայի դոկտորական և թեկնածուական դիսերտացիաների պաշտպանության մասնագիտացած գիտնականների խորհրդի անդամ է։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ
  • Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակ (2012)[4] «Ուկրաինական ասեղնագործության պատմություն» գրքի համար
  • Դանիլ Շչերբակովսկու անվան մրցանակ (1995)
  • Ուկրաինայի ազգային էքսպո կենտրոնի ІІ աստիճանի դիպլոմ «Պատմության հարցերով հատուկ գրականության ստեղծման և ժամանակակից ազգային գեղարվեստական արհեստների զարգացման համար» (1986)

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Полтавська народна вишивка» (1983)
  • «Творці дивосвіту» (1984)
  • «Українська сорочка» (1994)
  • «Українська вишивка» (1995)
  • «Літургійне шитво України ХVІІ— ХVІІІ ст. Іконографія, типологія, стилістика» (1996)
  • «Шедеври церковного шитва України ХІІ—ХХ ст.» (2000)
  • «Декоративне мистецтво України ХХ ст.» (2005)
  • «Історія української вишивки» (2008)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. «Архівована копія». Արխիվացված է օրիգինալից 5 лютого 2011-ին. Վերցված է 10 лютого 2012-ին.
  4. .Цьогорічні лавреати імені Шевченка Արխիվացված 2014-08-19 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]