Տամայա էկոլոգիական կայան
Տեսակ | էկոլոգիական կայան |
---|---|
Կազմված է | Պանտանալ |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Մատու Գրոսու |
Տեղագրություն | Կասերիս |
Հիմնվել է | 1981 |
Մակերես | 11 555 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Տամայա էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica de Taiamã), էկոլոգիական կայան Բրազիլիայի Մատու Գրոսու նահանգում։
Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ականներին Շրջակա միջավայրի հատուկ քարտուղարությունը բնապահպան Պաուլո Նոգեյրա Նետոյի ղեկավարությամբ նախաձեռնեց «Էկոլոգիական կայաններ» ծրագիրը՝ նպատակ ունենալով ստեղծել արգելոցների ցանց, որը կպաշտպաներ բրազիլական բոլոր էկոհամակարգերի ներկայացուցչական նմուշները։ 1981 թվականին ստեղծվեցին մի քանի կայաններ, որոնցից Տայամայի էկոլոգիական կայանը միակն էր Պանտանալում, ինչը ստեղծվել է 1981 թվականի հունիսի 2-ի հրամանագրով[1]։
Տայամայի էկոլոգիական կայանը գտնվում է Մատու Գրոսուի Կասերիս ու Պոկոնե մունիցիպալիտետներում[2]։ Ընդգրկում է Տայամա կղզին, որի ընդհանուր տարածքը 11,555 հա է և սահմանակից է Պարագվայ ու Բրաչինյո գետերին[1]։ Նպատակն է պահպանել բնությունը և աջակցել գիտական հետազոտություններին[2]։
Շրջակա միջավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանը հիմնականում բաղկացած է ողողված դաշտերից, բայց ներառում է լճակներ և ոլորապտույտ առվակներ, որոնք ուժեղ ազդեցություն են ունենում Պարագվայ գետի սեզոնային տատանումներից[1]։ Պանտանալի բուսականությունը հիմնականում կրում է Սերրադո բիոմի ազդեցությունը, բայց ունի նաև տարրեր Ամազոնի խոնավ անտառից, Գրան Չակոյից և Ատլանտյան անտառից[2]։ Կան արոտի մեծ դաշտեր՝ ընդհատված անտառային տարածքներով, և ափամերձ անտառներ՝ կայանի շրջակայքում գտնվող գետերի երկայնքով։ Ջրային հակինթի կղզյակները, ջրհեղեղների ժամանակ հոսելով գետն ի վար, տեղափոխում են բազմաթիվ կենդանիների և բույսերի տեսակներ[1]։ Տարածաշրջանն աչքի է ընկնում իր արտասովոր համակենտրոնացմամբ և կենդանական աշխարհի բազմազանությամբ[2]։ Չվող թռչուններից են՝ շագանակագույն ճանճորսորդը (pyrocephalus rubinus), գյուղական ծիծեռնակը (hirundo rustica) և այլն[2]։
Կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի դրությամբ էկոլոգիական կայանը եղել է «խիստ բնական արգելոց» ԲՊՄՄ պահպանվող տարածքների Iա կատեգորիայի ներքո՝ 11200 հա ցամաքային տարածքով[3]։ Վտանգված տեսակներից են՝ յագուարը (Panthera onca), հսկա ջրասամույրը (Pteronura brasiliensis) և ճահճային եղնիկը (Blastocerus dichotomus)[1]։ 2018 թվականից կայանը նշանակվել է որպես Ռամսարի պահպանվող տարածք[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Estação Ecológica de Taiamã: História (Portuguese), ICMBio, Վերցված է 2016-04-18-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Triana, Elisa (29 May 2009), «Strict Nature Reserves in Brazil», The Encyclopedia of Earth, Վերցված է 2016-04-15-ին
- Unidade de Conservação: Estação Ecológica de Taiamã (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-04-18-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տամայա էկոլոգիական կայան» հոդվածին։ |