Jump to content

Ալեքսանդր Աբրամով (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Աբրամով
Ծնվել էնոյեմբերի 8, 1913(1913-11-08)
ԾննդավայրՌոսլավ, Սմոլենսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է2002
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունկինոռեժիսոր և սցենարիստ

Ալեքսանդր Աբրամով (ռուս.՝ Абрамов, Александр Абрамович, իրական ազգանունը՝ Ռաբինովիչ[1], նոյեմբերի 8, 1913(1913-11-08), Ռոսլավ, Սմոլենսկի նահանգ, Ռուսական կայսրություն - 2002), կինոյի և կրկնօրինակման խորհրդային և ռուս ռեժիսոր, սցենարիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 8-ին, Ռոսլավլ քաղաքում։ Կինոռեժիսոր Իլյա Ֆրեզի եղբայրն է։ Ավագ եղբայրը՝ Գեորգի Ռաբնովիչը (բեմական անունը՝ Ցվի Ռաֆայել, 1898-1984), 1918-1924 թվականներին եղել է «Գաբիմա» հրեական թատրոնի դերասան, ավելի ուշ՝ որպես կինոդերասան աշխատել է Իսրայելում։

1936-1939 թվականներին սովորել է Լենինգրադի արդյունաբերական շինարարության ինժեներների ինստիտուտում։ 1944 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։

Կինոյում նախ աշխատել է որպես ռեժիսորի օգնական և երկրորդ ռեժիսոր, ինչպես նաև՝ կրկնօրինակման ռեժիսոր այնպիսի կինոստուդիաներում, ինչպիսիք են «Ուզբեկֆիլմ», «Լենֆիլմ» ստուդիաները, ինչպս նաև՝ Լենինգրադի կինոխրոնիկայի ստուդիայում, իսկ 1953 թվականից դարձել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, որտեղ էլ նկարահանել է իր ֆիլմերը։

Եղել է իր ֆիլմերից մի քանիսի սցենարի համահեղինակը։ Կյանքի վերջին տարիներին Ալեքսանդր Աբրամովը զբաղվել է ինչպես կրկնօրինակմամբ, այնպես էլ՝ ֆիլմերի վերականգնումով։

Մահացել է 2002 թվականին։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1958 թվական՝ Վհուկը
  • 1960 թվական՝ Դեպի տուն
  • 1965 թվական՝ Վթարը (Ն. Բիրմանու հետ)
  • 1969 թվական՝ Ընկերոջ հետ
  • 1957 թվական՝ Եղած Էջեր
  • 1958 թվական՝ Վհուկը
  • 1960 թվական՝ Քսան քայլ դեպի արևմուտք
  • 1969 թվական՝ Ընկերոջ հետ

Ռեժիսոր և կրկնօրինակում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1973 թվական՝ Լավ գործ / La belle affaire
  • 1973 թվական՝ Հիանալին (ֆիլմ, 1973) / Le Magnifique
  • 1973 թվական՝ Ճապոնիայի կործանումը / Nippon chinbotsu
  • 1975 թվական՝ Վերջին կրակոց / La polizia accusa: il Servizio Segreto uccide
  • 1975 թվական՝ «Պոցիֆիկ» հյուրանոց / Dvojí svět hotelu Pacifik
  • 1976 թվական՝ «Կապույտ թռչունը» / The Blue Bird
  • 1976 թվական՝ Նվիրվում է Ստելլային / Dedicato a una stella
  • 1978 թվական՝ Դավաճանության հոնորար / La mazzetta
  • 1979 թվական՝ Արաբական արկածներ / Arabian Adventure
  • 1982 թվական՝ Տառապանքի և զայրոյթի ճանապարհ / Drumul oaselor
  • 1983 թվական՝ Մարվինը և Տայգը / Marvin & Tige
  • 1984 թվական՝ Մինէ / Mine

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]