Տաձիմի
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տաձիմի | |||||
ճապ.՝ 多治見市 | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Համայնք | Գիֆու (պրեֆեկտուրա) | ||||
Հիմնադրված է | օգոստոսի 1, 1940 թ. | ||||
Մակերես | 91,25 կմ² | ||||
Բնակչություն | ▼106 746 մարդ (սեպտեմբերի 1, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Պաշտոնական կայք | city.tajimi.lg.jp(ճապոներեն) | ||||
| |||||
Տաձիմի (ճապ.՝ 多治見市 Tajimi-shi), քաղաք Ճապոնիայի Գիֆու պրեֆեկտուրայում։
2019 թվականի հունվարի 1-ի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 111 029 մարդ[2], իսկ բնակչության խտությունը՝ 1200 մարդ/կմ2։ Քաղաքը զբաղեցնում է 117,01 կմ2 տարածք։ Տաձիմին հայտնի է Մինո ճենապակու արտադրությամբ՝ հատկապես Օրիբե և Սետո ոճերում։
Սիմվոլիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի խորհրդանիշներն են Magnolia stellata ծառը և Platycodon grandiflorus ծաղիկը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Տաձիմի քաղաքի տարածքը համարվում է պատմական Մինո պրեֆեկտուրայի մասը։ Էդո ժամանակաշրջանի ընթացքում, համարվել է տենրյո կարգավիճակի բնակավայր և ենթարկվել է Տոկագուվայի սյուգունությանը։ 1889 թվականին ստեղծվել է ներկային մունիցիպալիտետային համակարգը և Գիֆու պրեֆեկտուրան։ Նույն ժամանակահատվածում հենց ստեղծվել է Տաձիմի ավանը։ 1940 թվականի օգոստոսի 1-ին Տաձիմին պաշտոնապես ստացել է քաղաքի կարգավիճակ։
1944 թվականին Տաձիմին իր կազմի մեջ է ներառել Կանի շրջանի Կոիձիմի և Իկեդա գյուղերը։ 1951 թվականին իր կազմի մեջ է ներառել Տոկի շրջանի Իտինոկուրա և Կասահարա գյուղերը։ 2006 թվականի հունվարի 23-ին Տաձիմիի մեջ է ներառվել Կասահարա ավանը[4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաձիմին գտնվում է Գիֆու պրեֆեկտուրայի հարավում՝ Այչի պրեֆեկտուրայի հետ սահմանին։ Քաղաքի միջով են հոսում Կիսո և Սոնաի գետերը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի կլիման մերձարևադարձային մուսսոնային է (Կյոպպենի կլիմաների դասակարգում Cfa)։ Բնութագրվում է շոգ և չոր ամառներով և համեմատաբար ցուրտ ձմեռներով։ Միջին տարեկան ջերմաստիճանը քաղաքում կազմում է 15.2 °C։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 1855 մմ, իսկ սեպտեմբերը համարվում է ամենախոնավ ամիսը։ Միջին ջերմաստիճանը հասնում է առավելագույն ցուցանիշի օգոստոս ամսին (34.1 °C), իսկ նվազագույն ցուցանիշի հունվար ամսին (-2.3 °C)[5]։ 2007 թվականի օգոստեսի 16-ին Տաձիմի քաղաքում նկատվել է Ճապոնիայի տարածքում գրանցված օդի ամենաբարձր ջերմաստիճանը[6]։
Տաձիմի, Գիֆու (1981-2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 9.2 (48.6) |
10.5 (50.9) |
14.4 (57.9) |
20.5 (68.9) |
24.9 (76.8) |
28.1 (82.6) |
31.7 (89.1) |
34.1 (93.4) |
29.4 (84.9) |
23.5 (74.3) |
17.5 (63.5) |
11.9 (53.4) |
21.31 (70.36) |
Միջին ցածր °C (°F) | −2.3 (27.9) |
−1.9 (28.6) |
1.3 (34.3) |
6.8 (44.2) |
12.0 (53.6) |
17.3 (63.1) |
21.5 (70.7) |
22.6 (72.7) |
18.9 (66) |
11.6 (52.9) |
5.2 (41.4) |
−0.1 (31.8) |
9.41 (48.93) |
աղբյուր: Ճապոնիայի օդերևութաբանական ծառայություն[7] |
Հարևան բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիֆու պրեֆեկտուրա
- Տոկի
- Կանի
- Այչի պրեֆեկտուրա
- Կասուգաի
- Իբիգավա
- Սետո
- Ինույամա
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչության շարժը ներկայացված է աղյուսակում[8]։
Տարեթիվ | Բնակչության թիվ |
---|---|
1970 | 76,846 |
1980 | 87,812 |
1990 | 106,213 |
2000 | 115,740 |
2010 | 112,595 |
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաձիմիում գործում է 13 հանրային տարրական դպրոց և ութ հանրային միջնակարգ դպրոց, որոնք համակարգվում են կառավարության կողմից։ Քաղաքում կա երեք ավագ դպրոց, որոնք համակարգվում են Գիֆու պրեֆեկտուրայի կրթության վարչության կողմից։ Տաձիմիում է գտնվում Նագոյայի տեխնոլոգիական համալսարանի մասնաճյուղը։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթ գիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայրուղիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տերե Հոթ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, 1962 թվականի սեպտեմբերից
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էյհոձի, Զեն ուսման տաճար
- Գիֆուի ժամանակակից կերամիկայի արվեսի թանգարան
- Մինո միջազգային կերամիկայի փառատոն (ամեն երեք տարի)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 人口・世帯数 - 岐阜県公式ホームページ(統計課) (яп.)
- ↑ Tajima city official statistics(ճապոներեն)
- ↑ «多治見市・笠原町» (PDF) (ճապոներեն). Администрация города Тадзими. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.։
- ↑ 多治見市と笠原町 合併の歩み. Tajimi official website (Japanese). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Tajimi climate data
- ↑ Gifu Prefecture sees highest temperature ever recorded in Japan - 40.9 Արխիվացված 2016-08-18 Wayback Machine - Japan News Review Արխիվացված 2016-10-19 Wayback Machine
- ↑ «平年値(年・月ごとの値)». Japan Meteorological Agency. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
- ↑ Tajimi population statistics
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայք (ճապոներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաձիմի» հոդվածին։ |
|