Հիանալին (ֆիլմ, 1973)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիանալին (այլ կիրառումներ)
Հիանալին (ֆրանսերեն՝ Le Magnifique), 1973 թվականին Ֆիլիպ դե Բրոկայի նկարահանած կինոնկարն է։ Գլխավոր դերում նկարահանվել է Ժան Պոլ Բելմոնդոն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրտեսական վիպակների հեղինակ Ֆրանսուա Մերլենը օրնիբուն նստած է գրամեքենայի առաջ, քանի որ նրա հրատարակիչ Շարոնը նոր վիպակ է սպասում։ Բոբ Սեն Կլերի (Ժան Պոլ Բելմոնդո) մասին 42 վիպակ գրելով, Մերլենը չի հարստացել, չնայած, գրքերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Ֆրանսուան միշտ կանխավճար է խնդրում հրատարակչից, և միշտ մերժում ստանում։ Բնակվում է խղճուկ բնակարանում և նրա դրամապանակը միշտ դատարկ է։ Անձնական կյանքը նույնպես չի ստացվել՝ կնոջից բաժանված է, հաճելի հարևանուհու հետ՝ Քրիստինի (Ժաքլին Բիսեթ) հետ վախենում է խոսակցություն սկսել։ Այս ամենի փոխարեն Ֆրանսուան թղթի վրա ազատություն է տալիս իր երևակայությանը՝ հարևանուհուն վերափոխվում է սուպերգործակալ Դիանայի (մեկ այլ թարգմանությամբ՝ Տատյանա), հրատարակիչ Շարոնին՝ Ալվազիա հանրապետության (հորինված երկիր) գաղտնի ծառայության պետ Կարպշտոֆի։ Բոբ Սեն Կլերը դուրս է գալիս ցանկացած իրադրությունից։ Նա կարող է Ալվազիայի գործակալների հախից գալիս է և խելքահան անել ցանկացած գեղեցկուհու։ Այս հատկությունների համար նա ստանում է ամենավտանգավոր հանձնարարությունները աշխարհի ամենատարբեր անկյուններում։
Մեկ անգամ, պատահաբար մտնելով Մերլենի բնակարան, Քրիստինը տեսնում է նրա գրքերով ծանրաբեռնված գրադարանը։ Վերցնում է գրքերից մեկը և շուտով վերադառնում մյուսների ետևից։ Քրիստինը աշխատում է միջազգային սոցիոլոգիական կենտրոնում և Բոբ Սեն Կլերի կերպարի մեջ տեսնում է իր ապագա ատենախոսության թեման։
Քրիստինը լուրջ չի ընդունում Մերլենի սիրահետումը, նրա համար իսկական տղամարդը Բոբ Սեն Կլերն է՝ միլիոնավոր կանանց երազանքը։ Մերլենը սիրած կնոջ համար պայքարում պարտվում է իր իսկ ստեղծած հերոսին։ Սրա հետ նա չի կարող համակերպվել, և նա սկսում է անհաջողություններ ուղարկել Բոբ Սեն Կլերին։ Սրանով նա ազատվում է իր իր երևակայական հերոսից, և սկսում է ապրել իրական կյանքով։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժան Պոլ Բելմոնդո - Ֆրանսու Մերլեն / սուպերգործակալ
- Ժաքլին Բիսեթ - Քրիստին / սուպերգործակալ Տատիանա
- Վիտորիո Կապրիոլի - Հրատարակիչ Շարոնը / գաղտնի ծառայության պետ Կարպշտոֆ
- Հանս Մայեր - գնդապետ Քոլինզ
- Մոնիկ Տարբես - օրիորդ Բերգեր
- Մարիո Դավիդ
- Ժերոմ Ռայմոն - գեներալ պոնտոբեր
- Յուբեր Դեշամ - գրամեքենա վաճառող
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսու Մերլենի գրքի հերոսի անունը ֆիլմում գրված չի հանդիպում և ոչ էլ վազող տողերում, և հայտնի չէ թե ինչպես այն գրել՝ անգլիական տարբերակով Սինքլեր (անգլ.՝ Sinclar, Sinclair), թե ֆրանսիական Սեն Կլեր (անգլ.՝ Saint-Clair, Saint-Clar, Saint-Clarе)։
- Հայտնի ֆրանսիացի դիջեյ Բոբ Սինքլերը (ֆրանսերեն՝ Bob Sinclar, իսկական անունը - Քրիստոֆ լե Ֆրիան) իր կեղծանունը ընտրել է ի պատիվ «Հիանալին» ֆիլմի Բելմոնդոյի կերպարի։
- «Հիանալին» Անդրեյ Մակինի «Մի անգամ Ամուրի վրա» (1994) գրքի երեք հերոսների սիրած կինոնկարն է։
- Բեղմնավոր հեղինակ-սուպերգործակալի նախատիպը, որ գրում է արկածային գրքեր, հավանաբար եղել է կոմիսար Սան-Անտոնիոյի արկածների մասին 183 գրքի հեղինակ Ֆրեդերիկ Դարը։
- Խորհրդային կինովարձույթում Բոբ Սեն Կլերի հակառակորդը ոչ թե ռուս էր՝ Կարպոֆը, ինչպես կինոնկարում, այլ Կարպշտոֆը, Տատյանան դառել էր Դիանա, իսկ Ալբանիան Ալվազիա։ Հայ հանդիսատեսը կինոնկարին ծանոթ է ռուսերեն թարգմանությունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 The Movie Database(բազմ․) — 2008.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 https://www.imdb.com/title/tt0070354/releaseinfo
- ↑ http://www.imdb.com/title/tt0070354/
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 http://www.filmaffinity.com/en/film710225.html
- 1 2 3 4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=10150.html
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 http://www.imdb.com/title/tt0070354/fullcredits
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Movie Review Query Engine — 1993.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|