Տապաժոշ ազգային անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տապաժոս ազգային անտառից)
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Տապաժոս ազգային անտառ
Floresta Nacional do Tapajós
Floresta Nacional do Tapajós-1.jpg
Տեսակազգային անտառ
ԵրկիրFlag of Brazil.svg Բրազիլիա
Կոորդինատներ: 3°31′1.2000000999998″ հվ. լ. 55°4′22.800000100001″ ամ. ե. / 3.517000000027777684° հս․. լ. 55.07300000002777551° ավ. ե. / 3.517000000027777684; 55.07300000002777551
Տապաժոշ ազգային անտառը գտնվում է Բրազիլիաում
Տապաժոշ ազգային անտառ
Տապաժոշ ազգային անտառը գտնվում է Երկիրում
Տապաժոշ ազգային անտառ

Տապաժոշ ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional do Tapajós), ազգային անտառ Բրազիլիայի Պարա նահանգում։ Այն օժանդակում է բնական ռեսուրսների կայուն շահագործումը Ամազոն խոնավ անտառի տարածքում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տապաժոշ ազգային անտառն ունի 549066.87 հա տարածք[1]։ Տեղակայված է Բելտերրա, Ավեյրու, Ռուրոպոլիս ու Պլակաս շրջաններում՝ Պարա նահանգում[2]։

Միավորումը սահմանակից է Կուպարի գետին, Տապաժոշին, վերջինիս վտակին և Սանտարեն-Կույաբա BR-163 ճանապարհին։ Անտառի մի հատված ցամաքեցվել է Տապաժոշից՝ դեպի արևմուտք, իսկ մի մասը՝ Կուրուա Ունա գետային ավազանից՝ դեպի արևելք։ Մոջու դոշ Կամպոշ գետը՝ Կուրուա Ունայի վտակը, սկիզբ է առնում անտառից[2]։ Անտառի մի կողմում՝ Տապաժոշ գետափի երկայնքով, կան գետահովիտներ և կտրտված խոր ձորեր՝ մոտ 100 մետր բարձրությամբ։ Հարթ տարածքները պարբերաբար հեղեղվում են անձրևոտ եղանակին։ Գետից ավելի հեռու, անտառը գտնվում է Տապաժոշ-Շինգու հարթավայրում՝ 120-170 մետր բարձրության վրա[2]։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տապաժոշ ազգային անտառը Ամազոն բիոմում է[1]։ Տարեկան տեղումների քանակը 1820 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 21-ից մինչև 31 °C, իսկ միջինը` 26 °C է[2]։

Անտառն ընդգրկում է խիտ խոնավ անտառ՝ ծառերով, տարվա ընթացքում հեղեղված ողողատային անտառով, ինչպես նաև բաց արևադարձային անտառից՝ արմավենու որթատունկերով ու երկրորդային անտառով՝ սահմանների և մուտքի շավիղների երկայնքով։ Ծառատեսակներից են՝ Aniba canelilla, Attalea maripa, Ceiba pentandra, Hura creptans, Orbignia martiana և այլն։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տապաժոշ ազգային անտառը ստեղծվել է 1974 թվականի փետրվարի 19-ի 73․684 հրամանագրով, որը փոփոխվել է 2012 թվականի հունիսի 25-ի 12․678 օրենքով։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա։ Պահպանվող տեսակներից են՝ սպիտակավիզ կապիկը (Ateles marginatus), հսկա զրահակիրը (Myrmecophaga tridactyla), յագուարը (Panthera onca) և մեծ ջրասամույրը (Pteronura brasiliensis)[1]։

Ամազոնիայում կենսոլորտային-մթնոլորտային հսկայածավալ գիտափորձը քանակապես հաշվվում է ածխաթթու գազի և ջրի էկոհամակարգի զուտ փոխանակումը Տապաժոշ անտառի հիմնական տարածքում՝ որոշելով CO2-ի ընդհանուր քանակը և կլանումը չխաթարված անտառից[3]։ Սա Հարվարդի համալսարանի և Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INPE) միջազգային ուսումնասիրության նախաձեռնությունն է։ Այն հետազոտում է, թե հողօգտագործման և կլիմայի փոփոխությունները ինչպես կազդեն Ամազոնի շրջանի և համաշխարհային կլիմայի քիմիական, կենսաբանական ու ֆիզիկական գործառույթների վրա[3]։

Առաջարկվող Հարավային Ամազոնի էկոլոգիական միջանցքը կմիանա տարածաշրջանում ազգային անտառի այլ պահպանվող և բնիկ տարածքների հետ[4]։ Անտառը գտնվում է տարածաշրջանում, որտեղ կան 12 կայուն օգտագործվող պահպանման տարածքներ ու 6 լիարժեք պաշտպանված տարածքներ։ Վերջիններս՝ Ամազոնիա, Ժամանշին, Ռիո Նովո և Սերրա դու Պարդու ազգային պարկերը, ինչպես նաև Սերրա դու Կաշիմբու կենսաբանական արգելոցն ու Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը ընդգրկում են 6670422 հա[5]։ Կայուն օգտագործվող տարածքները ներառում են Տապաժոշ բնապահպանական տարածքը և Ալտամիրա, Ամանա, Ժամանշին, Տրայրան և Իտայտուբա I, Իտայտուբա II ու Տապաժոշ ազգային անտառները, որոնք ընդհանուր ունեն 7555889 հա տարածք[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]