Jump to content

Տասներկուերորդ գիշեր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տասներկուերորդ գիշեր
ռուս.՝ Двенадцать месяцев
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ ֆիլմ և հումորային դրամա
ՀիմքՏասներկուերորդ գիշեր
Թվականնոյեմբերի 21, 1955
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅան Ֆրիդ
Սցենարի հեղինակՅան Ֆրիդ
ԴերակատարներԿլարա Լուչկո, Վադիմ Մեդվեդև, Ալլա Լարիոնովա, Միխայիլ Յանշին, Գեորգի Վիցին, Վասիլի Մերկուրև, Բրունո Ֆրեյնդլիխ, Աննա Լիսյանսկայա, Սերգեյ Ֆիլիպով, Սերգեյ Լուկյանով և Ալեքսանդր Անտոնով
ՕպերատորԵվգենի Շապիրո
ԵրաժշտությունԱլեքսեյ Ժիվոտով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն86 րոպե

«Տասներկուերորդ գիշեր» (ռուս.՝ «Двенадцатая ночь»), 1955 թվականի խորհրդային գեղարվեստական լիամետրաժ գունավոր ֆիլմ[1], որը բեմադրել է ռեժիսոր Յան Ֆրիդը «Լենֆիլմ» կինոստուդիայում Ուիլյամ Շեքսպիրի համանուն պիեսի հիման վրա։

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1955 թվականի նոյեմբերի 21-ին՝ դառնալով Շեքսպիրի ստեղծագործության հիման վրա նկարահանված առաջին խորհրդային ֆիլմը[2]։

Ֆիլմը դարձել է 1955 թվականի վարձույթի առաջատարներից մեկը (7-րդ տեղ՝ 29,78 միլիոն հանդիսատես)[3]։

Ծովային փոթորկի ժամանակ նավը խորտակվում է, և տարերքը բաժանում է երկվորյակներ Վիոլային և Սեբաստիանին։ Աղջիկը հայտնվում է Իլլիրիա երկրում, ավելի ուշ այնտեղ է ժամանում նաև նրա եղբայրը։ Վիոլան հանդիպում է դուքս Օրսինոյին և սիրահարվում նրան. վերջինիս ավելի մոտ լինելու համար Վիոլան, տղամարդու զգեստ հագնելով, ծառայության է անցնում նրա մոտ Կեսարիո անվան տակ։ Օրսինոն, սիրահարված լինելով գեղեցկուհի Օլիվիային, «Կեսարիոյին» ուղարկում է նրա մոտ, որպեսզի իր երիտասարդ «ընկերը» Օլիվիային պատմի Օրսինոյի սիրո մասին։ Բայց Օլիվիան սիրահարվում է «Կեսարիոյին»։

Օլիվիայի տանը ապրում է մի ուրախ խումբ՝ նրա հորեղբայրը՝ սըր Թոբին, ծառաներ Մարիան և Ֆաբիանը, ծաղրածու Ֆեստեն։ Այս խումբը զվարճանում է, ինչպես կարող է։ Նրանց զոհերից մեկը տանը հյուրընկալված ասպետ Էնդրյու Էգուչիյկն է։ Չար կատակի առարկա է դառնում նաև Օլիվիայի սպասավոր ամբարտավան Մալվոլիոն։

Արդյունքում, մի շարք զավեշտական և երբեմն դրամատիկ իրավիճակներից հետո, երբ Սեբաստյանին ընդունում են Վիոլայի տեղը և հակառակը, բաժանված եղբայրն ու քույրը կրկին միասին են։ Սեբաստյանն իր երջանկությունը գտնում է Օլիվիայի հետ ամուսնության մեջ, Իսկ Օրսինոն հասկանում է, որ աղջիկը, ում հանդեպ իսկական զգացմունքներ ունի, ամենևին էլ Օլիվիան չէ, այլ Վիոլան։

  • Կլարա ԼուչկոՍեբաստիան / Վիոլա, եղբայր և քույր
  • Ալլա Լարիոնովա – կոմսուհի Օլիվիա
  • Վադիմ Մեդվեդև – Օրսինո, Իլլիրիայի դուքս
  • Միխայիլ Յանշին – սըր Թոբի Բելչ, Օլիվիայի հորեղբայրը
  • Գեորգի Վիցինսըր Էնդրյու Էգյուչիկ
  • Վասիլի Մերկուրև – Մալվոլիո, պալատական
  • Բրունո Ֆրեյնդլիխ – Ֆեստե, ծաղրածու
  • Աննա Լիսյանսկայա – Մարիա, սենեկապանուհի
  • Սերգեյ Ֆիլիպով – Ֆաբիան, ծառա
  • Սերգեյ Լուկյանով – Անտոնիո, նավապետ, Սեբաստյանի ընկերը
  • Ալեքսանդր Անտոնով – նավապետ, Վիոլայի ընկերը

Նկարահանող խունբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի մշակումը և բեմադրությունը՝ Յան Ֆրիդի
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Աբրամով[4]
  • Գլխավոր օպերատոր՝ Եվգենի Շապիրո
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Ժիվոտով
  • Խորհրդատուներ՝ Ալեքսանդր Անիկստ, Իվան Կոխ[5], Լեոնիդ Տարասյուկ[6]

1990-ական թվականներին ֆիլմը թողարկվել է «Студиа 48 часов» տեսաերիզներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Տասներկուերորդ գիշեր» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. Д. Иванеев. (2005-11). «Исполняется 50 лет со дня выхода на экран цветного игрового фильма «Двенадцатая ночь»». Киностудия «Ленфильм». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
  3. ««Двенадцатая ночь»». База данных сайта «Онлайн энциклопедия Кирилла и Мефодия». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
  4. «Տասներկուերորդ գիշեր» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  5. Сергей Мишенев. (2001 թ․ հոկտեմբերի 15). «Неизвестный Кох». «Театральный Петербург». THEART.RU. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
  6. Александр Горфункель. (2004 թ․ մայիսի 26). «Петербургский Д'Артаньян». Журнал «Вестник» Online № 11(348). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]