Jump to content

Ջեյմս Էլիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Էլիսոն
անգլ.՝ James P. Allison
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1948(1948-08-07)[1][2][3] (78 տարեկան)
ԾննդավայրAlice, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան, Օսթինի տեխասյան համալսարան և Alice High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1973)
Մասնագիտությունիմունաբան, համալսարանի դասախոս և բժիշկ
ԱշխատատուThe University of Texas MD Anderson Cancer Center?, Սկրիպսի ինստիտուտ, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Կալիֆորնիայի համալսարան, Սան Ֆրանցիսկո, The University of Texas MD Anderson Cancer Center?[4], Memorial Sloan Kettering Cancer Center?[5][6], The University of Texas MD Anderson Cancer Center?[7] և The University of Texas MD Anderson Cancer Center?[8]
Պարգևներ և
մրցանակներ

Breakthrough Prize in Life Sciences?

[9]

Հարվիի մրցանակ

[10]

Գայդների միջազգային պարգև

William B. Coley Award?

[11]

Պաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դամշտեդտերի մրցանակ

Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ

[12]

Մասրի մրցանակ

կլինիկական բժշկական հետազոտությունների ոլորտում Լասկե-Դեբեյկի մրցանակ

[13]

Tang Prize?

[14]

Gabbay Award?

[15]

Warren Alpert Foundation Prize?

BBVA Foundation Frontiers of Knowledge Awards

Վոլֆ մրցանակաբաշխության դափնեկիր

[16]

Բժշկության ոլորտում Ֆեյսալ թագավորի անվան միջազգային մրցանակ

Novartis Prize for Clinical Immunology?

[17]
Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[18][1]

Բալցանի մրցանակ

Fellow of the AACR Academy?

Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ

[19]

Jessie Stevenson Kovalenko Medal?

[20]
Բենջամին Ֆրանկլինի մեդալ

American Association of Immunologists Lifetime Achievement Award?

Sjöberg Prize?

Clarivate Citation Laureate

[21]

Albany Medical Center Prize?

[22]

AACR-CRI Lloyd J. Old Award in Cancer Immunology?

[23]

Dr. Paul Janssen Award for Biomedical Research?

[24]
և

AACR-G.H.A. Clowes Award for Outstanding Basic Cancer Research?

[25]
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ) և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
🌐
 James P. Allison Վիքիպահեստում

Ջեյմս Պատրիկ Էլիսոն (ծնված՝ օգոստոսի 7, 1948)[26] ամերիկացի իմունոլոգ և Նոբելյան մրցանակակիր, Տեխասի համալսարանի MD Anderson Cancer Center-ի իմունոթերապիայի պլատֆորմի պրոֆեսոր և իմունոլոգիայի ամբիոնի գործադիր տնօրեն։

Նրա հայտնագործությունները հանգեցրել են ամենամահաբեր քաղցկեղի բուժման նոր մեթոդների։ Նա նաև Քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտի (CRI) գիտախորհրդատվական խորհրդի տնօրենն է։ Նա վաղուց հետաքրքրված է T-բջիջների զարգացման և ակտիվացման մեխանիզմներով, ուռուցքային իմունոթերապիայի նոր ռազմավարությունների մշակմամբ և ճանաչվել է որպես առաջիններից մեկը, ով առանձնացրել է T-բջիջների անտիգեն ռեցեպտորների բաղադրյալ սպիտակուցը[27][28]։

2014 թվականին նա արժանացել է Կենսական գիտություններում բեկումնային մրցանակին, իսկ 2018 թվականին նա ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակը կիսեց Տասուկու Հոնջոյի հետ[29][30]։

Էլիսոնը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 7-ին, Ալիսում, Տեխաս, Կոնստանս Կալուլայի (Լին) և Ալբերտ Մերֆի Էլիսոնի երեք որդիներից կրտսերը[31]։ Ոգեշնչված ութերորդ դասարանի իր մաթեմատիկայի ուսուցչից՝ զբաղվելու գիտությամբ, նա ամառն անցկացրեց Ազգային գիտական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ամառային գիտության ծրագրում, Տեխասի համալսարան, Օստին և կենսաբանությունն ավարտեց հեռակա, Ալիսի միջնակարգ դպրոցում[32][33]։ 1969 թվականին Էլիսոնը մանրէաբանության ոլորտում գիտության բակալավրի կոչում ստացել է Տեխասի համալսարանում։ Նա կենսաբանական գիտությունների դոկտորի աստիճանը ստացել է 1973 թվականին, նույնպես Տեխասի համալսարանում[34][35]։

1974-1977 թվականներին Էլիսոնն աշխատել է Կալիֆորնիայի Սկրիպս կլինիկայում և հետազոտական հիմնադրամում որպես հետդոկտորանտ։ Այնուհետև, մինչև 1984 թվականը, նա աշխատել է որպես կենսաքիմիկոսի օգնական և դոցենտ Անդերսոնի դոկտորանտուրայում[36]։ 1985 թվականին, նա նշանակվել է իմունոլոգիայի պրոֆեսոր և Քաղցկեղի հետազոտական լաբորատորիայի տնօրեն Կալիֆորնիայի համալսարանում, Բերքլի, իսկ 1997 թվականից՝ միաժամանակ, Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր[37]։

2004 թվականին նա տեղափոխվել է Նյու Յորքի Memorial Sloan-Kettering Cancer Center (MSKCC), որտեղ դարձավ քաղցկեղի իմունոթերապիայի կենտրոնի տնօրենը և իմունոլոգիայի ծրագրի, ինչպես նաև իմունոլոգիական ուսումնասիրությունների Քոչի ամբիոնի ղեկավարը և Memorial Sloan-Kettering քաղցկեղի կենտրոնում՝ բժիշկ իմունոլոգ։ 2004-ից 2012 թվականներին նա եղել է Ուեյլ Քորնելի բժշկական գիտությունների պրոֆեսոր և իմունոլոգիայի և Վեյլ Քորնելի Բժշկական գիտությունների բարձրագույն դպրոցի մանրէաբանական պաթոգենեզի ավարտական ծրագրի ամբիոնի համանախագահը, ինչպես նաև Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (HHMI) հետազոտող։ 2012 թվականից նա իմունոլոգիայի ամբիոնի ղեկավարն է Անդերսենի քաղցկեղի կենտրոնում[36]։

Նա Գիտությունների ազգային ակադեմիայի և Բժշկության ազգային ակադեմիայի (նախկին Բժշկության ինստիտուտ) անդամ է, ինչպես նաև մանրէաբանության ամերիկյան ակադեմիայի և Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի անդամ է։ Նա Քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդատվական խորհրդի տնօրենն է։ Նախկինում նա աշխատել է որպես Իմունոլոգների ամերիկյան ասոցիացիայի նախագահ։ [38] and Lytix Biopharma.[39]

Էլիսոնը Քաղցկեղ վավերագրական ֆիլմի մեկնաբանն է։

Հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղցկեղի թերապիա բացասական իմունային կարգավորման արգելակմամբ (CTLA4, PD1)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 James P. Allison Facts — Nobel Foundation.
  2. ↑ Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  3. ↑ Munzinger Personen (գերմ.)
  4. ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  5. ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  6. ↑ https://www.mskcc.org/news/james-allison-elected-institute-medicine
  7. ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  8. ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  9. ↑ Laureates — Breakthrough Prize.
  10. ↑ https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
  11. ↑ https://www.cancerresearch.org/william-b-coley-award
  12. ↑ https://www.cuimc.columbia.edu/research/louisa-gross-horwitz-prize/horwitz-prize-awardees
  13. ↑ Lasker prizes recognize Ebola response, DNA damage, and cancer research // Science / H. Thorp — Northern America: AAAS, 2015. — ISSN 0036-8075; 1095-9203 — doi:10.1126/SCIENCE
  14. ↑ https://www.tang-prize.org/owner.php?cat=11&y=2
  15. ↑ https://www.brandeis.edu/rosenstiel/gabbay-award/past.html
  16. ↑ https://wolffund.org.il/james-p-allison/
  17. ↑ http://www.novartisimmunologyprizes.com/laureates/#past-winners
  18. ↑ Premio Nobel de Medicina para los padres de la inmunoterapia contra el cáncer (իսպ.) // El Mundo — Madrid: Unidad Editorial, 2018. — ed. size: 337172 — ISSN 1697-0179; 1576-6969
  19. ↑ https://www.aaas.org/fellows/historic?field_last_name_value=All&field_year_elected=2006
  20. ↑ https://www.nasonline.org/programs/awards/kovalenko-medal.html
  21. ↑ https://clarivate.com/citation-laureates
  22. ↑ https://engage.amc.edu/wp-content/uploads/2022/12/AlbanyPrize_PastRecipients_2023.pdf
  23. ↑ https://www.aacr.org/professionals/research/scientific-achievement-awards-and-lectureships/scientific-award-recipients/aacr-cri-lloyd-j-old-award-recipients/
  24. ↑ https://www.pauljanssenaward.com/winners
  25. ↑ https://www.aacr.org/professionals/research/scientific-achievement-awards-and-lectureships/scientific-award-recipients/aacr-clowes-award-recipients/
  26. ↑ «James P. Allison – Facts – 2018». NobelPrize.org. Nobel Media AB. 2018 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  27. ↑ «James Allison». Cancer Research Institute. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  28. ↑ Blair, Jenny (2014 թ․ մայիսի 2). «Raising the Tail». The Alcalde. Texas Exes. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  29. ↑ «2014 Tang Prize in Biopharmaceutical Science». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  30. ↑ Devlin, Hannah (2018 թ․ հոկտեմբերի 1). «James P Allison and Tasuku Honjo win Nobel prize for medicine». the Guardian. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  31. ↑ «FamilySearch.org». FamilySearch. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
  32. ↑ Cavallo, Jo (2014 թ․ սեպտեմբերի 15). «Immunotherapy Research of James P. Allison, PhD, Has Led to a Paradigm Shift in the Treatment of Cancer - The ASCO Post». www.ascopost.com. ASCO Post. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  33. ↑ Lopez, Monica (2018 թ․ հոկտեմբերի 1). «Alice native Dr. James Allison awarded 2018 Nobel Prize in Physiology or Medicine». Corpus Christi Caller Times.
  34. ↑ Barton, Jackson (2018 թ․ հոկտեմբերի 2). «Alumni receives Nobel Prize for revolutionary cancer treatment». The Daily Texan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  35. ↑ Allison, James Patrick (1973). Studies on bacterial asparaginases: I. Isolation and characterization of a tumor inhibitory asparaginase from Alcaligenes Eutrophus. II. Insolubilization of L-Asparaginase by covalent attachment to nylon tubing (Ph.D.). The University of Texas at Austin. OCLC 43380316 – via ProQuest.
  36. 1 2 «James P. Allison, Ph.D. - Immunology - Faculty - MD Anderson Cancer Center». faculty.mdanderson.org. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  37. ↑ «Meet the Carousing Texan Who Just Won a Nobel Prize». WIRED (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  38. ↑ «James P. Allison PH.D.». Candel Therapeutics. 2021 թ․ ապրիլի 13. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
  39. ↑ «Advisory Board - Lytix Biopharma». www.lytixbiopharma.com. Արխիվացված է օրիգինալից 2024-03-30-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.