Տայատալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տայատալ ազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Տեղագրություն Ավստրիա Ավստրիա
Կոորդինատներ 48°51′ հս․ լ. 15°54′ ավ. ե. / 48.850° հս․. լ. 15.900° ավ. ե. / 48.850; 15.900
Տարածք 1330 հա (13․30 կմ²)
Հիմնադրված է 1999

Տայատալ (գերմ.՝ Thayatal), ազգային պարկ Ավստրիայում, Ստորին Ավստրիայի տարածքում՝ Չեխիայի սահմանին հարակից։ Ստեղծվել է 1999 թվականին։ Տայատալը Ավստրիայի ազգային պարկերից ամենափոքրն է, նրա մակերեսը ընդամենը 1330 հեկտար է։ Տայատալ ազգային այգու հարևանությամբ՝ Չեխիայի տարածքում, գտնվում է չեխական Պոդիյ (չեխ․՝ Podyjí) ազգային պարկը։

Տայատալ անվանումը ազգային պարկը ստացել է իր միջով հոսող Տայա գետի շնորհիվ։ Գետի շրջակայքում, որտեղ մարդու ձեռքը երբեք չի դիպել, պահպանպվել են ֆլորայի և ֆաունայի բացառապես բնական բազմազանությունը։

Ազգային պարկի ամենահետաքրքիր տեղերից է Ումլաուֆբերգ լեռը, որի շուրջը հոսող Տայա գետը շրջան է կազմում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]