Տանձիկի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Տանձիկ ջրամբար
Arpaçay su anbarı
Գտնվում է Արփա գետի վրա
39°40′36″ հս․. լ. 45°06′18″ ավ. ե.HGЯO
Երկիր Ադրբեջան Ադրբեջան
Վարչատարածքային բաժանում Նախիջևան
Ամենաբարձր կետը 938 մ
Ընդհանուր ծավալը 150 մլն մ3
##Տանձիկի ջրամբար (Ադրբեջան)
Red pog.svg

Տանձիկի ջրամբար (նաև՝ Արփայի ջրամբար, ադրբեջանական անունը՝Արփաչայի ջրամբար, ադրբ.՝ Arpaçay su anbarı), արհեստական ստեղծված ջրավազան Ադրբեջանի Հանրապետության կազմում ընդգրկված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում՝ Արփա գետի վրա[1]։

Մինչև 2018 թվականի կեսերը ջրամբարի հյուսիս-արևելյան մասը գտնվել է հայ-ադրբեջանական շփման գծի չեզոք գոտում, որտեղ մուտք են ունեցել Հայաստանի զինված ուժերը[2]։

Ունի ոռոգման, ջրաէներգետիկ նշանակություն[3] և ներկայում օգտագործվում է Ադրբեջանի կողմից։

Կառուցվել է 1977 թվականին։ Շարուրի, Սադարակի և Քենգերլիի շրջաններում ջրամբարը զբաղեցնում է ավելի քան 20 հազար հեկետար տարածք։ 2007 թվականին կատարվել է ջրամբարի հիմնանորոգում։ 2008 թվականին ավելացվել է ջրամբարի ջրի ընդհանուր ծավալը՝ հասնելով 150 մլն խորանարդ մետրի։

1981 թվականին ջրամբարը Վայոց ձորի Արենի գյուղի տարածքում ուներ մոտ 24 մլն խորանարդ մետր ծավալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]