Տամաշ Մանդելենյի
Տամաշ Մանդելենյի | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | սուսերամարտիկ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 2, 1936 |
Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն |
Մահվան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 6, 1999 (63 տարեկան) |
Մահվան վայր՝ | Várgesztes, Tatabánya District, Կոմարոմ-Էստերգոմ, Հունգարիա |
Տամաշ Մանդելենյի (հունգ.՝ Tamás Mendelényi, մայիսի 2, 1936, Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - սեպտեմբերի 6, 1999, Várgesztes, Tatabánya District, Կոմարոմ-Էստերգոմ, Հունգարիա[1]), հունգարացի սուսերամարտիկ, 1960 թվականի Օլիմպիական չեմպիոն թիմային մրցապայքարում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տամաշ Մանդելենյին հանդես է եկել Բուդապեշտի «Վաշաշ», «Գոնվեդ» և Բուդապեշտի ԲՎՍԿ ակումբներում։ 1956 թվականին նա նվաճել է աշխարհի պատանեկան չեմպիոնի տիտղոսը, մեկ տարի անց հաղթել է մեծահասակների հավաքականների աշխարհի առաջնությունը։ Ընդհանուր հաշվով նվաճել է 8 մեդալ, որոնցից երկուսը՝ ոսկե (երկուսն էլ թիմային մրցապայքարում), անհատական մրցապայքարում նրա լավագույն արդյունքը եղել է 1959 թվականին Բուդապեշտում Աշխարհի առաջնությունում 2-րդ տեղը։ 1960 թվականին նա դարձել է թիմային մրցապայքարում օլիմպիական չեմպիոն, հանդես է եկել մինչև 1964 թվականը։ Մանդելենյին իր մարզական գործունեությունից հետո զբաղվել է մարզչական գործունեությամբ և բարձրագույն կրթություն ստացել ֆիզիկական դաստիարակության բնագավառում, ինչպես նաև ստացել է վիրաբույժի դիպլոմ։ Նրա գլխավորությամբ Հունգարիան նվաճել է մի շարք մեդալներ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, ինչպես նաև Օլիմպիադաներում. նրա աշակերտներն են եղել Ֆերենց Համանգը (1980 թվականի բրոնզե մեդալակիր), Աթիլա Կովեչը (աշխարհի երկակի չեմպիոն), Տամաշ Կովաչը (1968 և 1972 թվականների Օլիմպիական խաղերի երկակի բրոնզե մեդալակիր) և շատ ուրիշներ։ 1979 թվականին Մանդելենյին ընտանիքով տեղափոխվել է Անգլիա, որտեղ աշխատել է մարզիչ, ինչի պատճառով կառավարությունը նրան զրկել է բոլոր մրցանակներից։ 1993 թվականին նա կարող էր վերադառնալ հայրենիք, ռեաբիլիտացիայի է ենթարկվել (մեղադրանքները հանվել են) մահից միայն 10 տարի անց։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ 1960 (թիմային մրցապայքար)[2],
- Աշխարհի չեմպիոն՝ 1957, 1958 (թիմային մրցապայքար)[3],
- Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1959 (թիմային և անհատական մրցապայքար), 1962 (թիմային մրցապայքար),
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1957 (անհատական մրցապայքար), 1961, 1963 (թիմային մրցապայքար)։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Havas László: A magyar sport aranykönyve – Budapest, 1982 – ISBN 9632535723
- Révai új lexikona XIV. (Mah–Nel). Főszerk. Kollega Tarsoly István. Szekszárd: Babits. 2004. ISBN 963-955-616-5
- Bocsák Miklós: Hogyan élnek olimpiai bajnokaink (166-an szerte a világban) – St. plusz kft., 1998 – (ISBN szám nélkül)
- Lukács László – Szepesi György: 112. A magyar olimpiai aranyérmek története – Budapest, 1980 – ISBN 9632535537
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-12-ին։ Վերցված է 2018-04-06
- ↑ «Tamás Mendelényi Olympic Results»։ sports-reference.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-17-ին։ Վերցված է 2010-10-30
- ↑ www.sport-komplett.de