Տասուկու Հոնջո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տասուկու Հոնջո
ճապ.՝ 本庶佑
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1942(1942-01-27)[1][2][3] (82 տարեկան)
ԾննդավայրԿիոտո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունԿիոտոյի համալսարան և Yamaguchi Prefectural Ube High School?
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանDoctor of Medical Science? (1975)
Մասնագիտությունիմունաբան, կենսաքիմիկոս, համալսարանի դասախոս և բժիշկ
ԱշխատավայրՏոկիոյի համալսարան, Կիոտոյի համալսարան[4], Օսակայի համալսարան և Հիրոսակիի Համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼեոպոլդինա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Ճապոնական ակադեմիա
 Tasuku Honjo Վիքիպահեստում

Տասուկու Հոնջո (ծնված՝ հունվարի 27, 1942)[12] ճապոնացի բժիշկ-գիտնական և իմունոլոգ։ Նա արժանացել է 2018 թվականի Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում և առավել հայտնի է բջիջների ծրագրավորված մահվան սպիտակուց 1-ի (PD-1) հայտնաբերմամբ[13]։ Նա նաև հայտնի է IL-4 և IL-5 ցիտոկինների մոլեկուլային նույնականացմամբ[14], ինչպես նաև ակտիվացումից առաջացած ցիտիդինդեամինազի (AID) հայտնաբերմամբ[15], ինչպես նաև ակտիվացումից առաջացած ցիտիդինդեամինազի (AID) հայտնաբերմամբ, որը կարևոր է հակամարմինների դասերի փոխարկման ռեկոմբինացիայի և սոմատիկ հիպերմուտացիայի համար[15]։

Նա ընտրվել է Միացյալ Նահանգների Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան գործընկեր (2001), Գերմանիայի բնական գիտնականների ակադեմիայի Լեոպոլդինայի անդամ (2003), ինչպես նաև Ճապոնիայի ակադեմիայի անդամ (2005)։

2018 թվականին նա Ջեյմս Էլիսոնի հետ արժանացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի[16]։ Նա և Էլիսոնը միասին արժանացան 2014 թվականին կենսադեղագործական գիտության Տանգի մրցանակին նույն նվաճման համար[17]

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոբելյան մամուլի ասուլիսում, Ստոկհոլմ, 2018

Հոնջոն ծնվել է Կիոտոյում 1942 թվականին։ 1966 թվականին նա մագիստրոսի կոչում է ստացել Կիոտոյի համալսարանի բժշկության ֆակուլտետում, որտեղ և 1975 թվականին պաշտպանել է Ph.D. թեզը Բժշկական քիմիայի ոլորտում։.[18]

1971-1973 թվականներին Հոնջոն Վաշինգտոնի Քարնեգի ինստիտուտի սաղմնաբանության ամբիոնում այցելու գիտաշխատող էր։ Այնուհետև նա տեղափոխվեց ԱՄՆ՝ Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) Բեթեզդա, Մերիլենդ։ 1973-1977 թվականներին Երեխաների առողջության և մարդկային զարգացման ազգային ինստիտուտում նա ծառայել է որպես գիտաշխատող և ուսումնասիրել իմունային պատասխանի գենետիկական հիմքը։։ 1974-1979 թվականներին, Հոնջոն եղել է Տոկիոյի համալսարանի բժշկական ֆակուլտետի ասիստենտ, 1979-1984 թվականներին Օսակայի համալսարանի բժշկական դպրոցի գենետիկայի ամբիոնի պրոֆեսոր և 1984-2005 թվականներին, Կիոտոյի համալսարանի բժշկության ֆակուլտետի բժշկական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր։ 2005 թվականից Հոնջոն Կիոտոյի համալսարանի բժշկության ֆակուլտետի իմունոլոգիայի և գենոմային բժշկության ամբիոնի պրոֆեսոր է[18]։ Նա 2012-2017 թվականներին եղել է Շիզուոկա պրեֆեկտուրայի հանրային համալսարանի կորպորացիայի նախագահը։

Նա ճապոնական իմունոլոգիայի միության անդամ է, իսկ 1999-2000 թվականներին եղել է դրա նախագահ։ Հոնջոն նաև իմունոլոգների ամերիկյան ասոցիացիայի պատվավոր անդամ է[19]։ 2017 թվականին նա դարձել է Կիոտոյի համալսարանի նորարական հետազոտությունների ինստիտուտի (KUIAS) գլխավոր տնօրենի տեղակալ և վաստակավոր պրոֆեսոր[20]։

Covid-19 համավարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

COVID-19 համաճարակի ժամանակ կեղծ պնդումը, որ Հոնջոն կարծում էր, որ նոր կորոնավիրուսը «արտադրվել է» չինական Ուհան քաղաքի լաբորատորիայի կողմից, լայնորեն տարածվել է ինտերնետում բազմաթիվ լեզուներով[21]։ BBC Reality Check-ի թիմը հայտնել է, որ «Կիոտոյի համալսարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ նա ասաց, որ «մեծապես վշտացած է», որ իր անունը օգտագործվել է «կեղծ մեղադրանքներ և ապատեղեկատվություն» տարածելու համար[21]։

Ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցկեղի թերապիա բացասական իմունային կարգավորման արգելակմամբ (CTLA4, PD1)

Հոնջոն ամրագրել է դասերի անջատիչների վերահամակցման հիմնական հայեցակարգային շրջանակը[15]։ Նա ներկայացրեց մի մոդել, որը բացատրում էր հակամարմինների գեների վերադասավորումը դասերի փոխարկմամբ և 1980-1982 թվականներին ստուգեց դրա վավերականությունը՝ պարզաբանելով դրա ԴՆԹ-ի կառուցվածքը[22]։

1992 թվականին Հոնջոն առաջինը բացահայտեց PD-1-ը որպես ակտիվացված T-լիմֆոցիտների վրա ազդող գեն, և այդ հայտնագործությունը զգալիորեն նպաստեց, PD-1 շրջափակման միջոցով, քաղցկեղի իմունոթերապիայի սկզբունքի հաստատմանը։.[23]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Tasuku Honjo FactsNobel Foundation.
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  5. https://www.cancerresearch.org/william-b-coley-award
  6. https://www.ms-fund.keio.ac.jp/en/prize/list.html
  7. https://www.kyotoprize.org/en/laureates/
  8. https://warrenalpert.org/prize-recipients/tasuku-honjo
  9. Robert Koch Award
  10. Robert-Koch-PreisRobert Koch Foundation.
  11. https://clarivate.com/citation-laureates
  12. «Tasuku Honjo – Facts – 2018». NobelPrize.org. Nobel Media AB. 2018 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  13. Yasumasa Ishida; Yasutoshi Agata; Keiichi Shibahara; Տասուկու Հոնջո (1992년 Նոյեմբեր). «Induced expression of PD-1, a novel member of the immunoglobulin gene superfamily, upon programmed cell death». The EMBO Journal (անգլերեն). 11 (11): 3887–3895. doi:10.1002/J.1460-2075.1992.TB05481.X. ISSN 0261-4189. PMC 556898. PMID 1396582. Wikidata Q24293504.
  14. Atsushi Kumanogoh; Masato Ogata (2010년 Մարտ 25일). «The study of cytokines by Japanese researchers: a historical perspective». International Immunology (անգլերեն). 22 (5): 341–345. doi:10.1093/INTIMM/DXQ022. ISSN 0953-8178. PMID 20338911. Wikidata Q34106729.
  15. 15,0 15,1 15,2 «Robert Koch Stiftung – Christine Goffinet». www.robert-koch-stiftung.de. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 25-ին.
  16. Hannah, Devlin (2018 թ․ հոկտեմբեր). «James P Allison and Tasuku Honjo win Nobel prize for medicine». The Guardian. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  17. «2014 Tang Prize in Biopharmaceutical Science». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  18. 18,0 18,1 "«免疫のしくみに魅せられて-何ごとにも主体的に挑む» (ճապոներեն).
  19. «AAI Members Awarded the 2018 Nobel Prizein Physiology or Medicine». The American Association of Immunologists. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  20. «Tasuku Honjo». kyotoprize.org. Inamori Foundation. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  21. 21,0 21,1 Jack Goodman; Flora Carmichael (2020 թ․ մայիսի 2). «Coronavirus: Trump is selling coronavirus coins and other claims fact-checked: Fake Nobel Prize winner quote». BBC News Online. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  22. Shimizu A; Takahashi N; Yaoita Y; Տասուկու Հոնջո (1982년 Մարտ 1일). «Organization of the constant-region gene family of the mouse immunoglobulin heavy chain». Cell (անգլերեն). 28 (3): 499–506. doi:10.1016/0092-8674(82)90204-5. ISSN 0092-8674. PMID 6804095. S2CID 42076631. Wikidata Q34270140.
  23. «The Keio Medical Science Prize Laureates 2016». Ms-fund.keio.ac.jp. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.